Լեֆկա Օրի
Լեֆկա Օրի | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կրետե |
Տեղադրություն | Կրետե |
Բարձրություն (ԲԾՄ) | 2454 մետր |
Երկարություն | 30 կմ |
Մեծագույն գագաթ | Pachnes? |
![]() ![]() |
Լեֆկա Օրի (հուն․՝ Λευκά Όρη, «սպիտակ լեռներ»), լեռնաշղթա, որը գտնվում է Հունաստանին պատկանող Կրետե կղզու արևմտյան հատվածում[1], վարչականորեն՝ Խանիա տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմում[2]։
Լեռան հունարեն անվանումը թարգմանաբար նշանակում է «սպիտակ լեռ», որը կապված է Լեֆկա Օրիի գագաթի հավերժական ձյան հետ, որը պահպանվում է նույնիսկ ամռան ամիսներին (մինչև 2000 մմ)։
Լեռնաշղթան բաղկացած է դեպի արևմուտք ձգվող լեռնագագաթներից, որոնցից 58-ն ունեն ավելի քան 2000, իսկ 111-ը՝ 1500 մետր բարձրություն։ Ամենաբարձր լեռը Պախնեսն է՝ 2453 մետր բարձրությամբ։ Այն իր բարձրությամբ երկրորդն է Կրետե կղզում և իններորդն ամբողջ Հունաստանի տարածքում։
Լեֆկա Օրիի լանջերին փռված են ընդարձակ արոտավայրեր և լեռնային անապատներ։ Լեռնալանջերին գտնվում են նեղ և գեղատեսիլ կիրճեր։ Վերջիններիս միավորվում են ազգային պարկի մեջ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կրետե հոդվածը «Մոլորակի շուրջը» հանրագիտարանում
- ↑ Το έργο 'οικοτόπων' ΦΥΣΗ 2000 στην Ελλάδα. Archived 2010-07-25 at the Wayback Machine.(հուն.)
|