Աբսորբում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբսորբում (լատ.՝ absorptio - կլանում, լատ.՝ absorbeo - կլանում եմ), հեղուկի կամ պինդ մարմնի կողմից գազի կամ հեղուկում լուծված նյութի կլանումը, երբ այն ի տարբերություն ադսորբման տեղի է ունենում կլանիչի՝ աբսորբենտի ամբողջ ծավալով։

Աբսորբումը սորբման մասնավոր դեպք է, կարող է ուղեկցվել քիմիական փոխազդեցությամբ։ Կիրառվում է գազերը բաժանելու, ջրազրկելու, հեղուկներով կլանելու, հեղուկները մաքրելու համար և այլն։ Կարևոր է ածխաջրածինների բաժանումը ընտրողական աբսորբման միջոցով։ Կենսաքիմիական բազմաթիվ երևույթներ ընթանում են Աբսորբումի շնորհիվ։

Աբսբորբումը նաև էլեկտրամագնիսական և առաձգական տատանումների էներգիայի կլանում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png