Կուլես
Կուլես հուն․՝ Κουλές | |
---|---|
![]() Նկարագրություն | |
Տեսակ | ծովային ամրոց |
Տեղագրություն | Հերակլիոն |
Վարչական միավոր | Heraklion Municipality? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1523 |
Ճարտարապետ | Միքելե Սանմիքելի |
Պատվիրող | Վենետիկի հանրապետություն |
Ընթացիկ վիճակ | կանգուն, ներկայումս ամրոցը վերածվել է թանգարանի |
Ընթացիկ սեփականատեր | Վենետիկի հանրապետություն |
Կայք | heraklion.gr/en/ourplace/koule/koule.html |
![]() | |
![]() | |
![]() |
Կուլես ամրոց (հուն․՝ Κουλές το κάστρο, իտալ.՝ Rocca al Mare), միջնադարյան ծովային ամրոց Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում։
Ընդհանուր զբաղեցնում է 3600 մ² տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլես ամրոցի անունը առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարի սկզբին։ Հայտնի է նաև, որ ամրոցի կառուցողը եղել է Միքելե Սանմիքելին։ Ամրոցի առաջին պատկերը հեղինակել է ֆլորենտինացի միաբան Քրիստոֆերո Բուոնդելմոնտին 1429 թվականին։
Շինությունը իր վերջնական տեսքը ձեռք է բերել 1523-1540 թվականներին, երբ նորաշեն միջնաբերդը փոխարինեց երկրաշարժի արդյունքում ավերակի վերածված հին ամրոցին[1]։
Վենետիկցիները բերդը անվանում են Ռոկկո ալ Մարե[1]։ Ամրոցի գլխավոր պարիսպներին պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է սուրբ Մարկ ավետարանչին։ Միաժամանակ նաև հանդիսանում է Հերակլիոն և հովանավոր Վենետիկ քաղաքների խորհրդանիշները։ Ամեն տարի վենետիկցիները օգտագործում են հին նավատորմը շրջակա Դիա և Ֆրանսկի կղզիներից քարեր տեղափոխելու համար։
Թուրքական իշխանության տարիներին (1669-1898) ամրոցը կոչվել է Կուլես (թուրքերեն՝ su kulesi` ծովային ամրոց)։ Նույն ժամանակահատվածում թուրքերը վերանորոգել են ամրոցը վերին մակարդակի՝ ավելացրել են միջնաբերդը, թնդանոթների տեղեր, ինչպես նաև փոքրիկ մզկիթ[1]։
Ամրոցի ստորին հարկը կազմում է կամարակապ առաստաղ՝ մեծ անցքով, որը ծառայում է լույս ստանալու նպատակներին։ Ստորին հարկի 26 սենյակները ծառայում են որպես սննդի և զինամթերքի պահեստ։
Ե՛վ վենետիկյան, և՛ թուրքական ժամանակներում, այստեղ գործել է բանտ։ Թուրքական տիրապետության շրջանում ամրոցը վերակառուցվել և հզորացվել է, իսկ նավատորմը՝ վերազինվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Կուլես ամրոց». Heraklion-Crete.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուլես» հոդվածին։ |
|