Հերակլիոնի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլիոնի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունHeraklion Municipality?
ՎայրՀերակլիոն և Կրետե
ՀասցեXanthoudidou 271202
Հիմնադրվել է1883
Այցելուներ104 717 մարդ (2008), 394 915 մարդ (2016)[1], 426 191 մարդ (2017)[1] և 555 031 մարդ (2018)[2]
Կայքheraklionmuseum.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հերակլիոնի հնագիտական թանգարան, Հունաստանի[3] խոշորագույն և աշխարհի լավագույն թանգարաններից մեկը, որը նվիրված է Հին Հունաստանում ապրած Մինոյան արվեստին։ Թանգարանում ցուցադրված են ներկայումս պահպանված իրեղեն նմուշներ, որոնք նվիրված են հունական և մինոյան քաղաքակրթությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը սկսվում է 19-րդ դարում` 1883 թվականից ընդամենը մի քանի պարզ հավաքածուով։ Թանգարանի առանձին շենքը կառուցվել է 1904-1912 թվականներին հունական հնագետների հովանավորությամբ և օգնությամբ։ Մասնավորապես, թանգարանի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Յոզեֆ Հադզիդակիսուն և Ստեֆանոսու Քսանդուդիդիսուն։ Իտալիայի տիրապետության շրջանում հունական կաթոլիկ նշանավոր վանքերից մեկը՝ Սուրբ Ֆրանսիսի վանքը, ավերվեց երկրաշարժի արդյունքում։ Հունական մյուս կառույցները սկսեցին կառուցվել ավելի սեյսմակայուն։ Շինարարական աշխատանքները իրականացվել են հայտնի հույն ճարտարապ Պատրոկոլոս Կարանտինոսի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերից մեկի ժամանակ թանգարանը լրջորեն վնասվել է, բայց պրոֆեսոր Նիկոլայոս Պլատոնի ջանքերով թանգարանի գանձերը մնում են անվնաս, և 1952 թվականին նորից թանգարանային նմուշները դառնում են հասանելի հանրության համար։ 1964 թվականին թանգարանին ավելացվում է ևս մեկ թև։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր թանգարանի 20 սենյակները պարունակում են հավաքածուներ, որոնք վերաբերում են Կրետեին և Հունաստանին։ Մինոյան արվեստի թանգարանում ներկայացված են այլ ժամանակաշրջանի նմուշներ՝ հիմնականում Կրետեի նեթլիթից մինչև հունա-հռոմեական հելլենիզմի դարաշրջանը։ Թանգարանի բոլոր նոր նմուշները անմիջապես բերվում են պեղման վայրերից։

Թանգարանը ունի երկու հարկ, ընդ որում յուրաքանչյուր հարկում 13 սենյակներ։ Երկրորդ հարկում գտնվում են յուրօրինակ դրվագներ մինոյան որմնանկարներով։ Ցուցադրությունը ներառում է ավելի քան 3000 տարվա պատմություն՝ հիմնականում Կրետեի հին աշխարհյան պատմությունը։

1-ին սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթից հետմինիոսյան ժամանակահատվածը.

  • Նեոլիթյան բերրիության աստվածուհու արձան
  • Վասիլիկյան արվեստի նմուշներ
  • Փոքր կավե գործիքներ

2-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 2000-1700 թվականներին լեռնային արգելավայրերի արվեստի նմուշներ.

  • Կամարես ոճի խեցեղեն
  • Ապակեպատ բաժակապնակներ
  • Լեռնային աստվածությունների արձաններ

3-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փավստոսի սկավառակ
  • Կամարես ոճի խեցեղեն

4-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1700-1450 թվականներին թվագրված արվեստի նմուշներ

  • Կնոսսի և ցլի գլխով ռիտոններ
  • Օձերի աստվածուհու արձան
  • Բրոնզե գործիքներ և անտիկ զենքեր
  • Անտիկ արձանագրություններ

5-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1450—1400 թվականներին թվագրված արվեստի նմուշներ

  • Արվեստի նմուշներ Հին Եգիպտոսից
  • Տան կավե մոդելներ
  • Արձանագրությունների նմուշներ

6-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առարկաներ հայտնաբերված Կնոս, Ֆեստ և Արհանես բնակավայրերից

  • Բրոնզե կրկնակի կացին
  • Հնադարյան հունական սկահակներ
  • Ոսկե իրեր Մալյա քաղաքից

7-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1700—1300 թվականների իրեր

  • Բրոնզե կրկնակի կացիններ՝ լիբրիսներ
  • «Հնձվորի սկահակ» արձան
  • Ոսկե իրերի նմուշներ

8-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1700—1450 թվականներին թվագրված իրեր

  • Ռիտոն լեռնային ադամանդից
  • Ցլի գլխով ռիտոն
  • Ծովային որմներ

9-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1700—1450 թվականներին թվագրված քարե իրեր

10-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1400—1100 թվականներին թվագրված իրեր

11-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 1100—900 թվականներին թվագրված դորիական մշակութային իրեր

12-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ.թ.ա. 650 թվականներին թվագրված իրեր

13-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լառնակա քաղաքից հայտնաբերված արվեստի նմուշներ

14-րդ-ից 20-րդ սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարներ և արվեստի նմուշներ հայտնաբերված Լարնակայից, Լիմասոլից, Հերակլիոնից և Հունաստանի ու աշխարհի տարբեր վայրերից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
  2. https://etravelnews.gr/auxisi-se-mouseia-kai-arhaiologikous-horous/
  3. «Հերակլիոնի հնագիտության թանգարան». Հունաստանի մշակույթի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է Հոկտեմբերի 18, 2012-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]