Ջոն Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ջոն Մարշալ Էվանս
John Marshall Evans
John Marshall Evans, US Dept of State photo portrait.jpg
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
Ստանձնեց պաշտոնը՝Օգոստոսի 8, 2004
Լքեց պաշտոնը՝Մայիսի 24, 2006 թ.
Նախորդող՝Ջոն Օրդուեյ
Հաջորդող՝Մարի Յովանովիչ
Ծննդյան օր՝ 1948
Ծննդավայր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիրջինիա նահանգ, ԱՄՆ

Ջոն Մարշալ Էվանս (անգլ.` John Marshall Evans), ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում` 2004-2006 թվականներին։

Էվանսը սկսեց դեսպանի լիազորություններով աշխատանքի անցնել 2004 թվականի օգոստոսի 8-ին, սակայն 2006 թվականիի մայիսի 24-ին[1] հեռացվեց պաշտոնից՝ նախագահ Ջորջ Ու. Բուշի հրամանագրով և մինչ այժմ չբացահայտված պատճառներով։[2]

Ծնված լինելով Վիրջինիա նահանգում՝ Էվանսը Յեյլի համալսարանում անցկացրած տարիներին ուսումնասիրել է Ռուսաստանի պատմությունը և ստացել բակալավրի աստիճան։ Կոլումբիայի համալսարանում կատարել է դոկտորական հետազոտություններ, սակայն կիսատ է թողել։ Տիրապետում է մի քանի լեզուների։

Ազատումը դեսպանի պաշտոնից[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանսն ազատվում է պաշտոնից այն պատճառով, որ խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման։ Ենթադրվում է, որ Թուրքիան, որն հանդիսանում է Միացյալ Նահանգների համար բավականին կարևոր դաշնակից միջին արևելքում, ինքն է ճնշում գործադրել պետդեպարտամենտին՝ հեռացնելու Էվանսին դեսպանի պարտականություններից, քանի որ վերջինս առաջ էր բերել իր սեփական կարծիքը և հավատալիքները։[3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. armenialiberty.org «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ետ է կանչվում», վերցված է` մայիսի 24, 2006 թ.
  2. կենսգրությունը ԱՄՆ նահանգային վարչության կայքում – Dead link
  3. Հայ-ամերիկյան ազգային կոմիտե – հունիսի 20, 2006: “Armenian American Community Looks to Senate Confirmation Hearing for Answers to Amb. Evans Firing”
  4. Armenian National Committee of America – Press Release March 1, 2005: “Rep. Pallone Welcomes Amb. Evans’ Remarks Recognizing the Armenian Genocide”

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]