Տրիպոլիս (հին հուն.. Τρίπολις հուն. η Τρίπολη), նախկինում Տրիպոլիցա (հուն. Τριπολιτσά իտալ. Tripolitza կամ Tripolizza)՝ քաղաք Հունաստանում: Գտնվում է ծովի մակարդակից 655 մետր բարձրության վրա` Պելոպոնես կղզու կենտրոնական մասում` Աֆինից 129 կմ հարավ-արևմուտք: Համանուն համայնքի վարչական կենտրոնն է: 2011 թ.-ի տվյալներով ունի 30 866 բնակիչ ունի:
Անտիկ ժամանակներում Տրիպոլիսի մոտ են գտնվել Տեգեյա և Մանտինեյա քաղաքները: Վաղ միջնադարում, 1934 թ.-ի բանախոսական ընկերության տվյալներով, կենտրոնական Մորեյան (Պելոպոնես) գրավվել է հարավային սլավոնների կողմից: Երկար ժամանակ այստեղ է գտնվել սլավոնական բնակավայր Դրոբոլիցան: Սակայն պաշտոնական հունական աղբյուրները ժխտում են օգտագործվող բառերի արմատների նմանությունը:
Ուշ բյուզանդական շրջանում բնակչությունը անկում է ապրում: Հետագայում գյուղական այս վայրը լցվել է կիսաքոչվոր ալբանացի-արվանիտներով: Միջնադարում Մորեյի ամբողջական ղեկավարության դեմ երկար և անարդյունք կռվել են Բյուզանդիան, Վենետիկը, Լատինական Կայսրությունը: Ժամանակակից Տրիպոլիսը հիմնվել է թուրք-օսմանների կողմից 1770 թ.-ին, ովքեր սկզբում կառուցեցին ամրոց` լավ ամրացված քաղաքի կենտրոնով: Տեղադրված էր Մորեյի հիմնական թուրքական տարածքում: Ամրոցի կառուցումից հետո համայնքում սկսվեց ինտենսիվ իսլամացման գործընթաց: Քաղաքի հիմնական մասը հիմնել էին թուրքերը,տեղի մահմեդականները և սեֆարդ-հրեաները: Քաղաքը և իր շրջակայքը երեք անգամ ենթարկվել են արյունոտ սպանդի: 1820 թ.-ին քրիստոնյաների նկատմամբ կոտորած են սկսել մուսուլմանները` անկախության շարժման սկսման պատճառով: 1821 թ.-ին հույն ապստամբ ուժերի կողմից Տրիպոլիսի պաշարումն ավարտվում է թուրքերի և հրեաների սպանությամբ, զոհվում են 8 000 – 10 000 տղամարդ, կանայք և երեխաներ: 1825 թ.-ին եգիպտացի գեներալ Իբրահիմ փաշան, համագործակցելով թուրքերի հետ, ուղղափառ հույների ծնունդի ընթացքում, նորից գրավեց քաղաքը` քրիստոնյաների սպանություններ իրականացնելով: Սա քաղաքի վերջին բախումն էր այլազգիների հետ: XX դարի սկզբին քաղաքն ուներ 15 000 բնակիչ: