Պաքսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Պաքսի
հուն․՝ Παξοί

Քարաժայռ Պաքսոս կղզում
39°12′27″ հս․. լ. 20°09′41″ ավ. ե. / 39.2075° հս․. լ. 20.161389° ավ. ե. / 39.2075; 20.161389Կոորդինատներ: 39°12′27″ հս․. լ. 20°09′41″ ավ. ե. / 39.2075° հս․. լ. 20.161389° ավ. ե. / 39.2075; 20.161389
Երկիր Հունաստան Հունաստան
Կղզեխումբ Հոնիական կղզիներ
Ջրատարածություն Հոնիական ծով
Մակերես 25 կմ2
Ամենաբարձր կետը 248 մ
Բնակչություն (2001) 2253 մարդ
Բնակչության խտությունը 90,12 մարդ/կմ2
##Պաքսոս (Հունաստան)
Red pog.svg

Պաքսի կամ Պաքսոս (հուն․՝ Παξοί), ամենափոքր Հոնիական կղզին, որը տեղակայված է Հունաստանի արևմուտքում[1]:

Փաստացիորեն՝ Պաքսոս անվան տակ հանդես են գալիս պաքսոսյան կղզիների համալիրը: Կղզիներից ամենախոշորը համանուն կղզին է: Համալիրի մեջ են մտնում նաև գինեգործությամբ հայտնի Անդիպաքսի կղզին և մի շարք այլ փոքրիկ ծովային փոքրիկ տարածքներ[2]:

Իրավականորեն պատկանում է Հունաստանի Հանրապետությանը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Հունաստանի արևմուտքում՝ Հոնիական կղզեախմբում: Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովի ջրերը[2]:

Կղզին ունի մոտ 13 կմ (8 մղոն) երկարություն և 4 կմ լայնություն: Զբաղեցնում է մոտ 25 քառակուսի մետր տարածք: Ափագծի երկարությունը կազմում է 46 կմ:

Պաքսոսի ամենաբարձր կետը համարվում է Սուրբ Իսավր լեռնագագաթը` 250 մետր բարձրությամբ: Արևմտյան ափը ամբողջովին սպիտակ է: Ափագիծը քիչ է կտրատված: Տարածքի մեջ մասը բաղեցնում են խաղողի և ձիթապտղի այգիները:

Կղզու տարածքում գտնվող ամենամեծ քաղաքը Մագազեյոսն է: Առավել բնակեցված են հատկապես հարավային հատվածները: Կղզիաբնակները զբաղվում են հիմնականում բույսերի մշակմամբ:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հին հունական դիցաբանության՝ հույների դիցարանի ծովերի և օվկիանոսների աստված Պոսեյդոնը ստեղծել է Պաքսոս կղզին՝ իր եռաժանիով Կորֆու կղզուն հարվածելու համար:

Այդպես նա ապահովում էր իր և իր կնոջ՝ Ամփիտրիտեի խաղաղ հանգիստը այս կղզում:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 60-ական թվականներին Պաքսոսի տնտեսության գլխավոր ճյուղը հանդիսանում էր ձկնորսությունը, սակայն գնալով այն զիջեց իր տեղը զբոսաշրջությանը:

Ցամաքի հետ միացված է լաստանավային ճանապարհով:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. 2,0 2,1 Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 272.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Водовозов,. Ионийские острова // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.