Հույն-իտալական պատերազմ
Հույն-իտալական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||
Հույն զինվորները 1941 թվականի իտալական գանանային առաջխաղացման ժամանակ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() Աջակցություն՝ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() |
![]() Պապագոս | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Առանցքի զորքեր | Հականացիստական դաշինքի զորքեր
|
Հույն-իտալական պատերազմ (հուն․՝ Ελληνοϊταλικός Πόλεμος) կամ հունական պատերազմ (իտալ.՝ Guerra di Grecia), պատերազմական գործողություններ Իտալիայի և Հունաստանի թագավորությունների միջև, որն ընթացել է 1940 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 23-ը[2]:
Ընդունված է համարել, որ այս զինված հակամարտությունը Բալկանյան ճակատում սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ պատերազմի սկսկելը 1940 թվականի օգոստոսի 15-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը, իտալական «անհայտ» հածանավը ապաստակել է հունական Տինոս կղզին[3][4]: Հունաստանում սկսվել է մասնակի զորահավաք: 1940 թվականի հոկտեմբերի 28-ին իտալական կողմը վերջնագիր է ներկայացրել Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասին:
Հունաստանի կառավարության կողմից ուլտիմատումը մերժվել է, որի արդյունքում ժամը 5-ի շրջակայքում իտալացիները ռազմախուժում սկսեցին:
Իտալացիների հարձակումը սկսեց Էպիրուսի և Արևմտյան Մակեդոնիայի ափամերձ գոտիներից: Նախքան 3-րդ իտալական դիվիզիան (11 000 զինվորներ) անցնում էր Պինդոսի լեռները հունական բանակը նախահարձակ եղավ և պատերազմական գործողությունները տեղափոխեց Հյուսիսային Էպիրուս՝ Իտալիայի կողմից բռնազավթված Ալբանիայի տարածք:
1941 թվականի հունվարին հունական բանակը ռազմակալել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կլիսուրայի լեռնանցքը: Հույները կարողացան վտարել իտալական ուժերին իրենց երկրի տարածքից: Հունաստանի պաշտպանական բանակի հաղթանակն առաջին հաղթական մարտն էր հակաֆաշիստական կոալիցիայի երկրների դեմ:
Հույն հայտնի հնագետ և պատերազմի մասնակից Մանոլիս Անդրանիկոսը գրում է.
1941 թվականի մարտին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի անմիջական վերահսկողության տակ գտնվող բնակը փորձել է հակահարձակման դիմել: Հունական բանակը ետ է մղել իտալական հարձակումը և 10 կմ հեռավորությամբ առաջ է քաշվել Ալբանիայի տարածք՝ գրավելով Վլորա նավահանգիստը:
Չնարողանալով դիմադրել հույներին Իտալիան ստիպված է լինում դիմել ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի օգնությանը: Գերմանական Լյուֆտվաֆեն 1941 թվականի ապրիլի 6-ին ռազմախուժում է Բալկաններ և սկսում է հրետակոծել Հունաստանի սահմանները: Սկսվում է Նացիստական Գերմանիայի Հունական ռազմագործողությունը:
1940 թվականի նոյեմբերի 5-6-ն ընկած ժամանակահատվածում իտալական օդուժը հարձակվում են Հունաստանի դաշնակից Հարավսլավիայի թագավորությանը պատկանող Բիտոլա քաղաքը: Չնայած պաշտոնական Բելգրադը վարում էր չեզոքության քաղաքականություն, այսուամենայնիվ հարավսլավական կառավարությունը մտավախություն ուներ, որ իտալական ուժերը կարող են ներխուժել Սալոնիկ, որը համաձայն 1923 թվականի կոնվենցիայի համարվում էր հարավսլավական տարածք:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Hellenic Air Force History accessed 25 March 2008
- ↑ 2,0 2,1 Ричард Эванс. Третий рейх. Дни войны: 1939-1945. — М.: Астрель; Екатеринбург: У-Фактория; Минск: Харвест, 2011. — С. 166. — ISBN 978-5-9757-0535-8 ; 978-5-271-36331-3 ; 978-985-18-0043-4
- ↑ «Граци пишет», издание МИД Греции, ISBN 978-960-02-2262-3 — С. 122-123.
- ↑ Απόστολος Ε. Βακαλόπουλος. Νέα Ελληνική Ιστορία 1204—1985, Βανιας Θεσσαλονίκη, σελ.412
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հույն-իտալական պատերազմ կատեգորիայում։ |