Հայկական վարունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական վարունգ
Armenian cucumbers.jpeg
Հայկական վարունգ վաճառքի համար, Կուպերտինո, Կալիֆոռնիա:
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Դդմածաղկավորներ
Ընտանիք Դդմազգիներ
Ցեղ Վարունգ
Տեսակ Սեխ
Ենթատեսակ Հայկական վարունգ
Լատիներեն անվանում
Cucumis melo var. flexuosus
(L.) Naudin.

Հայկական վարունգ (Cucumis melo var. flexuosus) երկար, բարակ մրգի տեսակ, որն ունի վարունգի համ ու տեսք: Իրականում սովորական սեխի (C. melo) տարատեսակ է, որը սերտորեն կապված է վարունգի հետ (C. sativus)։ Նաև հայտնի է որպես երկար վարունգ, վարունգ, օձավարունգ, օձասեխ և Ուրի՝ Ճապոնիայում: Հայկական վարունգը չպետք է շփոթել օձադդմի (Trichosanthes spp.) հետ: Արտաքին շերտը շատ նուրբ է, բարակ, բաց կանաչ: Չունի դառնության, գրեթե միշտ օգտագործվում է առանց կեղևազատման։ Այն երբեմն կոչվում է նաև գուտահ[1]։

Հայկական վարունգը շուկայում, Կրետե, Հունաստան:
Մեջտեղից կիսված Հայկական վարունգ:

Հայկական վարունգն ունի մոտավորապես 20 սմ երկարություն: Հավասարապես լավ աճում է ինչպես հողի վրա, այնպես էլ ճաղերին: Մերձավոր Արևելքի շուկաներում վաճառվում է որպես «մարինացված վայրի վարունգ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]