Առողջության համաշխարհային օրն է (այլ լեզուներով՝ անգլ.՝ World Health Day, իսպ.՝ Día Mundial de la Salud, չինարեն՝ 世界卫生日, ֆր.՝ Journée mondiale de la santé), 1950 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին։ 1948 թվականին այդ օրն է ընտրվել Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից։ Առողջության համաշխարհային օր ունենալու միտքը առաջարկվել է 1948 թվականին՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության առաջին նիստում։ Բայց, 1948 թվականին այդ համաշխարհային օրը նշվեց հուլիսի 22-ին, Համաշխարհային Առողջապահության կազմակերպության վավերացման օրը։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա այդ օրը անդրադառնում է որևէ թեմայի և անց է կացնում տարբեր պրոպագանդող միջոցառումներ, ինչպես այդ օրը, այնպես էլ երկար ժամանակ, ապրիլի 7-ից հետո։
1999 թվական «Ակտիվ երկարակեցությունը փոխում է կյանքը»
1998 թվական «Անվտանգ մայրություն»
1997 թվական «Նոր վարակիչ հիվանդություններ»
1996 թվական «Առողջ քաղաքներ լավ կյանքի համար»
1995 թվական «Արմատախիլ անենք պոլիոմելիտը»
Առողջության համաշխարհային օրը Բելառուսի Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Բելառուսում մեծ ուշադրություն դարձրեցին այդ տարվա թեմային՝ «Սննդի անվտանգություն»։ Ընդունվեց «Միջոցառումների պատրաստման և անցկացման պլանի օրինակ Բելառուսի Հանրապետությունում Առողջության համաշխարհային օրվան նվիրված 2015 թվականի ապրիլի 7-ի համար»[3]։