Սրբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունավոր սրբիչներ
Սրբիչներ դարակի վրա

Սրբիչ (անգլ.՝ Towel), ներծծող տեքստիլային գործվածք կամ թուղթ, որն օգտագործվում է մարմինը կամ մակերևույթը սրբելու կամ չորացնելու համար։ Ուղղակի շփման միջոցով՝ չորացնող ու շփող շարժումների հաճախակի օգտագործմամբ, ներծծում է խոնավությունը։

Տնային պայմաններում օգտագործվում են մի քանի տեսակների սրբիչներ, ինչպիսիք են ձեռքերի, լոգանքի, և խոհանոցային սրբիչները։ Տաք կլիմայական պայմաններում մարդիկ օգտագործում են նաև լողափերի սրբիչներ։

Թղթե սրբիչներ տրամադրվում են առևտրային և գրասենյակային սանհանգույցներում, որպեսզի օգտագործողները չորացնեն իրենց ձեռքերը։ Դրանք օգտագործվում են նաև տնային պայմաններում՝ մի շարք իրեր սրբելու, մաքրելու և չորացնելու համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ միջնադարի հնագիտական ուսումնասիրությունների՝ «մարդու մոտ պահվող անձնական իրերը ներառում էին մշտապես առկա դանակ և սրբիչ»[2]։ Այդուհանդերձ սրբիչի հայտնագործումը (17-րդ դար) սովորաբար կապվում է Թուրքիայի Բուրսա քաղաքի հետ։ Այս թուրքական սրբիչներն ի հայտ են եկել որպես բամբակի կամ սպիտակեղենի հարթ, հյուսված կտորներ, որոնք կոչվում էին պեստամել և հաճախ ձեռագործ էին։ Ի սկզբանե բավական երկար ժամանակ պեստամելը չափազանց նեղ էր մարմինը ծածկելու համար, բայց այժմ ավելի լայն է և սովորաբար ունի 90x170 սմ չափեր (35 x 67 դյույմ)[3]։ Պեստամելն օգտագործվում էր համամներում, քանի որ շատ կլանող էր ու խոնավ ժամանակ թեթև էր մնում։

Օսմանյան կայսրության մեծանալուն զուգընթաց մեծացել է նաև սրբիչի օգտագործումը։ Ջուլհակներից պահանջել են ավելի բարդ նախշեր պատկերել՝ հիմնվելով գորգագործության իրենց գիտելիքների վրա[4]։ 18-րդ դարից սկսած սկսել են սրբիչներին պատկերվել գործվածքին կարված հանգույցներ։ Հանգույցներով այս սրբիչները հայտնի են դարձել որպես «հավլի», որը ժամանակի ընթացքում փոխվել է «հավլու»-ի՝ սրբիչ բառի թուրքերեն տարբերակին, որը նշանակում է «հանգույցներով»[5]։

Բամբակի առևտրով ու արդյունաբերականացմամբ պայմանավորված՝ սրբիչները մատչելի են դարձել 19-րդ դարից հետո։ Մեքենայացման արդյունքում բամբակյա խավավոր սրբիչները հասանելի են դարձել յարդերով (1յարդ=0.9144 մետր), ինչպես նաև որպես նախապես պատրաստված սրբիչներ մատակարարվել են խանութներին[6]։

