Սրբիչի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբիչի օր
Towelday-Innsbruck.jpg
Տեսակ տոն և Ավանդույթ[1]
Ամսաթիվ Մայիսի 25
Հաստատված 2001
Կայք towelday.org
Սրբիչի օրը նշողները Բեռլինում

Սրբիչի օրը նշվում է ամեն տարի մայիսի 25-ին՝ ի հիշատակ հայտնի բրիտանական գրող Ադամս Դուգլասի։ Այս օրը Դուգլասի երկրպագուները իրենց հետ ունենում են սրբիչ և առանց դրա տնից դուրս չեն գալիս։ Առաջին անգամ սրբիչի օրը նշվել է 2001 թվականին՝ Դուգլասի վախճանից (մայիսի 11) 2 շաբաթ անց։

Այս տոնի այլ հնարավոր օրեր են՝ փետրվարի 11֊ը (տարվա 42-րդ օրը), մարտի 11֊ը (Դուգլասի ծննդյան օրը), ապրիլի 2֊ը (4/2, ամսաթվերի գրառման ամերիկյան համակարգով) փետրվարի 4֊ը (4/2, ամսաթվերի գրառման բրիտանական համակարգով), մայիսի 11֊ը (Դուգլասի վախճանի օրը), հունիսի 22֊ը (նրա վախճանից հետո 42-րդ օրը) և հոկտեմբերի 18֊ը (նրա վախճանի տարվա 42-րդ հինգշաբթին)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբիչի կարևորության մասին Դուգլասը գրել է իր՝ «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը» գրքում։

Սրբիչի օրվա առիթով կախվող դրոշներ («Խուճապի մի մատնվիր» գրությամբ)
Aquote1.png «Ուղեցույցը» սրբիչներին նվիրում է մի ամբողջ գլուխ. «Սրբիչը, – ասվում է այնտեղ – հավանաբար զբասաշրջիկի առօրյայում ամենաանհրաժեշտ իրն է։ Դրա արժեքը շատ անգամ որոշվում է պրակտիկայում. նրա մեջ կարելի է փաթաթվել Բետտա Յագլանայի ցուրտ լուսիններով ճանապարհորդելիս, նրանով Կակրաֆուն անապատային մոլորակի վրա կարմիր լույս թափող աստղերի ներքո քնած ժամանակ կարելի է ծածկվել, ինչպես ծածկոցով, Սանտրագինուսի ավազուտ լողափներին հարմար է պառկել նրա վրա՝ վայելելով ծովի արբեցնող բույրը, այն հարմար է օգտագործել որպես լաստանավ, իջնելով Ցեց գետի դանդաղ և ծանր ջրերով, կամ կարելի է այն թրջել ձեռնամարտի ժամանակ, կամ փաթաթել գլուխը՝ թունավոր գազեր չներշնչելու կամ Տռաալի Արյունարբու Կենդանաբզեզի սևեռուն հայացքից խույս տալու համար (զարմանալի բութ արարած, ով կարծում է, որ եթե Դուք նրան չեք տեսնում, ապա նա էլ իր հերթին չի կարող տեսնել Ձեզ, նա անսովոր բութ, բայց չափազանց արյունարբու է) եւ վերջիվերջո, դուք միանգամայն կարող եք սրբվել նրանով, եթե սրբիչը, իհարկե, բավական մաքուր է։

Բայց ավելի կարեւոր է սրբիչների հոգեբանական նշանակությունը։ Անբացատրելի պատճառներով երբ Ստրագը (Ստրագը զբոսաշրջիկ չէ) իմանում է, որ զբոսաշրջիկն իր հետ սրբիչ ունի, նա մեխանիկաբար ենթադրում է ատամի մածուկի, անձրևանոցի, կողմնացույցի, օճառի, տափաշշի, քարտեզի, մոծակի լակի, տիեզերական կոստյումի և նման շատ այլ բաների առկայությունը։

Ավելին, Ստրագը հաճույքով զբոսաշրջիկին կտրամադրի այս կամ տասնյակ այլ պարագաներից որևէ մեկը, որը զբոսաշրջիկը պատահաբար «կորցրել» է։ Նրա աչքերում մարդը, ով գալակտիկան ոտնատակ է տվել, ծանր ձախորդությունների միջով է անցել և պատվով դուրս է եկել հուսահատ իրավիճակներից և դրա հետ մեկտեղ պահպանել է իր սրբիչը, առանց կասկածի, արժանի է մեծագույն հարգանքի։
- Դուգլաս Ադամս, Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը
Aquote2.png


Սրբիչի օրվան սկիզբ է դրել «Towel Day: A Tribute to Douglas Adams» վերնագրով հաղորդագրությունը

Aquote1.png Սրբիչի օր։ Ի հիշատակ Դուգլաս Ադամսի

Երկուշաբթի, մայիսի 14, 2001 թ․, 06:00am

Դուգլաս Ադամսին հիշելու են նրա բոլոր երկրպագուները։ Հանճարին հարգանքի տուրք մատուցել համար, ես առաջարկում եմ այն օրը, երբ նրա վախճանից անցնում է 2 շաբաթ (մայիսի 25, 2001), նշել որպես «Սրբիչի օր»: Բոլոր Դուգլաս Ադամսի երկրպագուներին խրախուսվում է իրենց հետ ունենալ սրբիչ ամբողջ օրը։

Առայժմ, Դուգլա՛ս, եւ շնորհակալություն ձկների համար։
- Քլայդ Վիլլիամսոն, 2001-05-14
Aquote2.png


Քրիս Քեմփբելլը և նրա ընկերները ստեղծեցին towelday.org կայքը՝ մարդկանց՝ իրենց սրբիչների մասին հիշեցնելու համար։ Սրբիչի օրը միանգամից մեծ հաջողություն ունեցավ երկրպագուների մեջ։

  1. http://www.huffingtonpost.com/2012/01/23/cult-literary-traditions_n_1223835.html#s630761title=Towel_Day