Փայտացման պատվաստանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտացման անատոքսին

Փայտացման դեմ պատվաստանյութ, հայտնի նաև փայտացման անատոքսին անվանումով, ինակտիվացված (ապաակտիվացված) պատվաստանյութ, որն գործածվում է փայտացման կանխարգելման առթիվ կատարվող պատվաստման դեպքում[1]։ Մանկական տարիքում խորհուրդ է տրվում կատարել հինգ դեղաչափով, իսկ վեցերորդը արդեն դեռահասության տարիներին[1]։ Բացի դրանից կարևոր է հետագա ամեն 10 տարին մեկ անգամ պատվաստման կրկնումը[2]։ Երեք դեղաչափից հետո սովորաբար ցանկացած անձի մոտ արդեն ձևավորվում է սկզբնական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ[1]։ Այն անձիք որոնք չեն պատվաստվել պետք է պարտադիր ստանան պատվաստում վնասվածք ստանալուց 48 ժամվա ընթացքում[3]։ Բոլոր բարձր ռիսկի խմբում գտնվող վնասվածքներ ունեցողների շրջանում ովքեր ոչ լիարժեք են ստացել պատվաստումը նույնպես խորհուրդ է տրվում կրկնել։ Պետք է նաև վստահ լինել,որ հղի կանայք ժամանակին ստացել են իրենց պատվաստումները, քանզի ժամանակին ստացած պատվաստումը կարող է կանխել նեոնատալ (նորածնային) փայտացումը[1]։

Պատվաստանյութը լիովին անվտանգ է բոլորի համար` անգամ հղիների ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով տառապող անձանց դեպքում[1]։ Կարող է ի հայտ գալ ներարկման վայրում կարմրություն և ցավ, այն հանդիպում է պատվաստվածների 25–85 %-ի մոտ[1]։ Տենդը (մարմնի ջերմաստիճանի բարձրացում), հոգնածության զգացողությունը և աննշան ցավը մկաններում դիտվում է պատվաստվածների մոտ 10 %-ի դեպքում[1]։ Իսկ անաֆիլակտիկ ռեակցիա (սուր ալերգիկ պատասխան) հանդիպում է ավելի պակաս քան 1 դեպք 100 000 անձանց շրջանում[1]։

Կան մի շարք պատվաստանյութերի համակցումներ ինչպիսիք են ԱԴՓ-ն (դիֆթերիա,փայտացում) և ԱԿԴՓ-ն (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ), որոնք պարունակում են ոչ միայն փայտացման այլ նաև դիֆթերիայի և կապույտ հազի դեմ ուղված պատվաստանյութեր[4]։ ԱԿԴՓ-ն կատարվում է մինչև 7 տարեկան հասակը, իսկ ԱԴՓ-ն 7 տարեկանից հետո[4]։ Ինչպես արդեն պարզ է 7 տարեկանից հետո կատարվող պատվաստման մեջ ներառված չէ կապույտ հազի դեմ պատվաստանյութը[4]։

Փայտացման դեմ պատվաստանյութը ստեղծվել է 1924 թվականին և արդեն հասանելի է եղել Միացյալ Նահանգներում 1940 թվականից[1][5]։ Դրա լայնածավալ գործածումը բերել է փայտացման դեպքերի թվի պակասի 95 %-ով[1]։ Այն ներառված է ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվնաս դեղամիջոցներից մեկը[6]։ Դրա մեծածախ արժեքը զարգացող պետություններում կազմում է 0,17-ից 0,65 ամերիկյան դոլար մեկ դեղաչափի համար 2014 թվականի տվյալներով[7]։ ԱՄՆ-ում փայտացման դեմ պատվաստման ամբողջական կուրսը կազմում է 25-ից 50 ԱՄՆ դոլար[8]։

Բժշկության մեջ կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութը կիրառելուն պես ամբողջ աշխարհում նկատելի նվազեցին ինչպես փայտացման, այնպես էլ կապույտ հազի և դիֆթերիայի դեպքերը։ Ըստ Միացյալ Նահանգների տվյալների պատվաստվածների 95 %-ը պաշտպանված է դիֆթերիայից, 80-85 %-ը՝ կապույտ հազից, և 100 %-ը՝ փայտացումից[9]։ Մինչև պատվաստման կիրառելը տարեկան գրանցվում էր փայտացման 580 դեպք, որից 472-ը ավարտվում էր մահով։ Կիրառումից հետո այժմ տվյալներն այլ են` տարեկան գրանցվում է փայտացման 41 դեպք, որից միայն 4-ն են ուղեկցվում մահով, իսկ դա նշանակում է, որ հիվանդացությունը տվյալ դեպքում իջել է 93 %-ով, իսկ մահացությունը՝ 99 %-ով[9]։

