Էրմիոնի
Բնակավայր | ||
---|---|---|
հուն․՝ Ερμιόνη | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 2505 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2754 | |
Փոստային դասիչ | 210 51 | |
Պաշտոնական կայք | web.archive.org/web/20120326201416/http://www.ermioni.gov.gr/ | |
| ||
Էրմիոնի[2], Հերմիոնա[3] (հուն․՝ Ερμιόνη[4]), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 7 մետր բարձրության վրա[5]՝ Արգոլիդա թերակղզու հարավարևելյան ափերին՝ Պրոն (Πρωνός)[3][6] լեռան ստորոտին, Իդրա ծովախորշի ափին, Իդրա նեղուցի վրա[2]։ Մայրաքաղաք Աթենքից հեռու է 79 կիլոմետր, իսկ Նաֆպլիոնից՝ 85 կիլոմետր։ Էրմիոնիդա համայնքի մաս է կազմում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության թիվը կազմում է 2505 մարդ[3]։
19-րդ դարում հայտնի էր Կաստրի (Καστρί)[3] անվանումով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրել են դրիոպները՝ Ասինայի հետ միասին։ Հիշատակվել է Հոմերոսի «Իլիականի» նավերի ցուցակում[7]։ Ըստ ավանդության, բնակավայրը ենթարկվել է Արգոսին։ Արգոսի՝ Սպարտայի թագավոր Նիկանդրից տարած պարտությունից հետո, մ.թ.ա. 8-րդ դարում, Էրմիոնին դարձավ Սպարտայի դաշնակիցը։
Հույն-պարսկական պատերազմների ժամանակ երեք նավ է տրամադրել Սալամինի ճակատամարտում, ինչպես նաև 300 մարտիկ՝ Պլատիայի ճակատամարտին։ Բնակավայրը Պելոպոնեսյան միության մեջ էր։ Ախեյայի խորհրդի մեջ էր մինչև մ.թ.ա. 146 թվականը, երբ Հռոմը նվաճեց բնակավայրը։
2-րդ դարում քաղաքը նկարագրել է Պավսանիասը[8]։ Ֆրանկոկրատիայի շրջանը սկսվում է 1210 թվականից, երբ Ժոֆրուա դը Վիլարդուենը նվաճում է Ակրոկորինֆը և Արգոլիդը։ Էրմիոնին մտավ Օտտոն դը լա Ռոշի տիրապետության տակ։ 1388 թվականին քաղաքը փոխանցվեց Վենետիկի հանրապետությանը։ Հենց այդ ժամանակ արնաուտները եկան Արգոլիդ։ Թուրք-վենետիկյան 1537-1540 թթ. պատերազմի ժամանակ քաղաքն անցնում է Օսմանյան կայսրությանը։ 1821 թվականին Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ Էրմիոնին իր մասնակցությունն է ցուցաբերում։
Էրմիոնի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրմիոնի համայնքը ներառում է 5 բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 3062 մարդ[9]։ Տարածքը 59,225 քառակուսի կիլոմետր է[5]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[10] |
---|---|
Այի Անարյիրի | 193 |
Ախլադիցա | 135 |
Կուվերտա | 81 |
Պետրոտալասա | 148 |
Էրմիոնի | 2505 |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնակչություն,
մարդ |
---|---|
2011 | 2505[11] |
2001 | 2446[12] |
1991 | 2365[13] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.statistics.gr/portal/page/portal/ESYE/BUCKET/General/resident_population_census2011.xls
- ↑ 2,0 2,1 Կաղապար:Карты государств
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Hermione // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ 5,0 5,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 351. — ISSN 1106-5761.
- ↑ Павсаний. Описание Эллады. II, 34, 11
- ↑ Гомер. Илиада. II
- ↑ Павсаний. Описание Эллады. II, 34—35
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.Ermioni.com Ermioni Town Website
- Photos of Ermioni
- Hermione
- Photo of Ermioni Beach - Petrothalassa
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրմիոնի կատեգորիայում։ |