Դիոնիսադես[2](կղզի) Յանիսադես (հուն․՝ Διονυσάδες ή Γιανυσάδες), փոքրիկ կղզեխումբ կազմված 4 անմարդաբնակ կղզիներից[3], Սիտիա քաղաքից և Կրետե կղզուց 17 կիլոմետր հյուսիս-արևելք։ Կղզեխումբը ներառում է Յանիսադա, Դրագոնադա և Պակիսիմադա կղզիները։ Այն վարչականորեն պատկանում է Սիտիա համայնքի ծայրամասային միավոր Լեսիթիոնին։
Կրետեյի հյուսիս-արևելյան վերջամասի[4] կղզիները, Սիդերոս և Էլասա կղզիների հետ միասին մտնում են «Նատուրա-2000» հատուկ պահպանվող տարածքների ցանցը։ Դրանք ունեն բազմաթիվ հազվագյուտ բուսականություն և կենդանիներ[5], որոնցից է Էլեոնորայի բազեն, որը բնակվում է այդ արգելոցում[6]։
Կղզիները եղել են հին հունական Դիոնիսոս Աստծո աղոթավայրը։ Տեղական ավանդության համաձայն Դիոնիսոսը ստեղծել է 2 կղզի, որոնք ի պատիվ նրա՝ իր անունն են կրել և կոչվել են Դիոնիսոսականներ։ Երկրաբանները հայտնաբերել են փաստեր, որոնք վերաբերվում են հին և նախաքրիստոնեական ժամանակաշրջանին[7]։ Սա վկայում է[8], որ հնում կղզիները եղել են բնակելի։
↑PKO "Kartografii︠a︡" (Russia) (1999), The world atlas., Federalʹnai︠a︡ sluzhba geodezii i kartografii Rossii., Roskartografija, ISBN5-85120-055-3, OCLC44042343, Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին