Վայ (Կրետե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վայ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Հունաստան Հունաստան
Կոորդինատներ 35°15′18″ հս․ լ. 26°15′53″ ավ. ե.HGЯO
Տարածք 200 հեկտար

Վայ ազգային պարկ կամ Արմավենիների պուրակ (հուն․՝ Φοινικόδασος του Βάι), արգելոցային տարածք՝ ազգային պարկ Հունաստանի Կրետե կղզու արևելքում[1]։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայը գտնվում է Սիտիա քաղաքից 28 կմ և Էթան գյուղից 2 կմ հեռավորության վրա։

Վայ ազգային պարկում աճում են փյունիկյան արմավենիներ, որոնք էնդեմիկ բուսատեսակներ են համարվում Կրետե կղզու համար[2][3]։

Վայ ազգային պարկը համարվում է Եվրոպայի ամենաշատ արմավենիներ ունեցող անտառը։ Այն ընդգրկում է ավելի քան 200 հեկտար ցամաքային տարածք[4]։

Ենթադրվում է, որ արմավենիներն այս գոտում տնկել են փյունիկցիները, ովքեր բնակվել են Իթանեում։ Կա նաև մեկ այլ վարկած, որի համաձայն արմավենիները տնկել են արաբական ծովահենները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]