Իոաննիս Դասկալոյաննիս (օդանավակայան)
Խանիայի «Իոաննիս Դասկալոյաննիս» օդանավակայան Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης» | |||
---|---|---|---|
IATA: CHQ – ԻԿԱՕ: LGSA | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | քաղաքացիական/ռազմական | ||
Սեփականատեր | Հունաստանի կառավարություն | ||
Օպերատոր | Fraport Greece | ||
Տեղագրություն | Խանիա, Կրետե | ||
Կոորդինատներ | 35° հս․. լ. 24° ավ. ե.HGЯO | ||
Տեղական ժամանակ | UTC +2 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
11/29 | 3,347 | ասֆալտ | |
Վիճակագրություն (2018) | |||
Տարեկան ուղևորահոսք | ▲3,008,687 մարդ | ||
Տարեկան ուղեբեռահոսք | ▲ 519 տոննա | ||
Թռիչք/վայրէջք | ▲ 19,288 | ||
Վիճակագրություն[1] |
Խանիայի Իոաննիս Դասկալոյաննիս օդանավակայան (հուն․՝ Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης», IATA: CHQ, ICAO: LGSA), համատեղ միջազգային օդանավակայան Հունաստանի Կրետե կղզում։ Գտնվում է Խանիա քաղաքից 10 կմ հեռավորության վրա։
Խանիայի օդանավակայանը Կրետե կղզում երկրորդն է ուղևորափոխադրումների քանակով (Հերակլիոնի օդանավակայանից հետո), ինչպես նաև Aegean Airlines-ի և Ryanair-ի առանցքային օդանավակայանն է։ Բացի մարդատար չվերթների սպասարկումից, այն նաև Հունաստանի ռազմաօդային ուժերի բազան է։
2000 թվականից ի վեր՝ այն կրում է 1770 թվականին Կրետե կզղու հակաօսմանական ապստամբության առաջնորդ Իոաննիս Դասկալոյաննիսի անունը[2]։ 2015 թվականից Խանիայի օդանավակայանը, ի թիվս հունական 13 օդանավակայանների, գտնվում է գերմանական Fraport օդանավակայանային հոլդինգի վերահսկողության տակ։ Կոնցեսիոն պայմանագիրը նախատեսում է օդանավակայանը սպասարկել 40 տարի[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում Արևմտյան Կրետեի գլխավոր օդային դարպասը Մալեմե գյուղի մոտակայքում գտնվող փոքր օդանավակայանն էր, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բրիտանական բանակի կողմից։ Մինչև 1959 թվականը Մալեմեի օդանավակայանն ընդունում էր քաղաքացիական ինքնաթիռներ, որից հետո օդանավակայանից ամբողջ ռազմակայանը տեղափոխվել է Սուդա բեյի նոր օդանավակայան, որը կառուցվել էր Խանիայի մոտ։
1967 թվականին Խանիայի նոր օդանավակայանում ավարտվել է ինքնաթիռների համար նախատեսված երկու կայանատեղիով առաջին մարդատար տերմինալի շինարարությունը։ 1974 թվականից օդանավակայանն ընդունել է առաջին միջազգային չվերթները, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նոր օդանավակայան կառուցել առաջին տերմինալի ցածր թողունակության պատճառով։ Վերջապես, 1996 թվականին բացվել է նոր ուղևորային տերմինալ՝ վեց ինքնաթիռի կայանատեղով[4]։
Ինֆրակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանիայի օդանավակայանը սպասարկում է մեկ երկհարկանի ուղևորային տերմինալ։ Շենքն ունի առաջին բուժօգնության սենյակ, ոստիկանություն, պաշտոնական պատվիրակությունների սրահ, բարեր, հուշանվերների խանութներ և Duty Free[5]:
Ինքնաթիռների համար կայանատեղիների ընդհանուր թիվը 10 է։ Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի համար օգտագործվում է 3.347 մետր երկարությամբ11/29 ասֆալտե թռիչքուղին։ Հրդեհային անվտանգության օդանավակայանի դասակարգը՝ 8 (VIII)[6]:
Ավիաընկերություններ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դրությամբ օդանավակայանում գործում են հետևյալ ավիաընկերությունները[7]․
Կանոնավոր թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
![]() |
Աթենք, Մյունխեն, Սալոնիկ |
![]() |
Ամառային: Սալոնիկ, Թել Ավիվ |
![]() |
Ամառային: Վիեննա, Գրաց, Լինց |
![]() |
Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Մյունխեն, Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ |
![]() |
