Լեսիթիոն
Լեսիթիոն հուն․՝ Λασιθίου | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Կարգավիճակ | նոմոս |
Մտնում է | Կրետե |
Վարչկենտրոն | Այոս Նիկոլաոս |
Հիմնական լեզու | Հունարեն |
Բնակչություն (2001) | 76 319 |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի |
Տարածք | 1823 կմ² |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 |
ISO 3166-2 կոդ | GR-92 |
Փոստային ինդեքսներ | 72x xx |
Ավտոմոբիլային կոդ | AN |
lassithi.gr | |
Լեսիթիոն (հուն․՝ Λασιθίου), տարածաշրջանային միավոր կամ նոմոս Հունաստանի հարավում՝ Կրետե կղզու վրա։ Վարչականորեն մտնում է Կրետեի պերիֆերիայի կամ մարզի կազմի մեջ[1]։
Լեսիթիոնի վարչական կենտրոնն Այոս Նիկոլաոս քաղաքն է։ Այս տարածքներում առաջացած առաջին պետական կազմավորումը Կրետեի ծովապետությունն է։
Լեսիթիոնը իր հերթին բաժանված է 8 դիմոսների կամ գյուղական բնակավայրերի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսիթիոն տարածաշրջանային միավորը գտնվում է Հունաստանի հարավային անդրծովյան հատվածում։ Տեղակայված է Հունաստանի ամենախոշոր կղզու՝ Կրետեի արևելքում։
Երեք կողմից շրջապատված է Միջերկրական ծովի ջրերով։ Արևմուտքում միայն սահմանակցում է Հերակլիոնի նոմոսին։
Լեսիթիոնի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն Այոս Նիկոլաոսն է։ Լեսիթիոնի մայրաքաղաքը և մի շարք այլ ծովափնյա քաղաքներում Հունաստանի համար ունեն զբոսաշրջային կարևոր նշանակություն։ Տնտեսության գերակա ճյուղը զբոսաշրջությունն է։
Լեսիթիոնի տարածաշրջանային միավորի տեղանքը ցածրադիր է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Լեսիթիոնի տարածաշրջանային միավորի բոլոր բնակավայրերը միասին ունեն 76 319 մարդ բնակչություն[1]։
Լեսիթիոնի հիմնական բնակիչները հույներն են, որոնք այստեղ հաստատվել են դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Բացի հույներից, այստեղ ապրում են նաև որոշ քանակությամբ թուրքեր։
Լեսիթիոնի հույները խոսում են հունարեն լեզվի կրետական բարբառով, որը տարբերվում է ժամանակակից հունարենից։ Նրանք օգտագործում են հունական այբուբենը։
Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն՝ հույն ուղղափառութուն։ Բնակչության խտությունը կազմում է 41,9 մարդ/կմ²։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Օրենք Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման վերաբերյալ Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Նոմոսների տվյալներ ըստ պերիֆերիայի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսիթիոն» հոդվածին։ |
|
|