Դորիացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորիացիներ
Հունաստանի պատմություն
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հունաստան
Անտիկ Հունաստան
Միկենյան Հունաստան
Լեզու(ներ)
հունարեն
Հավատք(ներ)
Դորիական մարզը դասական Հունաստանում եղել է գլխավորը, բայց ոչ միշտ

Դորիացիներ(հուն․՝ Δωριεῖς), եղել է չորս էթնիկ խմբերից (Աեոլյաններ, աքայացիներ, հոնիացիներ, դորիացիներ) մեկը Դասական Հունաստանում[1]։ Նրանք գրեթե միշտ կոչվել են ուղղակի դորիացիներ, ինչպես վաղ շրջանի գրականության մեջ են հիշատակվում[2]։ Այդպես են նրանք կոչվել գրական վաղ հիշատակություններում (Ոդիսական)[2]։ Նրանք տարբեր էին իրենց ստեղծած սոցիալական կազմակերպություններով և կենցաղով, կյանքի կազմակերպման տարբեր ձևերով՝ սկսած առևտրի բազմամարդ կենտրոն Կորնթոսից, որը հայտնի էր իր զարդարուն ոճի արվեստով և ճարտարապետությամբ և ռազմական կյանքով ապրող Սպարտայից։ Հույները գիտեին, թե որ բնակավայրերն են դորիական և որոնք՝ ոչ; Նրանք պատերազմների ժամանակ միշտ չէ որ ապավինում էին դորիական պետությունների աջակցությանը։ Դորիացիները առանձնանում էին իրենց դորիական հունարեն բարբառով և բնորոշ սոցիալական և պատմական ավանդույթներով։ Ք. ա. 5-րդ դարում դորիացիները և հոնիացիները քաղաքականապես բավականաչափ կարևոր էթնիկ խմբեր են եղել, որոնց վերջնական բախումը հանգեցրել է Պելոպոնեսյան պատերազմին։ Ք. ա. 5-րդ դարի հույների հոնիացի կամ դորիացի լինելու ինքնաճանաչման փաստը վիճարկելի է եղել։ Էդվարդ Վիլլի փաստարկով 5-րդ դարի հունական մշակույթում դեռ չի եղել էթնիկական ճշմարիտ տարբերակիչ գիծ, բացի աթենական քարոզչության մեջ եղած հակադորիական տարրերից[3][4]։

Պելոպոնեսյան բարբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիացիների ծագումը բազմաբնագավառ հասկացություն է։ Ժամանակակից գիտության մեջ դա հաճախ նշանակում է բնակչության տեղաբաշխում, դորիական բարբառի տարածում։ Այդ բարբառի մասին տեղեկություններ կան դասական ժամանակաշրջանի հյուսիսարևմտյան Հունաստանում, Պելոպոնեսում, Կրետեում և որոշ կղզիներում եղած գրառումներում։ Աշխարհագրական և էթնիկական տեղեկություններ են հայտնաբերվել վաղ արևմուտքի հնագույն գրական ստեղծագործությունում՝ Իլիականում, որը զուգորդվում է Միկենյան Հունաստանի պետությունների մասին պահպանված վարչական գրառումներին, որոնք հաստատում են, որ Արևելյան հունարենով խոսողները գերակշռող են եղել Պելոպոնեսում, բայց հետո պաշտոնական շրջաններում այն փոխարինվել է արևմտյան հունարենով։ Արևմտյան հունարենով խոսողները եղել են Արևմտյան Հունաստանում դասական ժամանակաշրջանում։ Ի տարբերություն արևելյան հույների՝ նրանք կապված չեն եղել տեղափոխման իրադարձությունների հետ։ Այս տալիս է հիմնավոր ապացույց, որ դորիական հունարենը տարածված է եղել հույների շրջանում հյուսիսարևմտյան Հունաստանում՝ բարձր լեռնային և փոքր-ինչ մեկուսացված տարածաշրջանում։

Դորիական բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիացիների բնակավայր Լաթոյում՝ Կրետե կղզում

Չնայած որ դորիական զավթիչներից շատերը բնակվել են Պելեպոնեսում, այնուամենայնիվ նրանք հաստատվել են նաև Հռոդոսում և Սիցիլիայում։ Փոքր Ասիայում գոյություն է ունեցել դորիական Հեքսապոլիս (վեց մեծ դորիական քաղաքներ)՝ Հալիկառնասը ու Կնիդոսը Փոքր Ասիայում, Կոսը և Լինդոսը, Կամիրոսն ու Յալիսսոսը Հռոդոս կղզում։ Այս վեց քաղաքները ավելի ուշ դառնում են մրցակիցներ Փոքր Ասիայի հոնիական քաղաքներին։ Այս նախկին ավանդույթները դասական շրջանում մնում են սրված։ Թուկիդիտեսը Պելոպոնեսյան պատերազմը մասամբ համարում է պատերազմ դորիացիների և հոնիացիների միջև[5]։ Եղել են նաև ուրիշ դորիական գաղութներ Կորնթոսում, Մեգարայում և դորիական կղզիներում, Սիցիլիայի հարավային ափերին՝ Սիրակուզայից մինչև Սելինյուս։

