Օլիմպիք Էյրլայնս
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | 2003 և 1957 | |||
---|---|---|---|---|
Գործունեության սկիզբ | 1957 — սեպտեմբերի 29, 2009 | |||
Գործունեության ավարտ | սեպտեմբերի 29, 2009 | |||
Կենտրոններ | Աթենքի միջազգային օդանավակայան | |||
Մասնաճյուղեր | Macedonian Airlines? | |||
Ինքնաթիռներ | Dash 8 և Boeing 727-100? | |||
Գլխամաս | Աթենք, Հունաստան |
Օլիմպիք Էյրլայնս (հուն․՝ Ολυμπιακές Αερογραμμές), Հունաստանի նախկին ամենախոշոր և միջազգային ավիաընկերությունը, 2009 թվականին դադարեցրել է իր մասնավոր գործունեությունը և հետագա վերակազմավորման արդյունքում վերածվել է Օլիմպիք Էյր(Olympic Air) ընկերության։ Մինչև 2003 թվականը ավիաընկերությունը կրում էր Օլիմպիք Էյրվեյս (Olympic Airways) անվանումը։ Հիմնական օդանավակայան էր համարվում աթենքյան միջազգային «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանը:
2007 թվականին ավիաընկերության անձնակազմը կազմում էր 8500 մարդ[1]. Գլխամասը գտնվում էր Աթենքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիք էյրվեյս հունական ազգային ավիաընկերությունը հիմնադրվել է 1957 թվականի ապրիլի 6-ին միլիարդատեր Արիստոտել Օնասիսի մասնակցությամբ։ 2003 թվականին ավիաընկերւթյունը վերակազմավորվել է և ստացել է նոր անուն՝ Օլիմպիք Էյրլայնս։ Չնայած ուղևորափոխադրումների թվին (մինչև 5 977 104 ուղևոր 2007 թվականին), ընկերությունը կրել է ֆինանսական դժվարություններ և 2009 թվականի մարտի 6-ին կառավարությունը որոշում ընդունեց ընկերության սեփականաշնորհման մասին։
2009 թվականի սեպտեմբերի 29-ին Օլիմպիք էյրլայնսը դադարեցրեց թռիչքները, իսկ արդեն հոկտեմբերի 1-ին նոր Օլիմպիք Էյր ավիաընկերությունը, ժառանգելով լոգոն, կարողությունը և նախկին ընկերության երթուղային ցանցի նշանակալի մասը, իրականացրեց առաջին թռիչքը Աթենք-Սալոնիկի ուղղությամբ։ Ստեղծվեց Մակեդոնական ավիաուղիներ (Macedonian Airlines) դուստր ավիաընկերությունը, որը պետք է տեղակայվեր Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի օդանավակայանում։
Երթուղային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր և առանցքային օդանավակայանները եղել են Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելիոս օդանավակայանը, Նիկոս Կազանդակիս միջազգային օդանավակայանը, Ռոդս քաղաքի Դիագորաս միջազգային օդանավակայանը և Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի միջազգային օդանավակայանը։ 2009 թվականին ավիաընկերությունը ուներ խոշոր կենտրոններ մոտ 60 քաղաքներում։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Olympic 'facing difficult future'» (անգլերեն)։ BBC News։ դեկտեմբերի 3, 2007։ Վերցված է 2009-06-04