Կրետական գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կրետական գրով ցուցաքար
կրետական գրով ցուցաքար

Կրետական գիր, Կրետե կղզում և մայրցամաքային Հունաստանում հայտնաբերված գրի տեսակներ։ Անգլիացի հնագետ Ա. Էվանսը 1900 թվականին Կնոսոսի պալատի պեղումների ժամանակ առաջինը հետազոտեց Կրետական գիրը և նշեց նրա զարգացման 3 փուլ.

1.պատկերագրային կամ հիերոգլիֆային (II հազարամյակի 1-ին կես, մեր թվարկությունից առաջ), ավելի ուշ որոշ գիտնականներ սկսեցին տարբերակել հիերոգլիֆային գիր Ա (XXI—XIX դարեր, մեր թվարկությունից առաջ) և Բ (մոտ XIX— XVII դարեր մեր թվարկությունից առաջ)

2. գծային գիր Ա (XVIII— XV դարեր, մեր թվարկությունից առաջ),

3. գծային գիր Բ (XV-XIV դարեր, մեր թվարկությունից առաջ)։ Ա և Բ հիերոգլիֆային գրերը առայժմ չեն վերծանվել։ Անգլիացի գիտնականներ Մ. Վենթրիսը և Զ. Չադվիքը վերծանել են գծային Բ և հաստատել, որ աղյուսակները գրված են վանկագրով։ Գծային Ա, որ նույնպես չի վերծանվել, գծային Բ-ի հետ ընդհանուր 55 նշան ունի։ Կրետական գրի հիման վրա զարգացել է կիպրոսյան գիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685