Աստերուսիա (հուն․՝ Αστερούσια Όρη) կամ Կոֆինաս[2] (Κόφινας), ոչ բարձր սարերի շղթա հունականԿրետե կղզու հարավային մասում, Հերակլիոն անվանումը կրող վարչական միավորի տարածքում, Լիբիական ծովի ափին[3]։ Ամենաբարձր գագաթը՝ Կոֆինասը, ունի 1231 մետր բարձրություն[2]։ Սարերը, ունենալով բնապահպանական և հնագիտական կարևորություն, ներառվել են «Nature-2000» ցանկում։ Այնտեղ հանդիպում են գառնանգղ /Gypaetus barbatus/, ճերմակագլուխ գիշանգղ /Gyps fulvus/, քարարծիվ /Aquila chrysaetos/, բազեանման արծիվ /Aquila fasciata/, սապսան /Falco peregrinus/, ամռանը՝ նաև Falco eleonorae[4]:
Սարերում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին կրետեական մշակույթների բազմաթիվ վկայություններ։ Ավելին. մինոյան մշակույթի ամենանշանակալից հուշարձաններից մեկն է հայտնաբերվել լեռնաշղթայի հյուսիսային հատվածում՝ Ֆաիստոսի մերձակայքում։ Ակնհայտորեն՝ Ֆաիստոսի պալատը կառուցվել է ընդարձակ Մեսարա դաշտավայրն ու շրջակա սարերը տեսադաշտում ունենալու նպատակադրումով[5]։ Ինչպես տեղեկացնում է Բրիտանիկա հանրագիտարանը, լեռնաշղթան անվանվել է նաև Կոֆինոս՝ նրա ամենաբարձր գագաթի անունով[6]։
↑ 2,02,1Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.