Մեսարա
Մեսարա | |
---|---|
Տեսակ | հարթավայր |
Երկիր | ![]() |
Աշխարհագրական տեղադրություն | Կրետե |
![]() | |
![]() |
Մեսարա (գրվում է նաև՝ Մեսսարա, հուն․՝ Μεσαρά), իլյուվիական հարթավայր Կրետեի հարավում։ Այն ունի 50 կմ տարածում արևմուտքից արևելք և 7 կմ՝ հյուսիսից հարավ, ինչի արդյունքում այն համարվում է կղզու ամենամեծ հարթավայրը։
Հարթավայրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Իդա լեռը, որը Կրետեի ամենաբարձր կետն է։ Մեսարայի արևմտյան մասում գտնվում են հնագույն Ֆեստոս քաղաքի ավերակները[1], կենտրոնում՝ Ղորտինա քաղաքի մնացորդները[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավայրը տարածվում է արևելքից արևմուտք Կրետեի հարավային ափին։ Հյուսիսից սահմանակից է Պսիլորիտիս լեռնաշղթայով, իսկ հարավից՝ Աստերուսիա լեռնաշղթայով[3]։ Արևմուտքում ողողում է Մեսարայի համանուն ծովածոցը, որը Լիբիական ծովի մաս է կազմում։ Այն տարածվում է դեպի արևելք՝ Վիաննոսի մոտակայքում գտնվող Դիկտի լեռան մատույցներում։ Յերոպոտամոսը հատում է հարթավայրը և թափվում Մեսարայի ծոցը։ Մեսարայի երկու վտակներն են Կուցուլիտիսը և Մայերասը Տիբակի գյուղում։ Վերջին տարիներին տարածքում ստեղծվել է արհեստական լիճ՝ Ֆաներոմենի ամբարտակը, որպեսզի ոռոգվի գրեթե ամբողջ հարթավայրը։ Մոտակայքում գտնվող մեկ այլ գետ՝ Պլատիսը, հոսում է Ռեթիմնո նոմից և թափվում Այիա Ղալինի։ Մեսարայի հովտում կառուցված գյուղերից են Միրեսը, Տիբակին, Այիո Դեկան, Ասիմին, Պիրղոսը, որը նաև մունիցիպալիտետների, Նեոխորիի, ինչպես նաև Պոբիայի, Պետրոկեֆալիի, Պիցիդիայի, Խարակասի և այլ փոքր բնակավայրերի նստավայր է։
Ասիմի գյուղի ցածր բարձրությունը Մեսարային բաժանում է երկու ավազանի՝ ստորին և վերին։ Անո Մեսարան հոսում է Անապոդարիս գետից, որի վտակներում են Պարտիրոն, Ամուրյելոն, Դամանիա, Արմանոյիա և Ինի ջրամբարները, ինչպես նաև Կարավադո և Սկինիա ջրամբարները։ Համանուն գյուղի մոտակայքում կառուցվում է նաև Պլակիոտիսա ամբարտակը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավայրի ընդհանուր երկարությունը մոտ 55 կմ է։
Մեսարայի հովտում է աշխարհի ամենակարևոր հնագիտական վայրերից մեկը՝ Ֆեստոսը և Ղորտինան։ Ավելի քիչ հայտնի հնագիտական վայրերից են Այիա Տրիադան, Կոմոսը և Մատալան։
Մեսարայում հիմնականում մշակվում են ձիթապտուղներ և ավելի քիչ խաղողի այգիներ և բանջարեղեն։ Արտադրված ապրանքների մի մասը մատչելի է ներքին շուկայում, մինչդեռ ձիթապտղի յուղը, թարմ խաղողը և այլ ապրանքներ արտահանվում են եվրոպական շուկաներ։ Այդ շրջանում բուծում են նաև տեղական մեսարական ձի[4][5][6]։
Հարթավայրում տեղի է ունենում «Մեսարայի գյուղատնտեսական ցուցահանդեսը», որը 1988 թվականից ի վեր տեղի է ունենում 2 տարին մեկ Վորիում և այժմ համարվում է ինստիտուտ տարածաշրջանի համար, քանի որ այն արդյունավետորեն նպաստել է տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ C. Michael Hogan (2007-12-29)։ «Phaistos Fieldnotes» (անգլերեն)։ The Modern Antiquarian։ Վերցված է 2017-10-06
- ↑ «Гортис, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Joseph W. Shaw, A Lm Ia Ceramic Kiln in South-Central Crete: Function and Pottery Production, 2001, ASCSA, 172 pages ISBN 0876615302
- ↑ Jasper Nissen: Enzyklopädie der Pferderassen. Franckh-Kosmos Verlags GmbH & Co, Stuttgart 2003, ISBN 3-440-09723-4 (German)
- ↑ Hendricks, Bonnie. International Encyclopedia of Horse Breeds. University of Oklahoma Press, 1996, p. 283. ISBN 0-8061-2753-8
- ↑ «Messara description in the European Farm Animal Biodiversity Information System»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2013-11-07