Էլեոնորայի բազե
Էլեոնորայի բազե | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Falco eleonorae | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
էլեոնորայի բազե[1], կամ ալետ, կամ էլեոնարայի արտույտաբազե[2] (լատին․՝ Falco eleonorae), բազեների ցեղի գիշատիչ թռչուն։
Թռչունը իր անունը ստացել է Էլեոնորա դ՚ Արբորեայի պատվին, միջնադարյան Սարդինիայի ֆեոդալական իշխանության կառավարիչներից մեկը, հայտնի է այն ժամանակվա իր մարդասիրական օրենքներով՝ պաշտպանելով մասնավորապես գիշատիչ թռչուններին։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչունի երկարությունը 36-42 սմ է, թևերի բացվածքը 87-104 սմ, որը խոշոր է սովորական արտույտաբազեից։ Գունավորմամբ նման է վերջինիս, բայց հանդիպում է նաև ամբողջությամբ սև։ Արու բազենեների և փոքր թռչունների մոտ հանդիպում է շագանակագույն, դեղնավուն և թուխ գունավորում[3]։
Բնադրում են ոչ մեծ գաղութներով նախալեռնային շրջաններում։
Էլեոնորայի բազեները բնադրում են աշնանը, ավելի ուշ, քան Հյուսիսային կիսագնդի ցանկացած այլ թռչուն. բույնը սկսում է պատրաստել հուլիս-օգոստոս ամիսներին, ճուտերը թևակալում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սա նրան թույլ է տալիս ձագերին կերակրել գաղթական թռչուններով, տարվա այս պահին զանգվածաբար գաղթելով Եվրոպայից Աֆրիկա։ Մնացած ժամանակ Էլեոնորայի բազեն սնվում է խոշոր միջատներով։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվող թռչուն է։ Բույն են դնում Միջերկրական ծովի կղզիներում, Հունաստանում (2/3 պոպուլյացիայից ավել), Խորվաթիայում, Կիպրոսում, Սարդինիա, Սիցիլիա, Մալթա, Բալեարյան կղզիներում, ինչպես նաև Ալժիրի և Թունիսի ափամերձ շրջաններում։ Պոպուլիացիոն հատվածը բնադրում է Մարոկկոյի և Կանարայի ափերը ողողող Ատլանտյան ափամերձ շրջանները։ Նրանց մի մասը բույն են դնում Մարոկկոյի Ատլանտյան ափին և Կանարայան կղզիներում։ Ձմեռները մադագասկարում (որտեղ ձմեռում են նաև արծաթագույն արտույտաբազեի մի մասը) և Կանարայան կղզում, ինչպես նաև, հնարավոր է, հարավ-արևելյան Աֆրիկայում։ Գաղթական թռչունների միգրացիոն ժամանակահատվածում այն 40 օրվա ընթացքում բռնում է 350-400 գաղթական թռչուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 49. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Жизнь животных. Том 5. Птицы / Гладков Н.А., Михеев А.В.. — М.: Просвещение, 1971. — С. 195.
- ↑ Галушин В.М, Дроздов Н.Н., Ильичёв В.Д., Константинов В.М, Курочкин Е.Н., Полозов С.А., Потапов Р.Л, Флинт В.Е., Фомин В.Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М: Агропромиздат, 1991. — С. 90. — 311 с. — ISBN 5-10-001229-3
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորայի բազե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորայի բազե» հոդվածին։ |
|