Սպարտա (ժամանակակից քաղաք)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Սպարտա | ||
հուն․՝ Σπάρτη
| ||
| 37°4′26″N 22°25′46″E / 37.07389°N 22.42944°E | ||
| Երկիր | ||
| Պերիֆերիա | Հունաստան | |
| Համայնք | Սպարտայի Մունիցիպալիտետ և Commune of Sparti, Lakonia? | |
| Մակերես | 21,641[1] կմ² | |
| ԲԾՄ | 210[1] մ | |
| Խոսվող լեզուներ | Հունարեն | |
| Բնակչություն | 16239[2] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | հույներ | |
| Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
| Հեռախոսային կոդ | 2731 | |
| Փոստային դասիչ | 23100 և 23150 | |
| Պաշտոնական կայք | sparti.gov.gr | |
|
| ||
Սպարտա[3][4] (հուն․՝ Σπάρτη [2]), քաղաք Հունաստանում։ Տեղակայված է ծովի մակարդակից 210 մետր բարձրության վրա[1] Էվրոտաս գետի աջ ափին՝ Ինուս գետաբերանից ներքև Գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում՝ Աթենքից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 28 կիլոմետր դեպի արևելք և Տրիպոլիսից 49 կլոմետր դեպի հարավ։ Համանուն համայնքի և Լակոնիա ծայրամասային միավորման վարչական կենտրոնը Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 16239 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։
Համարվում է Էվրոտաս լեռնահովիտային շրջանի գյուղատնտեսային առևտրական կենտրոնը։ Սպարտայում են գտնվում սննդի, տեքստիլի, ծխախոտի և քիմիական մանր արդյունաբերությունները[5]։ Քաղաքում գործում է հնագիտական թանգարանը[6]։ Քաղաքը համարվում է Մոնեմվասիայի և Սպարտայի մետրոպոլիտության կենտրոնը, Էլլադական ուղղափառ եկեղեցիների կենտրոնը, որի մետրոպոլիտն է համարվում Եվստաֆիյը։
Ի պատիվ Սպարտայի Յուպիտերի արբանյակի վրայի գիծը կոչվում է Եվրոպա։
Քաղաքի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական տեսարժան վայրերը ժամանակակից Սպարտայում համարվում են նրա հարևանությամբ տեղակայված Հին Սպարտայի ավերակները։ Պահպանվել են մ․ թ․ ա․ VII-II դարերի անտիկ շինությունների պատառիկներ․ Ակրոպոլը Աթենքի տաճաչով (մ․ թ․ ա․ VI դ․), տաճարներ (մ․ թ․ ա․ VII—V դդ․), թատրոն (մ․ թ․I—IIդդ․)։ Հին ժամանակներում Սպարտան եղել է ամենակարևոր քաղաքներից մեկը ոչ միայն Հունաստանում, այլ ամբողջ Եվրոպայում։
Ժամանակակից Սպարտա քաղաքը հիմնադրվել է 1834 թվականին։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքով անցնում է 39 ազգային ճանապարհը, Յիտիոն-Տրիպոլիս, եվրոպական E961 երթուղու մասը։ 71 ավտոմայրուղին կապում է Սպարտան և Մեգալոպոլիսը։ 82 ազգային ճանապարհը կապում է Սպարտան և Պիլոսը։
Սպարտա միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտա համայնքային միությունը կազմված է վեց բնակավայրերից։ Բնակչությունը 17 408 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը 21,641 քառակուսի կլոմետր[1]։
| Բնակավայր | Բնակչություն(2011)[2], մարդ |
|---|---|
| Այիյա-Կիրիակի | 53 |
| Գունարիս | 186 |
| Կալամիոն | 119 |
| Կոկինորախի | 454 |
| Ռիվոտիսա | 357 |
| Սպարտա | 16239 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1991 | 14181[7] |
| 2001 | 15673[7] |
| 2011 | ▲ 16239[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 364. — ISSN 1106-5761.
- 1 2 3 4 5 6 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Спа́рта // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 344.
- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- ↑ Спарта // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
- ↑ Aθανάσιος Θέμος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Σπάρτης. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