Պինդուս լեռներ

Դորեական բրոնզեդարը Պիլոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիա անունը նշված է Պիլոսում պահպանված Լինեար Բ-ի սալիկների վրա եղած գրառումներում։ Պիլոսը եղել է դորիացիների կողմից նվաճված վայրերից մեկը [6]։

Լեզվական տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիական հունական բարբառով խոսում է էին հյուսիսարևմտյան Հունաստանում, Պելոպոնեսում, Կրետեում, Եգեյան ծովի կղզիներում, հարավարևմտյան Փոքր Ասիայում, հարավային Իտալիայում գտնվող Մագնա Գրեսիայի տարբեր գաղութներում և Սիցիլիայում։ Դասական ժամանակաշրջանից հետո այն հիմնականում փոխարինվում է ատտիկայի բարբառով, որի վրա հիմնվում է հելլենիստական ժամանակաշրջանի հունարենը։ Դորիական հունարենի հիմնական առանձնահատկությունը եղել է պրոտոհնդեվրոպական a:-ն (IPA|[aː]), որը երկար ա-ն է, որն ատիկա-հոնիականում դառնում էր ե (IPA-el|ɛː)։ Ա-ի նշանավոր օրինակ է սպարտական մայրերի ողջերթի խոսքը պատերազմ գնացող իրենց որդիներին.

A ἢ τὰν ἢ ἐπὶ τᾶς (ḕ tàn ḕ epì tâs

Ատտիկա-հոնիական բարբառն աթենական բարբառի մայրն է։ Տասկոնական լեզուն դորիական հունարենի հետնորդն է։ Դրանով դեռ խոսում են Հունաստանի որոշ շրջաններում, Պելոպոնեսի ափամերձ մասերում, ժամանակակից Արկադիայի պրեֆեկտուրայում։

Մշակութային այլ տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային հարաբերություններում դորիական բարբառը հունարենով հարստացնելիս դորիական գաղութները պահպանել են իրենց բնութագրական հելլենական-դորիական օրացույցը՝ վերադառնալով փառատոները, որոնցից կարևոր են Հիասինթիան (Hyacinthia) և Սարնեիան (Carneia) [7]։ Երաժշտությունը նույնպես բնութագրվում է դորիական հասարակության և դասական գրողների հետ կապով։ Ճարտարապետությունը, ըստ ավանդականի, ժառանգել է դորիական սյուները և աչքի է ընկնում իր պարզությամբ և ուժով։ Դորիացի կանայք ունեին իրենց տարբերակիչ զգեստը՝ տունիկան՝ պարզ զգեստ, ինչը նաև ընդհանրական էր բոլոր հելլենուհիների համար։ Հոնիացի կանայք կրել են նոր՝ կրծքազարդով զգեստներ [8]։ Արևի աստծո՝ Հելիոսի պաշտամունքը տարածված էր Սիքիոնում (Sicyon) Արգոսում (Argos), Էրմիոնիում (Ermioni), Էպիդավրուսում (Epidaur) և Լակոնիայում (Laconia)[9]:

Հին ավանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական պատմագրության մեջ դորիացիները հիշատակվում են շատերի կողմից՝ ավագ դասական հեղինակների և նրանց նախորդների՝ Հերոդոտոսի, Թուկիդիտեսի և Պավսանիայի (աշխարհագետ)։ Նրանց մասին վկայող հեղինակներից շատերը, որքան էլ պարադոքսալ լինի, ապրել են հելլենիստական և հռոմեական ժամանակներում՝ կատարված կարևոր իրադարձություններից երկար ժամանակ հետո։ Հիշատակություններ կան Պլուտարքոսի և Դիոդորոս Սիկիլիացու աշխատություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Apollodorus, Library, I, 7.3
  2. 2,0 2,1 Հոմերոս, Ոդիսական, Book XIX line 177.
  3. Will, Édouard (1956). Doriens et Ioniens: essai sur la valeur du critère ethnique appliqué à l'étude de l'histoire et de la civilisation grecques (French). Paris: Belles Lettres.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Alty, John (1982). «Dorians and Ionians». The Journal of Hellenic Studies. 102: 1–14. doi:10.2307/631122.
  5. «7.57». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  6. Ventris, Michael; Chadwick, John (1973). Documents in Mycenaean Greek (2nd ed.). Cambridge: University Press. էջ 541.
  7. Encyclopaedia Britannica 1911, s.v. "Dorians".
  8. 5.87, online at Perseus.
  9. Larson, Jennifer. A Land Full of Gods: Nature Deities in Greek Religion. In Ogden, Daniel. A Companion to Greek Religion. Malden, MA: Wiley-Blackwell, 2010, 56–70.

Տե'ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միկենյան քաղաքակրթություն
  2. Ոդիսական
  3. Իլիական