Վերջնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդային վերջնագիր «Kurland»» բանակների խմբին

Վերջնագիր կամ ուլտիմատում (ուշ լատիներեն.՝ ultimatum - մինչև վերջ հասցնելը, լատ․` ultimus - վերջինը, ծայրահեղը), միջազգային իրավունքում որևէ կոնկրետ հարցով որոշակի ժամկետում որոշակի դիրք ընդունելու, գործողություններ կատարելու կամ որոշակի պայմաններ ապահովելու կտրուկ պահանջ, որը ներկայացնում է մեկ պետությունը կամ կողմը մյուսին։ Վերջնագրի ներկայացումը ցույց է տալիս բանակցություններ վարելու ցանկության բացակայությունը: Վերջնագիրը սովորաբար օգտագործվում է քաղաքականության կամ տնտեսվարության մեջ և նրա չկատարումը կարող է հանգեցնել ներգործության միջոցների դրսևորման՝ դիվանագիտական հարաբերությունների խզման, փոխճնշման, պատերազմի հայտարարման։ Առօրյա կյանքում օգտագործելիս այն ավելի շատ նման է շորթագործության: Որոշ դեպքերում վերջնագրի կիրառումը կարող է կանխել ավելի մեծ չարիքը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 417 CC-BY-SA-icon-80x15.png