'Οχι-ի օր
'Οχι-ի օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջոցառում և պետական տոն |
Ամսաթիվ | Հոկտեմբերի 28 |
Տոնվում է | ![]() |
սկսած | հոկտեմբերի 28, 1940 |
'Οχι-ի օր (հուն․՝ Επέτειος του «'Οχι» Հունարեն արտասանություն՝ [epˈetios tu ˈoçi] Epeteios tou "'Ohi", «Ոչ»-ի տարելից), պետական տոն Հունաստանում, Կիպրոսում և աշխարհի հունական համայնքներում։ Նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին՝ հիշատակելու Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասի Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինին վերջնագրի մերժումը (1940 թվականի հոկտեմբերի 28)։ Հունարեն «όχι» ['o̞.çi] բառը նշանակում է «ոչ», արտասանվում է շեշտադրումը «օ» տառի վրա՝ «օհի»։
Վերջնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջնագիրը Մետաքսասին ներկայացրել է Հունաստանում Իտալիայի դեսպան Էմանուել Գրացցին 1940 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 03:00 հետո, ով նոր էր վերադարձել Աթենքում Իտալիայի դեսպանատան կազմակերպած միջոցառումից և պահանջել է Հունաստանից թույլ տալ Առանցքի ուժերին մտնել հունական տարածք և գրավել որոշակի չհստակեցված «ռազմավարական տարածք» կամ դիմակայել պատերազմին, որին անմիջապես հաջորդել է լակոնիկ պատասխանը՝ όχι (Ոչ)։ Ինչևէ, նրա իրական պատասխանը եղել է, “Alors, c’est la guerre!” (Այդ դեպքում պատերազմ)[1][2]։
Ի պատասխան Մետաքսասի հրաժարական պատասխանի՝ իտալական զորքերը տեղակայվել են Ալբանիայում, այնուհետև իտալական պրոտեկտորատը հարձակվել է հունական սահմանի վրա ժամը 05:30, և Հունաստանը ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ (Հույն-իտալական պատերազմ, Հունաստանի ճակատամարտ)։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան անկախ քաղաքական պատկանելությունից հույն բնակչությունը դուրս է եկել փողոց՝ աղաղակելով «Ոչ»։ 1942 թվականից այս օրը նշվում է որպես «Ոչ-ի օր». նախ նշվել է հիմնականում դիմադրության անդամների շրջանում, պատերազմից հետո՝ բոլոր հույների մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Δημήτρης Σταθακόπουλος (2014 թ․ հոկտեմբերի 25). «"Alors, c'est la guerre" "επομένως πόλεμος", ή αλλιώς το λεγόμενο ΟΧΙ». Καλάβρυτα NEWS (Greek). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Οχι. alors c'est la guerre». Iefimerida (Greek). 2013 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)