Պալեկաստրոն
Պալեկաստրոն | ||
հուն․՝ Παλαίκαστρον | ||
Երկիր | Հունաստան | |
---|---|---|
Պերիֆերիա | Sitia Municipality? և Commune of Palaikastro? | |
Հիմնադրված է | 1881 թվական թ. | |
Մակերես | 85,573 կմ² | |
ԲԾՄ | 39 մ | |
Բնակչություն | 953 մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | ուղղափառ | |
Պաշտոնական կայք | archive.is/20121218100041/http://www.itanou.gov.gr/ | |
| ||
Պալեկաստրոն[1] (հուն․՝ Παλαίκαστρον[2] ή Παλαίκαστρο), գյուղ Հունաստանում` Կրետեի արևելքում` Սիտիայից 14 կիլոմետր արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 39 մետր բարձրության վրա[3]։ Ներառված է Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորի Սիտիա համայնքում (դիմ)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1227 մարդ[2]։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձիթապտղի և խաղողի աճեցմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1881 թվականին։ Գյուղն իր անվանումն ստացել է արևելյան ծայրամասում գտնվող Կաստրի (Καστρί) բլուրից։
1925 թվականին ստեղծվել է համայնքը (ΦΕΚ 27Α)[4]։ Պալեկաստրոնից հյուսիս ընկած է հնագույն Իտանոս քաղաքը։
Աթենքի բրիտանական դպրոցից հնագետներ Ռոբերտ Բոզանքեթը (Robert Bosanquet) և Ռիչարդ Դոքինսը (Richard Dawkins) 1902-1905 թվականներին պեղումներ են կատարել գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա և հայտանբերել ուշ մինոական շրջանին վերաբերող քաղաքի ավերակները և վաղ ու միջին մինոական շրջանի գերեզման[5]։ Քաղաքի անունը հայտնի չէ։ Ֆրանսիացի հնագետ Պոլ Ֆորը ենթադրում է, որ դա Դրագմոսն էր (Δραγμός)։ Դրագմոսում էր գտնվում Դիկտեյսկի Զևսի տաճարը։ Պալեկաստրոնի մոտակայքում գտնվող Պեցոֆաս (Πετσόφας) բլրի վրա հայտնաբերվել են սրբավայրի ավերակները[6]։
Կաստրի բլրի վրա հոմերոսյան և հելլենիստական ժամանակաշրջաններին վերաբերող բնակավայր է հայտնաբերվել[6]։ Պալեո Կաստրո ամրոցը կառուցվել է Կաստրո բլրի վրա՝ վենետիկյան ժամանակաշրջանում։ 1688 թվականին Օսմանյան ճանապարհորդ Էվլիյա Չելեբին այցելել է այնտեղ և այն գտել ավերված[7]։
Պալեկաստրոն համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեկաստրոնի տեղական համայնքն ընդգրկում է 10 բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1227[2]։ Տարածքը 85,573 քառակուսի կիլոմետր է[2]։
Անվանում | Բնակչություն , մարդ (2011)[3] |
---|---|
Անգատիա | 138 |
Վիգլա | 29 |
Կուրեմենոս | 15 |
Կարիամադի | 39 |
Լիդիա | 0 |
Մերտիդիա | 2 |
Պալեկաստրոն | 953 |
Պոպլու | 8 |
Խիոնա | 24 |
Խոխլակիե | 19 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 982[8] |
2001 | 1092[8] |
2011 | 953[2] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պալեկաստրոնի գլխավոր փողոց
-
Եկեղեցի Պալեկաստրոնում
-
Լողափ Պալեկաստրոնում
-
Մինոական քաղաքի ավերակները Պալեկաստրոնում
-
Պեղումների վայրը Պալեկաստրոնում
-
Կուրեմենոս
-
Չիոնա
-
Գյուղի ընդհանուր տեսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Παλαικάστρου (Λασιθίου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Παλαίκαστρο» (հունարեն). Δήμος Σητείας. 2007 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Σπανάκης, Στέργιος Πόλεις και χωριά της Κρήτης στο πέρασμα των αιώνων. — Ηράκλειο: Γραφικές Τέχνες Γ. Δετοράκης, 1993. — Vol. Β. — P. 598—9.
- ↑ «Φρούριο Paleo Castro» (հունարեն). www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.