Պոլիվինիլային սպիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիվինիլային սպիրտ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 9002-89-5
EINECS համար 618-340-9
ЕС 618-340-9
RTECS TR8100000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պոլիվինիլային սպիրտ (СН2 — СН(ОН)), պոլիվինիլացետատի օճառացմամբ ստացվող պոլիմեր։ Ապիտակ, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը, կախված ստացման պայմաններից, 5 հզ-1 մլն։ Լուծվում է ջրում, չի լուծվում օրգանական լուծիչներում, կայուն է յուղերի, ճարպերի, բենզինի նկատմամբ, թունավոր չէ։ Օճառացումն իրականացնում են ուժեղ թթուների և ալկալիների առկայությամբ՝ մեթիլսպիրտի միջավայրում։ Օգտագործվում է մանրաթելեր, թաղանթներ ստանալու համար, նաև որպես էմուլգատոր, թանձրացնող նյութ և սոսինձ, ցածրմոլեկուլային Պոլիվինիլային սպիրտը՝ սննդի արդյունաբերության և բժշկության (դեղանյութերի բաղադրիչ, արյան պլազմայի փոխարինող) մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png