Գծային Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գծային Ա
Linear A cup.png
Տեսակ վանկային գիր[1], undeciphered writing system և Կրետական գիր
Նախորդ Կրետեի հիերոգլիֆներ[2]
ISO 15924 Lina
Linear A Վիքիպահեստում

Գծային Ա, մեկն է ներկայումս չկոդավորված երկու գրային համակարգերից` օգտագործված անտիկ Հունաստանում (Կրետեի հիերոգլիֆներ)։ Գծային Ա-ն եղել է հիմնական գիր` օգտագործված պալատական և կրոնական գրություններում Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Այն հայտնաբերվել է հնագետ Արթուր Էվանսի կողմից և հիմքն է գծային Բ-ի, որն ավելի ուշ օգտագործվել է Միկենյան քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Գծային Ա-ն հայտնաբերվել է Կրետեում և Հունաստանի այլ վայրերում, նաև Թուրքիայում և Իսրայելում։

Գծային Ա-ով մակագրությամբ սալիկներ` հայտնաբերված Ակրոտիրում, Սանտորինում

Հայտնաբերվել է գծային Ա-ով սալիկների 1427 օրինակ` 7362-7396 նշաներով։ Եթե օրինակները մասշտաբայնացվեն, կլինի ընդամենը մեկ էջ[3]։ Գծային Ա-ն ունեցել է հարյուրավոր նշաներ։ Դրանք ունեցել են գաղափարական և իմաստաբանական նշանակություն և ձևով նման են եղել գծային Բ-ին։ Ենթադրվում է, որ դրանք վանկային նշաններ են` նման գծային Բ-ին։ Գծային Ա-ն և Գծային Բ-ն նման են 80%-ով։ Գծային Ա-ի լոգոգրամները եզակի են[4][5] ։ Տարբերությունը ձայնային արժեքների միջև տատանվում է 9-13 %-ով։ Գծային Ա-ն հիմնականում գրվել է ձախից աջ ուղղությամբ, բայց երբեմն հանդես է եկել աջից ձախ գրությամբ։ Ունեցել է մի հետաքրքիր առանձնահատկություն. դա այն է, որ արձանագրվել են նաև թվերը։ Ամենաբարձր թիվը, որ գրառվել է, 3000-ն է, բայց կան հատուկ նշաններ, որոնք ցույց են տալիս կշիռներ։ Ըստ Լիզ Շոեփի` Գծային Ա-ով մակագրված սալիկները հիմնականում հայտնագործվել են Կրետեի երեք վայրերից[6]։ Հայա Տրիադա Մեսարայում հայտնաբերվել է 147 սալիկ, Զագրոսում, հեռավոր արևելքի նավահանգիստ-քաղաքում` 31 սալիկ և Քանիայում` կղզու հյոսիս-արևմտյան նավահանգիստ-քաղաքում` 94 սալիկ։ Մինչև 1973 թվականը Կրետե կղզուց դուրս միայն մեկ սալիկ էր հայտնի Քեայում[6]։ Արձանագրություններ են հայտնաբերվել նաև այլ վայրերում։ Ըստ Ֆինկելբերգի` գտնված մակագրությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, արված են տեղական մակարդակով։ Այդ մասին վկայում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են նյութի բովանդակությունը, որի հիման վրա արված է մակագրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archaeology & LanguagePimlico, 1998. — P. 61. — ISBN 978-0-7126-6612-1
  2. Archaeology & LanguagePimlico, 1998. — P. 59. — ISBN 978-0-7126-6612-1
  3. Younger John (2000)։ «Linear A Texts in Phonetic Transcription: 5. Basic Statistics»։ University of Kansas  Younger: "if there are 4002 characters (font Times, pitch 12, no spaces) on an 8 1/2 x 11 inch sheet of paper with 1 inch margins, all extant Linear A would take up 1.84 pages." (14.34 pages for Linear B).
  4. Younger John (2000)։ «Linear A Texts in Phonetic Transcription: 7b. The Script»։ University of Kansas 
  5. Packard 1974, Chapter 1: Introduction .
  6. 6,0 6,1 Finkelberg 1998, էջեր. 265–272 .