Դիկտեյական քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիկտեյական քարանձավ
Cave Dikti12(js).jpg
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Վարչատարածքային միավորOrepedio Lasithi Municipality?
Աշխարհագրական
տեղադրություն
Կրետե
Մասն էՀունական դիցաբանություն
Կոորդինատներ: 35°9′46.099800099991″ հս․ լ. 25°26′41.629920099999″ ավ. ե. / 35.16280550002777261° հս․. լ. 25.44489720002777844° ավ. ե. / 35.16280550002777261; 25.44489720002777844

Դիկտեյական քարանձավ (հուն․՝ Δικταίο Άντρο), քարանձավ Հունաստանի Կրետե կղզում, Դիկտեյական լեռների Լասիտիի սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակարդակից 1024 մ բարձրության վրա: Կրետեի հայտնի վայրերից մեկն է: Զբոսաշրջիկներին գրավելու նպատակներով այն հաճախ անվանում են Զևսի քարայր:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսիոդոսի խոսքերով, աստվածուհի Հռեան, Լասիտիիից ոչ հեռու գտնվող Դիկտեյական լեռներում թաքնվում էր իր ամուսնուց՝ Քրոնոսից, քանի որ նա խժռում էր իրենց երեխաներին[1]:

Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքն արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Քրոնոսն հրամայեց իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Հռեան՝ տեսնելով իր զավակներին վիճակված ճակատագիրը սարսափեց։

Հինգ երեխաներին Քրոնոսն արդեն կուլ էր տվել. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։

Հռեան չցանկացավ կորցնել իր վերջին մանկանը։ Իր ծնողների՝ Ուրանոսի (երկինք) և Գեայի (երկիր) խորհրդով, նա հեռացավ Կրետե կղզի, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին, որի փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց ամուսնուն, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ կինը խաբել է իրեն։

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Սկսած 19-րդ դարի վերջից, Զևսի պատմությունը կապվում էր դիցաբանական այս վայրի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավում առաջին պեղումները կատարվել են 1886 թվականին՝ Ջոզեֆ Հաձիդակիսի կողմից: Ուսումնասիրությունները շարունակվել են 1896 թվականին՝ Արթուր Էվանսի կողմից:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն զոհասեղաններ, Զևսին նվիրված շատ արձանիկներ: Դրանից հետո հանգեցին այն եզրակացության, որ Զևսին այստեղ ծառայել են 2000 տարի շարունակ:

Ներկայումս քարանձավի գտածոները պահպանվում են Հերկլիոնի, Էշմոլի և Օքսֆորդի թանգարաններում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի մուտքը գտնվում է ծովի մակարդակից 1024 մ բարձրության վրա: Քարանձավը բաղկացած է նախասրահից (42 × 19 × 6.5 մետր)՝ որտեղ եղել են քարե զոհասեղանները և հիմնական դահլիճը (85 × 38 × (5-14 մետր)): Քարանձավի խորքում գտնվում է փոքր ստորգետնյա լիճ: Պատերի և առաստաղի վրա կան արտասովոր ստալագմիտներ և ստալակտիտներ:

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զևսի քարանձավը Կրետեի հայտնի զբոսաշրջային վայրերից է: Ափամերձ շրջանների զբոսաշրջային գործակալությունները առաջարկում են այդտեղ անցկացնել էքսկուրսիաներ: Ավտոկայանատեղիից քարայր պետք է բարձրանալ կտրուկ արահետով (զբոսաշրջիկները կարող են բարձրանալ էշով): Քարանձավ իջնում են մետաղյա սանդուղքով: Ներսում կա էլեկտրական լույս, լճի վրա կան կամրջակներ: Քարանձավի մուտքը վճարովի է: Մուտքի մոտից տեսանելի է դառնում Լասիտիիի սարահարթը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]