Արթուր Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Էվանս
անգլ.՝ Arthur Evans
Sir Arthur John Evans.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5]
ԾննդավայրNash Mills, Dacorum, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5] (90 տարեկանում)
Մահվան վայրՕքսֆորդշիր, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
Ազգությունանգլիացիներ
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Հերոու դպրոց և Օքսֆորդի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7], փիլիսոփայության դոկտոր և պատվավոր դոկտոր (1901)
Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, հնագետ և դրամագետ
Ծնողներհայր՝ John Evans?
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական ոսկե մեդալ Կոպլիի մեդալ[8] Ասպետ-բակալավր Medal of the Royal Numismatic Society? Լոնդոնի հնությունների ընկերության անդամ Բրիտանական ակադեմիայի անդամ և Huntington Medal Award?
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լինչեի ազգային ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Arthur Evans Վիքիպահեստում

Սըր Արթուր Ջոն Էվանս (անգլ.՝ Arthur John Evans, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5], Nash Mills, Dacorum, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5], Օքսֆորդշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի պատմաբան և հնագետ։ 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչ փյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար[9]։

Արքայական միության և Արքայական ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտոր (1901)։ 1874-1908 թվականներին գլխավորում էր Արքայական դրամագիտական միությունը[10], 1902 թվականին միութան կողմից արժանացել է մեդալի[11]։ 1911 թվականին իր ունեցած ներդրման համար արժանացել է ասպետի կոչման։ 1936 թվականին ստացել է Քոփլիի մեդալ՝ «Կրետե կղզում կատարած առաջին աշխատանքների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել մինոսյան քաղաքակրթության պատմության ուսումնասիրության մեջ»[12]։ Շվեդական ակադեմիայի կողմից ստացել է նաև ոսկե մեդալ[13]։

Արթուր Էվանսը սերում էր սիրողական հնագետի ընտանիքից, կրթություն է ստացել Հերոու դպրոցում և Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պատմության մեջ։ Չկարողանալով կրթաթոշակ ստանալ հնագիտություն ուսումնասիրելու համար՝ 1875-1882 թվականներին որպես լրագրող է աշխատում Բոսնիայում և Խորվաթիայում։ Ավստրիական իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո հաստատվել է Օքսֆորդում։ 1883-1908 թվականներին Օքսֆորդի Աշմոլյան թանգարանում եղել է գիտնական-հսկիչ։ Նաև Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հետաքրքրվելով Կրետեի հնություններով՝ 1899 թվականին ձեռք բերեց Կնոսոսի բլուրը և 1900-1930 թվականներին պեղումներ կատարեց։ 1908 թվականից ստանալով մեծ ժառանգություն՝ սեփական միջոցներով իրականացրեց Կնոսոսի պալատի վերականգնողական աշխատանքները, որը 1936 թվականին փոխանցեց Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցին։ Կատարելով հնագիտական բազմաթիվ հայտնաբերումներ՝ Ա․ Էվանսը ժխտում էր հույների մասնակցությունը մինոսյան քաղաքակրթության ստեղծմանը և ձգտում էր հնացնել կրետեական գտածոները, որպեսզի այն չկապի միկենյան մշակույթի հետ։ Նա մենաշնորհեց նաև հնագույն էգեյան գրի վերծանման բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, սակայն հաջողություն չունեցավ։ Չնայած սխալներին՝ Էվանսի հիմնական հայտնաբերումները և տեսական ձեռքբերումները (մասնավորապես՝ Հին Կրետեի պատմության ժամանակագրությունը) հետագայում չվերանայվեցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Էվանսը ծնվել է 1851 թվականի հուլիսի 8-ին Նեշ Միլսում, Ջոն Էվանսի ու Հարիեթ Էվանսի (ի ծնե՝ Դիկինսոն) առաջին երեխան էր։ Զույգն ուներ 3 որդի և երկու դուստր։ Էվանսի հայրը լատիներենի և դասական հնությունների գիտակ էր, ում հայրը՝ Արթուր Էվանսը՝ ապագա հնագետի պապը, ղեկավարում էր Մարկետ Բոսվորթի գիմնազիան։ Ջոն Էվանսն ամուսնացավ իր գործատուի դստեր՝ իր զարմուհի Հարիեթի հետ և զբաղվում էր ընտանեկան ընկերության՝ թղթի գործարանի ղեկավարմամբ, որը նրան հարուստ մարդ դարձրեց։ Թղթի գործարանին մեծ քանակությամբ ջուր էր հարկավոր․ անհրաժեշտ աղբյուրներ փնտրելով՝ Ջոն Էվանսը տարվեց երկրագիտությամբ և հնագիտությամբ, հատկապես քարի դարի հուշարձաններով․ մանուկ հասակից Արթուրն ուղեկցում էր հորը։ 1858 թվականին մահացավ Արթուրի մայրը, հայրն սկսեց զբաղվել կենցաղային ապրանքների արտադրությամբ, որն ապահովում էր բավարար եկամուտ, որպեսզի վերջինս զբաղվի հնագիտությամբ և հնավաճառությամբ։ 1859 թվականին երկրագետ Ջոզեֆ Փրեստվիչի հետ սկսեց զբաղվել Ֆրանսիայի Սոմմա հովտի ուսումնասիրությամբ[14]։ Նախնական կրթությունը Արթուր Էվանս կրտսերն ստացել է Չիպերֆիլդի Քալիփերս նախապատրաստական դպրոցում, որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել դպրոցի հիմնադիր և բնագիտության ուսուցիչ Չ․ Ջոնսը[15]։ Նա Արթուրի մեջ սերմանեց ոչ միայն բնության հանդեպ սերը, այլև բույսերի և կենդանիների տեսակների դասակարգման հանդեպ ուշադրությունը։ Այս նույն դպրոցում էր սովորում նաև Արթուրի կրտսեր եղբայրը՝ Լյուիսը, որը ծնվել էր 1853 թվականին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 KNAW Past Members
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
  6. LIBRIS — 2007.
  7. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118685562 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1978, էջ 84 — 720 էջ։
  10. «Presidents of the Society»։ The Royal Numismatic Society 
  11. «The Society’s Medal»։ The Royal Numismatic Society 
  12. «Award winners : Copley Medal»։ The Royal Society։ Վերցված է 2016-05-03 
  13. Myres, 1941, էջ 958
  14. MacGillivray, 2000, էջ 20—22
  15. Dare, Hardie, 2008, էջ 140—141
  16. MacGillivray, 2000, էջ 34—35

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]