Pax Britannica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Pax Britannica (լատիներեն՝ Բրիտանական Խաղաղություն), համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան Եվրոպայում և աշխարհում, որի ժամանակ Բրիտանական կայսրությունը, հասնելով գերակշռության ծովում և միջազգային հարաբերություններում, ստանձնեց միջազգային ոստիկանի դերը։ Ժամանակաշրջանն ընդգրկում է Վաթեռլոոյի հաղթական ճակատամարտից (1815 թ.) մինչև Առաջին համաշխարհային պատերազմն (1914-1918 թթ.) ընկած ժամանակահատվածը։ Բրիտանական հեգեմոնիան իր հզորության գագաթնակետին է եղել Վիկտորյական դարաշրջանում (1837-1901 թթ.)։

Ժամանակաշրջանին բնորոշ է ազատ առևտրի հռչակումը, ստրկության վերացումը, բրիտանական նավատորմի կողմից ռազմավարական ծովային ճանապարհների վերահսկողությունը, ամբողջ աշխարհում անգլերենի, պառլամենտարիզմի, օրենսդրական նորմերի և չափման միավորների բրիտանական համակարգի տարածումը։

1871 թվականին Գերմանիայի միավորումից հետո բրիտանական հեգեմոնիային ձեռնոց նետեց Գերմանական կայսրությունը։ Ըստ որոշ հեղինակների` դրանից հետո սկսվեց Pax Germanica։ Բրիտանական հեգեմոնիային հաջորդեց Միացյալ նահանգներինը՝ Pax Americana-ն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]