Զուլուսներ

Զուլուսներ, ամազուլու, զուլու, աֆրիկյան ժողովուրդ։ Բնակվում են գլխավորապես ՀԱՀ Նաթալ նահանգում (Տրանսվալի շրջան)։ Երկրամասի աֆրիկյան բնակչության հիմնական մասը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 10,5 միլիոն (2001[1]))։ Խոսում են զուլու լեզվով։ Մեծ մասի մեջ տարածված է բնության և նախնիների պաշտամունքը, որոշ մասը դավանում է քրիստոնեա-աֆրիկական (նագարեթյան), բապտիստական աղանդը։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ 19-րդ դարի սկգբին ստեղծել են բանակ, դիմադրել անգլիացի նվաճողներին։ 1879 թվականին անգլիացիներին հաջողվեց հաղթել զուլուսների բանակին, գրավել և Նաթալ գաղութին միացնել Զուլուլենդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «South Africa grows to 44.8 million»։ Արխիվացված է օրիգինալից 2005-05-22-ին։ Վերցված է 2014-09-30
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 715)։ ![]() |
|