Այսօր առկա են տարբեր չափերի, գործվածքների ու նախշերով սրբիչներ։ Որոշ հյուրանոցներ, որոնք սրբիչներ ու լոգանքի խալաթներ են տրամադրում, գողությունը կանխելու նպատակով դրանց մեջ ներամրացնում են ռադիոհաճախականություն նույնականացնող լվացվող պիտակներ[7]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան ձեռագործ սրբիչ
Խավավոր կտորից պատրաստված լոգանքի սրբիչի խոշորացված լուսանկար, որտեղ երևում են ներծծող մանրաթելերն ու դեկորատիվ նախշը
Ծովափնյա սրբիչ
Թեյի սրբիչի մանրաթելերը
Թունիսյան ֆուտա սրբիչ
  • Լոգանքի սրբիչն օգտագործվում է մարմնի չորացման ժամանակ, երբ այն խոնավ է․ օրինակ՝ լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո։ Այն որպես կանոն ուղղանկյունաձև է՝ հիմնականում 30 x 60 (76 x 152 սմ) չափսերով, և պատրաստված է խավավոր կտորից։
  • Լողափի սրբիչը սովորաբար լոգանքի սրբիչից մի փոքր մեծ է։ Չնայած այն հաճախ օգտագործվում է ջրի մեջ մնալուց հետո չորանալու համար, դրա հիմնական նպատակը պառկելու համար մակերես ապահովելն է։ Դրանք օգտագործվում են նաև հասարակական վայրերում հագուստը փոխելիս մեկուսացման համար, ինչպես նաև մարմնի կամ առարկաների վրայից ավազը մաքրելիս։ Լողափի սրբիչները հաճախ գունավոր նախշեր են ունենում։
  • Սավանաչափ սրբիչը լոգանքի սրբիչից ավելի մեծ է և ունի 80 x 160 սմ չափս։ Այդպիսի մեծ սրբիչը, որը կարող է ծածկել ամբողջ մարմինը, օգտագործվում է լոգարաններում, շոգեբաղնիքներում, լողափերում և մերսման համար։
  • Ոտքի սրբիչը փոքրիկ, ուղղանկյուն սրբիչ է, որը գորգի, կարպետի կամ բաղնիքի ուղեգորգի բացակայության դեպքում տեղադրվում է բաղնիքի հատակին՝ լոգանքն ավարտելուց հետո վրան կանգնելու համար։
  • Ձեռքի սրբիչը զգալիորեն փոքր է լոգանքի սրբիչից (թերևս 12 x 24 դյույմ (30 x 61 սմ) չափերով) և օգտագործվում է լվացվելուց հետո ձեռքերը չորացնելու համար։
  • Ջեռոցի սրբիչը կամ հրուշակագործի թաթմանը բազմաֆունկցիոնալ կենցաղային սրբիչ է, որն օգտագործվում է խոհանոցներում կամ խանութներում։ Տերմինն ուժի մեջ է մտել իռլանդական համայնքներում այն բանից հետո, երբ տեքստիլային գործվածքների մագնատ Օուեն Վալլեյն ապրանքատեսակ ստեղծեց՝ հիմնվելով սրբիչների իր սեփական փորձի վրա։
  • Թղթե սրբիչը թղթի մի կտոր է, որը մեկ անգամ որպես սրբիչ օգտագործելուց հետո կարելի է դեն նետել։ Թղթե սրբիչների՝ մեջտեղում անցք բացված փաթեթը սովորաբար տեղադրվում է փաթեթի լայնությունից մի փոքր ավելի երկար ձողի վրա կամ կախիչի այլընտրանքային տարբերակին, որը կոթի մասում ունի ելուստներ, որոնք էլ հարմարեցված են թղթե սրբիչի փաթեթի ծայրերին։ Թղթե սրբիչներ կարելի է գտնել նաև դեմքի անձեռոցիկների նման փաթեթավորված՝ որպես առանձին ծալված շերտեր։
  • Մեկանգամյա սրբիչը նախատեսված է մեկ օգտագործողի, բայց ոչ մեկանգամյա օգտագործման համար, քանի որ այն կարող է նորից օգտագործվել, բայց չլվացվել։ Այն հաճախ պատրաստվում է չհյուսված մանրաթելերից և տարածված է հիվանդանոցներում, հյուրանոցներում, ծերանոցներում ու գեղեցկության սրահներում, որովհետև ամեն անգամ մաքրություն ու հիգիենա է երաշխավորում։
  • Ցուցադրական սրբիչը լոգանքի կամ ձեռքի սրբիչ է, որն իր վրա ունի այնպիսի զարդարանքներ, ինչպիսիք են իր վրա կարված կամ ասեղնագործված ատլասը, ժանյակը կամ քաթանը՝ պարզապես գեղեցիկ տեսք ունենալու համար[8]։ Դրանք ամենաշատը տարածված են ԱՄՆ-ում և սովորաբար օգտագործվում են լոգարաններում՝ դեկորատիվ երանգ ավելացնելու համար։ Դրանք սովորաբար չորացնելու համար չեն օգտագործվում, քանի որ կանոնավոր լվացումը փչացնում է ավելացված զարդարանքը, ինչպես նաև սրբիչի ճարմանդները (որովհետև սրբիչը սովորաբար կարճանում է այլ կերպ, քան զարդարանքը)։
  • Սպորտային սրբիչը կամ զամշը (սինթետիկ), որն ի սկզբանե արտադրվել է լողորդների ու ջրասուզակների համար, գերադասելի էր իր սուպեր-ներծծող հատկութունների շնորհիվ։ Թաց ժամանակ դրանք կարելի է մզել և թողնել, որ նորից ջուր ներծծեն՝ չնայած ոչ չոր լինելուն։ Այդ հատկություններն իրենց կոմպակտ բնույթի հետ միասին հետագայում ժողովրդականացրել են սպորտային սրբիչները ընդհանուր հասարակության ու սպորտի սիրահարների շրջանում։ Այսպիսի սրբիչներում ներծծող նյութը կարող է բաղկացած լինել վիսկոզային նրբաթելերից, պոլիվինիլային սպիրտից կամ միկրոֆիբրից և դիմացկունության նպատակով հյուսված պոլիէսթերից։ Որոշ արտադրողներ իրենց սրբիչների մեջ ներառում են նաև արծաթե իոն կամ բաղադրյալ գործվածք՝ ավելի լավ կանխելու մանրէների աճն ու զուգակցված հոտերը։
