Մանուել Սարգսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուել Սարգսյանց
Emanuel Sarkisyanz
Մանուել Սարգսյանց.jpg
Ծնվել է 1923 հունիսի 23
Ծննդավայր Բաքու
Մահացել է մարտի 12, 2015(2015-03-12) (տարիքը 91)
Մահվան վայր Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Գերմանիա Գերմանիա
Ազգություն հայ
Կրթություն Թեհրանի համալսարան
Մասնագիտություն սոցիոլոգ
քաղաքագետ
պատմաբան
Աշխատավայր Հայդելբերգի համալսարան

Մանուել Սարգսյանց (գերմ.՝ Emanuel Sarkisyanz), 1923, հունիսի 23, Բաքու - 2015, մարտի 12), սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի Մերիդա քաղաքի գիտությունների ակադեմիայի անդամ։ Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թեհրանի համալսարանում, Նյու Յորքի իրանական ինստիտուտում։ 1952 թվականին Չիկագոյի համալսարանից ստացել է դոկտորի կոչում։

1956 թվականին հրատարակել է «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գիրքը՝ արժանանալով ռուս սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գնահատանքին (2005 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանի հրատարակչությունում գիրքը տպագրվել է ռուսերեն)։ 1956-1958 թվականներին եղել է Հարավարևելյան Ասիայի գերմանական հասարակության արտաքին քաղաքականության հարցերով ռեֆերենտ (DGAP)։ 1960 թվականին եղել է Կիլյայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1962-1963 Կանզասի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին Ֆրայբուրգի համալսարանի դոցենտ[2]։

1965 թվականին լույս է տեսել «Buddhist Background of the Burmese Revolution» («Բիրմայի հեղափոխության բուդդայական համատեքստը») գիրքը, որն անդրադառնում է ասիական սոցիալիզմի կրոնական (բուդդայական) ակունքներին[3][4]։

«Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատները» գրքում Սարգսյանցը մանրամասն վերլուծում է նացիստական գաղափարի ծագումը՝ դրա իմպերիալիստական գաղափարախոսության և գործունեության մեջ «հայտնաբերելով» բրիտանացիներին[5]։ Գրքի համար Սարգսյանցի դեմ երկու անգամ քրեական գործ է հարուցվել Գերմանիայում։ Գիրքը Մեծ Բրիտանիայում չի հրատարակվել՝ անգլերեն լույս տեսնելով Հնդկաստանում և Իռլանդիայում։

2006 թվականին մոսկովյան այցելության ժամանակ բաց դասախոսություն է կարդացել Լոմոնոսովի անվան ՄՊՀ փիլիսոփայական ֆակուլտետում՝ «Ռուսական հարցը XX հարյուրամյակի անգլո-սաքսոնական սլավոնաբանությունում» թեմայով։

Թոշակի անցնելուց հետո Սարգսյանցն ապրել է Կեչում և Մերիդայում, Մեքսիկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]