Մոմբասա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մոմբասա | |||||
անգլ.՝ Mombasa | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1593 թ. | ||||
Մակերես | 294,7±0,1 կմ² | ||||
ԲԾՄ | 50±1 մետր | ||||
Բնակչություն | ▼1 200 000 մարդ (2016) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Պաշտոնական կայք | mombasa.go.ke | ||||
| |||||
Մոմբասա (անգլ.՝ Mombasa) Քենիայի երկրորդ ամենախոշոր քաղաքն է [1], որի բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ [1]:Համանուն մարզի տնտեսական և մշակութային կենտրոնն է նաև մեծ ծովային նավահանգիստ: Վարչականորեն այն երկրի ծովափնյա նահանգի Մումբասա շրջանի կենտրոնն է: Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական նավահանգիստն առաջին անգամ հիշատակվել է Ալ-Իդրիսիի կողմից 1151 թվականին: Եղել է արևմտյան Աֆրիկայի ստրկության առևտրի ամենամեծ կենտրոնը:
1502 թվականին պորտուգալացիները նավերով ռմբակոծել են Մոմբասան: Այս ժամանակ տեղի սուլթանին հաջողվեց անկախություն հռչակել Կիլվայից: 1528 թվականին պորտուգալացիները կրկին հարձակվեցին Սուլթանության վրա, իսկ 1593 թվականին նրանք կառուցեցին Հիսուսի փառահեղ բերդը: 1638 թվականին Մոմբասան պաշտոնապես հայտարարվեց Պորտուգալիայի գաղութ:
17-րդ դարի կեսերից պորտուգալացիների վրա Մոմբասում սկսել են գրոհել Օմանի Սուլթանության կառավարիչները, Իմամ Սուլթան իբն Սեյֆը 1698 թվականի դեկտեմբերին պորտուգալացիներին դուրս հանեց նավահանգստից։
19-րդ դարի սկզբին Մազրուիի աֆրո-արաբական դինաստիան, որը ղեկավարում էր Մոմբասը, ապստամբեց Օմանի Սուլթանի դեմ, որն այդ ժամանակ գտնվում էր Զանզիբարում:1824 թվականին Մազրուին ճանաչեց Մոմբասայի նկատմամբ բրիտանական պրոտեկտորատը: 1828 թվականին, ի պատասխան դրան, Զանզիբար սուլթանի նավերը հարձակվեցին Մոմբասայի վրա: Այս պատերազմը տևեց մինչև 1837 թվականը, և ավարտվեց Զանզիբարի հաղթանակով: Մոմբասան դարձավ Մուսկաթի և Օմանի Սուլթանության սեփականությունը:
1888 թվականին Մոմբասը դարձել Է բրիտանական Արևելաաֆրիկյան ընկերության գործողությունների կենտրոն։
1895 թվականից ի վեր, երբ Քենիան դարձավ բրիտանական գաղութ, Մոմբասան դարձավ նրա մայրաքաղաք: 1906 թվականին գաղութի մայրաքաղաքը դարձավ Նաիրոբին [2]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են: Ըստ 2009 թվականի մարդահամարի, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 939370 մարդ: Մոմբասայի բնակչությունը հիմնականում ներկայացված է Միդջիկենդայի մի խումբ ժողովուրդների և Սուահիլի ժողովրդի կողմից: Այլ էթնիկ խմբերը ներառում օրինակ արաբները:
Քաղաքի բնկչության թիվը տարբեր տարիներին:
1950 | 1960 | 1970 | 1979 | 1989 | 1999 | 2009 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
94 000 | 159 000 | 254 000 | 341 148 | 461 753 | 665 018 | 939 370 | 972 000 |
Աղբյուր:[3]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոմբասան երկրի առավել զարգացած տարածաշրջանն է, տնտեսական մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը Քենիայում: Կյանքի կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան ազգային միջինը: Մոմբասայում կա երկու նավահանգիստ ՝ Հին նավահանգիստը, որտեղ տեղակայված են տարածաշրջանային ճանապարհորդություններ կատարող նավերը,և Կիլինդինի նավահանգիստը:Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն Մեծ Բրիտանիայի հիմնական ռազմածովային բազաներից մեկն էր: Այս նավահանգիստը վարձակալում են նաև Ուգանդան, Հարավային Սուդանը, Բուրունդը, Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը : Բեռների շրջանառության առումով այն Աֆրիկայում զբաղեցնում է երկրորդ տեղը Քեյփթաուն նավահանգստից հետո ( Հարավային Աֆրիկա), 2010 թվականին բեռների շրջանառությունը կազմել է 5,4 միլիոն տոննա: Մոմբասայից արտահանվում են սուրճ, թեյ, նավթամթերք, ցեմենտ, կաշի, մսամթերք, պահածոյացված արքայախնձոր, համեմունքներ, սիսալ և այլ ավանդական աֆրիկյան արտադրանքներ: Ներմուծվում են ՝ նավթ, տարբեր սարքավորումներ, գյուղտեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ և մետաղներ: Մոմբասան նաև միջազգային զբոսաշրջության նշանակալի կենտրոն է: Ծովի ափին նրա հարևանությամբ կան առողջարաններ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The World Factbook. Cia.gov. Retrieved on 2013-08-17.
- ↑ Момбаса - Город Кении
- ↑ citypopulation.de