  • Մարզասրահի սրբիչը, որը հաճախ ձեռքի սրբիչի չափեր ունի, օգտագործվում է մարզվելիս քրտինքը չորացնելու կամ մաշկի ու մարզասարքերի միջև անջրպետ ստեղծելու համար։ Մարզասրահներում այն նաև կարող են պահանջել սարքերն օգտագործելուց հետո դրանք մաքրելու համար։
  • Խոհանոցային սրբիչ տերմինը ամերիկյան անգլերենում վերաբերում է ուտեստների սրբիչին (Բրիտանական թագավորությունում ու կանադական անգլերենում կոչվում է թեյի սրբիչ), իսկ բրիտանական անգլերենում՝ թղթե սրբիչին։
  • Ամանեղենի սրբիչը նախատեսված է լվացված ամանեղենն ու սպասքը չորացնելու համար։ Տնային տնտեսուհիները դրանք ավանդաբար պատրաստել են քաթանե եզրակարերով՝ իրենց հիմնական պարտականություններն ավարտելուց հետո։
  • Թեյի սրբիչը (Միացյալ Թագավորությունում ու Կանադայում), որը Ամերիկայում կոչվում է ամանեղենի սրբիչ, ստեղծվել է Անգլիայում 18-րդ դարում։ Սրանք փափուկ, առանց խավի սպիտակեղենից պատրաստված ներծծող սրբիչներ են։ Օգտագործվում են խոհանոցներում՝ ափսեները, դանակ-պատառաքաղները լվանալուց հետո չորացնելու համար։ Սրբիչներն օգտագործվում են նաև թեյելու ժամանակ։ Նրանք կարելի է փաթաթել թեյի կաթսայի շուրջը՝ թեյը տաք պահելու, կաթոցը կանխելու և թեյը մատուցելիս կաթսայի տաք բռնակից ձեռքն այրելուց խուսափելու համար։
  • Օշիբորին թաց սրբիչ է, որն օգտագործվում է Ճապոնիայում՝ ուտելուց առաջ ձեռքերը մաքրելու համար։ Այն հաճախ տրվում է իզակայայի հաճախորդներին։
  • Սանիտարական սրբիչը կամ տակաշորը ներծծող առարկա է, որն օգտագործվում է դաշտանի ժամանակ։
  • Բարի սրբիչը սովորաբար փոքր և կլանող սրբիչ է, որն օգտագործվում է բարերում և հաճախ որպես գովազդային միջոցներ տրվում է անվճար։
  • Մատնածայրերի սրբիչը փոքր սրբիչ է, որը ծալվում և տեղադրվում է լվացարանի կողքին կամ հյուրերի ննջասենյակներում։ Տանտերերը հաճախ այս սրբիչների վրա երկտող են թողնում, որը ցույց է տալիս, որ դրանք հյուրերի օգտագործման համար են[9]։
  • Գոլֆի սրբիչը փոքր սրբիչ է, որը սովորաբար հանգույց կամ սեղմիչ է ունենում՝ գոլֆի պայուսակին ամրացվելու համար և նախատեսված է ձեռքերը, գնդակներն ու մականները չորացնելու համար[10]։
  • Մանկական սրբիչն ավելի փոքր է, որը բնութագրվում է երեխայի գլուխը ծածկելու համար նախատեսված լրացուցիչ կարով, որը գտնվում է գործվածքի մի անկյունում։
  • Պեշտեմալը (կամ պեստեմալ) Անատոլիայում ստեղծված և 600-ից ավելի տարվա պատմություն ունեցող յուրօրինակ ու բազմաֆունկցիոնալ սրբիչ է[11]։
  • Ֆուտա սրբիչը համամներում ու լողափերում օգտագործվող թունիսյան սրբիչ է, որ երբեմն կրում են նաև որպես պարեո։
  • Շների համար նախատեսված սրբիչն ունի միկրոֆիբր, որն ունակ է մեծ քանակությամբ ջուր կլանել։ Թրջվելու դեպքում գործվածքը բավական արագ է չորանում[12]։
  • Ձկնորսական սրբիչն օգտագործվում է սարսափելի բծերից ու հոտից հնարավորինս մաքուր պահելու համար[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Best Bath Towel». Wirecutter: Reviews for the Real World.
  2. Hatcler, Margret. Family Ties that Bind, Middle Ages Family Life. Oxford University Press, 1968, p. 112.
  3. «History of the Towel». Jeniffer's Hamam. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  4. «History of Turkish Towels». Turkey For You. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  5. «A Brief History Of Towels». Lid Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Bath Towel». Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  7. «New Washable RFID Chips Track Hotel Towels and Bathrobes». PopSci. PopSci. 2008 թ․ փետրվարի 28. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  8. «The (American) National Gallery of Art». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. «Like elaborately decorated pottery and Jacquard coverlets, "show towels" were made primarily for display rather than for use.»
  9. «Fingertip Towel». www.thetowelshop.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  10. Roberts, Tom. «Unique Towel Types You May Not Know About». Duncan Stewart Textiles. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. «Our Story».
  12. «Best Dog Towel». Towel Reviewer (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Fishing Towel». Towel Reviewer (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ towel Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբիչ» հոդվածին։