Ամառային: Գեթվիք |
![]() |
Ամառային: Հելսինկի |
![]() |
Ամառային: Բերգեն, Գյոթեբորգ, Կոպենհագեն, Օսլո, Հելսինկի |
![]() |
Աթենք, Պաֆոս, Սալոնիկ Ամառային: Բոլոնյա, Բրեմեն, Բրիստոլ, Բրյուսել, Վարշավա, Վեցե, Վիլնյուս, Արևելյան Միդլենդ, Վրոցլավ, Գլազգո, Դուբլին, Կատովիցե, Լիդս, Լոնդոն, Մանչեստր, Մարսել, Մեմինգեն, Միլան, Օսլո, Պիզա, Հռոմ, Ստոկհոլմ, Տրևիզո, Խան, Էյնդհովեն |
![]() |
Ամառային: Բերգեն, Բոդո, Կոպենհագեն, Կրիստիանսան, Օսլո, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ, Հյոուգեսուն |
![]() իրականացնող՝ Travel Service |
Ամառային: Պրահա |
![]() |
Ամառային: Ամստերդամ |
![]() |
Ամառային: Փարիզ |
![]() |
Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Շտուտգարտ[8] |
Ամառային չարթերային թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
![]() |
Ալթա, Բուխարեստ, Վաասա, Վիլնյուս, Վիսբյու, Գյոթեբորգ, Կարլշտադ, Կայաանի, Կոկոլա, Կրիստիանսուն, Լուլեո, Մալմյո, Օդենսե, Օսլո, Օուլու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Սունդսվալ, Թել Ավիվ, Ումեո, Շելեֆտեո, Էստերսունդ |
![]() իրականացնող՝ ![]() |
Բելգրադ |
![]() |
Լառնակա |
![]() |
Բիլլուն, Կոպենհագեն |
![]() |
Բրյուսել |
![]() իրականացնող՝ ![]() |
Վարշավա |
![]() |
Բոդո, Վիսբյու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ |
![]() |
Օսլո (Գարդերմուեն) |
![]() |
Բիլլուն, Օրհուս, Օսլո, Կեֆլավիկ |
![]() |
Լոնդոն, Մանչեստր |
![]() |
Բերգեն, Կալմար, Օսլո, Ստոկհոլմ, Թրոնհեյմ |
![]() |
Բիրմինգհեմ, Լոնդոն, Մանչեստր |
![]() |
Օստրավա |
![]() |
Բուդապեշտ |
![]() |
Բիլլուն, Հելսինկի |
Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
See source Wikidata query and sources.
Տրանսպորտային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանից դեպի Խանիայի կենտրոն օրական շուրջ 7 ավտոբուս է մեկնում։ Ուղևորության ժամանակը մոտ 30 րոպե է[9]։ Մոտակայքում կա նաև տաքսիների կայանման վայր։ Դրանցից կարելի է օգտվվել միայն այն ժամանակ, երբ օդանավակայանը չվերթ է ընդունում կամ ուղարկում[10]։
Օդանավակայանում կան նաև ավտովարձույթի գրասենյակներ՝ Avis, Τrust, Europcar, Sixt, Hertz և Budget[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Air Traffic statistics - Chania airport (CHQ)» (անգլերեն)։ www.chq-airport.gr։ Վերցված է 2019-06-25
- ↑ «Welcome to Chania Airport, Crete» (անգլերեն)։ Chania-airport.com։ Վերցված է 2014-09-10
- ↑ «Германская Fraport получила в концессию 14 греческих аэропортов»։ Интерфакс։ 2015-12-14։ Վերցված է 2019-06-25
- ↑ «Chania Airport History» (անգլերեն)։ Chania-airport.com։ Վերցված է 2014-09-10
- ↑ 5,0 5,1 «Chania airport - Available services» (անգլերեն)։ HCAA.gr։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին։ Վերցված է 2014-09-10
- ↑ «Chania airport - Brief presentation» (անգլերեն)։ HCAA.gr։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին։ Վերցված է 2014-09-10
- ↑ «Chania airport - Entities operating at the airport» (անգլերեն)։ HCAA.gr։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2014-10-08
- ↑ «TUIfly Adds New Greek Routes in S15» (անգլերեն)։ Airlineroute.net։ 2014-07-18։ Վերցված է 2014-10-07
- ↑ «Chania Airport Transportation» (անգլերեն)։ Chania-airport.com։ Վերցված է 2014-09-10
- ↑ «Chania Airport Taxi» (անգլերեն)։ Chania-airport.com։ Վերցված է 2014-09-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օդանավակայանի պաշտոնական կայքը անգլերենով
- Խանիայի օդանավակայանը Hellenic Civil Aviation Authority կայքում (անգլերեն)
- Խանիայի օդանավակայանի ոչ պաշտոնական ուղեցույց (անգլերեն)
|