Նիկոս Կազանձակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոս Կազանձակիս
հուն․՝ Νίκος Καζαντζάκης
Ծննդյան անունհուն․՝ Νίκος Καζαντζάκης
Ծնվել էփետրվարի 18 (մարտի 2), 1883[1][2]
ԾննդավայրՀերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1957(1957-10-26)[1][4][5][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՖրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ԳերեզմանՀերակլիոն
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան և Ursulines School of Naxos?[6]
Ուշագրավ աշխատանքներՀույն Զոռբան
Պարգևներ
ԱմուսինGalateia Kazantzakē? և Heleni Kazantzaki?
Изображение автографа
Կայքkazantzakis-museum.gr
 Nikos Kazantzakis Վիքիպահեստում

Նիկոս Կազանձակիս (հուն․՝ Νίκος Καζαντζάκης, փետրվարի 18 (մարտի 2), 1883[1][2], Հերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1957(1957-10-26)[1][4][5][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), հույն գրող։

Առաջին ստեղծագործություններն են «Օձը և շուշանը» (1906) վիպակը, «Լուսանում է» (բեմ. 1907), «Զոհաբերություն» (1910) պիեսները։ 1925-1929 թվականներին երեք անգամ այցելել է ԽՍՀՄ։ Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Ինչ տեսա Ռուսաստանում», 1928, «Մոսկվան կոչ արձակեց», 1931, ֆրանսիական, հունական. «Տոդա Ռաբա», 1934

«Քրիստոսը կրկին է խաչվում» (շվեդական հրատարակչություն 1950 թ., հունական հրատարակչություն 1954, հայերեն հրատարակչություն 1965), «Վերջին գայթակղությունը» (1955, հունարեն) և «Կապիտան Միխալիսը։ Մահ կամ ազատություն» (1953) վեպերում արտահայտված է բողոք ընդդեմ բուրժուական հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության։

«Հույն Զոռբան կամ Ալեքսիս Զոռբայի կյանքն ու բարքը» գիրքը շատերի կարծիքով Նիկոս Կազանձակիսի լավագույն ստեղծագործությունն է։ Այն դասվել է համաշխարհային գրականության բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի շարքում։ Գրքի հիման վրա նկարահանվել է Միխալիս Կակոյանիսի «Հույն Զոռբան» եռակի օսկարակիր ֆիլմը։

1947 թվականից ապրել է Ֆրանսիայում և ԳՖՀ-ում։ Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր է (1956

Նիկոս Կազանձակիսի գերեզմանը Հերակլիոնում։ Տապանին գրված է՝ Ես ոչնչի հույս ունեմ Ես ոչնչից չեմ վախենում Ես ազատ եմ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prevelakis P. Nikos Kazantzakis and His Odyssey. A Study of the Poet and the Poem. New York։ Simon and Schuster, 1961
  • Kazantzakis H. Nikos Kazantzakis. A biography based on his letters. New York։ Simon and Schuster, 1968 (переизд. 1983)
  • Bien P. Nikos Kazantzakis. New York։ Columbia UP, 1972
  • Levitt M.P. The Cretan Glance, The World and Art of Nikos Kazantzakis. Columbus։ Ohio State UP, 1980
  • Μαράς Σ. Νίκος Καζαντζάκης. Τέχνη και Μεταφυσική. Αθήνα, 1988
  • Bien P. Kazantzakis. Politics of the Spirit. Princeton։ Princeton UP, 1989
  • Wilson C., Dossor H.F. Nikos Kazantzakis. Nottingham։ Paupers, 1999
  • Middleton D.J.N. Novel Theology։ Nikos Kazantzakis’s Encounter with Whiteheadian Process Theism. Macon։ Mercer UP, 2000
  • Owen L. Creative Destruction։ Nikos Kazantzakis and the Literature of Responsibility. Macon։ Mercer UP, 2003
  • Middleton D.J.N. Scandalizing Jesus?։ Kazantzakis’s 'Last Temptation of Christ' Fifty Years On, New York։ Continuum, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հույն Զոռբան» հայերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Շամրիկ Խաչատրյան), էջ՝ 11-94։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 156