Jump to content

Ֆրանգոկաստելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանգոկաստելո
հուն․՝ Φραγκοκάστελλο
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունՀունաստան Հունաստան, Կրետե
Վարչական միավորՍֆակիոն, Կրետե
ԵրկիրՀունաստան
Կառուցված1371
Քարտեզ
Քարտեզ
 Frangokastello Վիքիպահեստում

Ֆրանգոկաստելո ամրոց (հուն․՝ Φραγκοκάστελλο), վենետիկյան ամրոց Հունաստանի Կրետե կղզու վրա[1]։ Նախկինում այս վայրում եղել է համանուն գյուղական բնակավայր, որը ներկայումս քանդված է։

Ֆրանգոկաստելոն համարվում է ամենալավ պահպանված վենետիկյա ամրությունը ոչ միայն Կրետեում, այլև ամբողջ Հունաստանում։ Ամրոցը գտնվում Կրետեի Ստաֆկիոնի նոմոսում՝ Խորա Ստաֆկիոն քաղաքից 15 կմ դեպի արևելք։

Ամրոցը կառուցվել է 1371-1374 թվականներին՝ վենետիկցիների կողմից։ Ֆրանգոկաստելոյի ամրոցը կառուցվել է ծովահենների հարձակումներից պաշտպանվելու և Ստաֆկիոնում կարգ ու կանոն հաստտելու համար։

Ամրոցի վենետիկյան անվանումն է Սուրբ Նիկիտայի ամրոց։ Այն կոչվել է ի պատիվ դրա շրջակայքում գտնվող եկեղեցու, որի ավերակները պահպանվել են Ֆրանգոկաստելոյի ամրոցից ոչ հեռու։ Ամրոցի «Ֆրանգոկաստելո» անվանումները տրվել է տեղացիների կողմից, որը բառացիորեն թարգմանաբար նշանակում է օտարերկրացիների ամրոց։ Ի վերջո այն դարձել է ամրոցի հիմնական անվանումը։

Վենետիկի հանրապետության տիրապետության շրջանում ամրոցը գրեթե չի օգտագործվել։ Առաջին անգամ այն օգտագործվել է Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։

1770 թվականին ամրոցը ծառայել է Կրետեի ապստամբության համար։ 1827 թվականի մայիսի 17-ին մոտ հարյուր ձիավորներ և 600 զինվորներ՝ հույն անվանի զորավար Հատզիմիհալիս Դալիանիսի (հուն․՝ Χατζημιχάλης Νταλιάνης) գլխավորությամբ փորձել են ազատագրել Կրետեն և գրավել ամրոցը։

Այդ ժամանակ 8000 թուրքերը Մուստաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեցին Ֆրանգոկաստելոն և գազանաբար տապալեցին ապստամբներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ֆրանգոկաստելոյի ամրոցը Հունաստանում, Կրետե». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանգոկաստելո» հոդվածին։