Մեգանիսի
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Meganisi Municipality? |
Մակերես | 20,1 կմ² |
Բնակչություն | 1041 մարդ (2011) |
![]() | |
![]() | |
Մեգանիսի (հուն․՝ Μεγανήσι), կղզի և շրջան Հունաստանում՝ Հոնիական ծովում։ Գտնվում է Լեֆկաս կղզու հարավ-արևելքում[1]։
Կղզին գտնվում է ծովի մակարդակից 309 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 22,4 կմ² տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգանիսի կղզին գտնվում է Բալկանյան թերակղզու արևմուտքում և պատկանում է Հունաստանի Հանրապետությանը։
Կղզու տարածքում գտնվում են երեք գյուղական բնակավայրեր։ Կենտրոնական գյուղը Կատոմերին է՝ 492 մարդ բնակչությամբ։ Կղզու նավահանգիստը Վաֆին է, որը ունի 145 մարդ բնակչություն։
Մեգանիսի տեսարժան գյուղերից է նաև Սպարտոհորին՝ 453 մարդ բնակչությամբ։ Այստեղ են գտնվում Մեգանիսի կղզու գլխավոր ծովափները։
Բացի երեք գյուղերից, Կատոմերիի կազմում գտնվում է նաև Աֆենի փոքրիկ նավահանգիստը, որը հիմնականում ծառայում է ձկնորսներին։
Կլիման միջերկրածովային է։ Տարվա ամենատաք ամիսն է հունվարը, իսկ ամենացուրտը՝ հունվարը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվայլների՝ կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 1041 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են հույները։
Կղզում կա հույն ուղղափառ եկեղեցի։
Տարի | Բնակչություն |
---|---|
1981 | 1,149 |
1991 | 1,246 |
2001 | 1,092 |
2011 | 1,041 |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Վիլհելմ Դերպֆելդը կարծում է, որ Մեգանիսին դա նույն Կրոկիլեիա կղզին է, որի մասին նկարագրվում է Հոմերոսի Ոդիսականը պոեմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պաշտոնական կայք (անգլ.) (հուն.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորություններ Մեգանիսիից (հուն.)
- Զբոսաշրջային կայք (հուն.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգանիսի» հոդվածին։ |
|
|