Լակոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Լակոնիա
2010 Dimi Lakonias numbered.svg
Երկիր Հունաստան Հունաստան
Կարգավիճակ regional unit of Greece և prefecture of Greece
Մտնում է Հունաստան
Վարչկենտրոն Sparti
Տարածք 3636 կմ² կմ²
Nomos Lakonias.png
Հիմնադրված է 2011 թ.
Ժամային գոտի UTC+2 և UTC+03:00
ISO 3166-2 կոդ GR-16
Փոստային ինդեքսներ 23x xx
Ավտոմոբիլային կոդ AK
Անվանված է Q11931074?
Կոորդինատներ: 36°55′0.12000009999546″ հս․ լ. 22°40′0.12000009999546″ ավ. ե. / 36.9167000000277738536° հս․. լ. 22.6667000000277774063° ավ. ե. / 36.9167000000277738536; 22.6667000000277774063
lakonia.gr

Լակոնիա (հունարեն՝ Λακωνία), նոմոս Հունաստանում, որը գտնվում է Պելոպոնեսի հարավային մասում։ Ափերը ողողում են Մեսինակոս և Լակոնիկոս ծովածոցերի ջրերով։ Լակոնիայում են գտնվում երկու խոշոր լեռնաշղթաներ, որոնց մեջտեղում էլ գտնվում է նոմոսը․ Տայգետը, Պելոպոնեսի ամենաբարձր Մարմարոկաստրո ⟨2228 մետր⟩ և Պարնոնը[1]։ Նրանց միջև հոսում է Լակոնիայի գլխավոր գետը՝ Էվրոտը, և տեղակայված է մայրաքաղաք Սպարտան։ Հյուսիսոմ սահմանակցում է Արկադիա նոմոսի հետ, արևմուտքում՝ Մեսենիայի հետ։ Նոմոսին է պատկանում Էլաֆոնիսոս կղզին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակոնիկա՝ Հին Հունաստանի պատմական մարզ։ Հյուսիսում սահմանակցում է Արկադիա նոմոսին, արևմուտքում՝ Մեսենիային։

Հնում՝ մինչև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսերը, բնակեցված էր լելեգներով[2]։ Հետո տեղաբնիկները դուրս էին մղվել աքայացիների կողմից, իսկ ավելի ուշ՝ մ․թ․ա․ 1-ին հազարամյակում՝ դորիացիների կողմից, որոնք Լակոնիկայում հիմնել են Սպարտա քաղաք-պետությունը։ Լակոնիկայի բնակիչներին ⟨սպարտացիներին⟩ հատուկ է հակիրճ շարադրանքը և սակավախոսությունը՝ լակոնիկ ոճը։

Մ․թ․ա․ 1-ին դարում Լակոնիկայի տարածքը մտավ Հռոմեական նահանգ Աքադի կազմի մեջ։ Ժամանակակից Հունաստանում Լակոնիկայի տարածքում գտնվում է Լակոնիա նոմոսը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակոնիայի ոստիկանությունում, համաձայն մարդահամարի արդյունքների, որը անց է կացվել Հունական վիճակագրական ծառայության կողմից 2011 թվականին, բնակչության թիվը կազմել է 89 600 բնակիչ, որոնցից 46 030-ը՝ տղամարդ, և 43 570-ը՝ կին։ Այստեղից հետևում է, որ բնակչության խտությունը կազմում է 24,64 մարդ/[[կմ²|[[կմ<nowiki>]]։ Հարկ է նշել, որ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 99 637 բնակիչ։

Ամենաշատ բնակչությամբ մունիցպալիտետը Սպարտան է. բնակչության թիվը 35 600 բնակիչ է, որոնցից 18 040-ը տղամարդիկ են, իսկ 17 560-ը՝ կանայք, բնակչության խտությունը կազմում է 30,12 մարդ/կմ²[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соломон Яковлевич Лурье, Эдуард Давидович Фролов| История Греции: Курс лекций. — Издательствово Санкт-Петербургского университета, 1993. — С. 35 — 674 с.
  2. РСКД/Laconica
  3. Σε 89.600 ανέρχεται ο πληθυσμός του νομού Λακωνίας (греч. Население лаконии 89 600) Notos Press, 2011 год