Փայտացումը սկսել է հազվադեպ հանդիպել ԱՄՆ-ում միջինում 29 գրանցված դեպք 1996-2009 թվականներին։ Դեպքերը հանդիպում են հիմնականում նրանց շրջանում ովքեր չեն պատվաստվել կամ հետ են մնացել 10 տարին մեկ կրկնվող պատվաստման օրացույցից[10]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների հղիներին վերաբերող ուղեցույցերում նշված է, որ ցանկալի է կանայք ամեն հղիության 27-ից 36 շաբաթականում ընդունեն պատվաստանյութի մեկ դեղաչափ, որպեսզի հակամարմինները կարողանան հասնել ընկերքի միջոցով պտղին[11]։ Իսկ բոլոր այն կանանց, ովքեր չեն պատվաստվել հղիության ընթացքում, խորհուրդ է տրվում պատվաստվել ծննդաբերությունից հետո՝ մինչև հիվանդանոցից դուրսգրումը[12]։ Այն հղիներին, ովքեր ընդհանրապես երբևիցե չեն պատվաստվել փայտացման դեմ, ընդունել 3 պատվաստումից բաղկացած կուրս՝ նրանց և նորածիններին լիարժեք պաշտպանելու նպատակով։ Պատվաստման ժամանակահատվածը նույնպես ցանկալի է՝ լինի 27-ից 36 շաբաթականը, իսկ պատվաստանյութը՝ ԱԴՓ-ն[13]։

Հատուկ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատվաստումը կատարվում է մանկական հասակում։ Այժմ երեխաներին միանվագ ներարկում են ԱԿԴՓ պատվաստանյութը, որը 3 պատվաստանյութերի ապաակտիվացրած տեսակներն են և ավելի անվտանգ են, քան նախկինում կատարվողները։ Այն երեխաներին պաշտպանում է 3 հիվանդությոններից՝ կապույտ հազ, դիֆթերիա և փայտացում[14]։

Մեկ այլ տարբերակ է ԱԴՓ-ն, որը տրվում է այն երեխաներին, որոնք ունեն որևէ անհանդուրժողականություն ԱԿԴՓ-ի նկատմամբ։ Այն իր մեջ ներառում է փայտացման և դիֆթերիայի դեմ պառվաստանյութեր[9]։ Քառավալենտ, հնգավալենտ և վեցավալենտ պատվաստանյութերը իրենց կազմում նույպես ներառում են ԱԿԴՓ-ն համակցված այլ պատվաստանյութերի հետ ինչպիսիք են ինակտիվացված պոլիովիրուսային պատվաստանյութը, Բ տիպի կապտաթարախային ցուպիկի և հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութերը։ Տարբեր պետություններում այդ ցանկը տարբերվում է[15][16][17]։

Կատարման եղանակ և օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանզի առաջին պատվաստումը կատարվում է երեխաների շրջանում, նախընտրելի է այն կատարել ազդրի առաջակողմնային հատվածում միջմկանային։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում ըստ ցուցման այն կարելի է կատարել նաև դելտայաձև մկանի շրջանում։

ԱՀԿ-ն առաջարկում է կատարել 6 դեղաչափ սկսած 6 շաբաթական հասակից[1]։ 6 դեղաչափից 4-ը կատարվում են վաղ մանկական հասակում[9]։ Առաջինը պետք է կատարվի մինչև 2 ամսական, երկրորդը մինչև 4 ամսական, երրորդը 6 ամսականում և չորրորդը՝ 15-ից 18 ամսականներում։ Հինգերորդ դեղաչափը խորհուրդ է տրվում կատարել 4-6 տարեկան հասակում[9]։

Քանզի ԱԴՓ-ն ավելի ցանկալի է կատարել մեծ տարիքի երեխաներին և մեծահասակներին պատվաստանյութը ներարկվում է դելտայաձև մկանի շրջանում[9]։ Խորհուրդ է տրվում պատվաստումը կրկնել 10 տարին մեկ անգամ[18]։

Հավելյալ դեղաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք խթանող պատվաստումներ են և կարևոր են, քանի որ լիմֆոցիտների հակամարմին արտադրելու գործառույթը միշտ չէ, որ բարձր ակտիվություն ունի։ Պատվաստանյութը ներմուծելուն պես լիմֆոցիտների արտադրության բարձացման հետ մեկտեղ կիջնի լեյկոցիտների ակտիվությունը։ Սա նշանակում է, որ պարբերաբար պետք են խթանիչներ, որոնք կբարձրացնեն լեյկոցիտների ակտիվությունը և կօգնեն պահպանել այն[19]։

ԱԴՓ-ն և ԱԿԴՓ-ն խթանող պատվաստումներ են, որոնք տրվում են ամեն տաս տարին մեկ անգամ՝ 19-ից 65 տարեկան հասակում[14]։

ԱԿԴՓ-ի մեկանգամյա պատվաստումից հետո ցանկալի չէ այն կրկնել 11-ից ցածր և 65-ից բարձր տարիք ունեցող անձանց շրջանում։

ԱԴՓ-ն տրվում է 7 տարեկանից սկսած։

Կարևոր է հիշել, որ խթանող պատվաստանյութերը կարելի է կատարել մինչև 65 տարեկանը, և դրանցից միայն մեկը պետք է լինի ԱԿԴՓ։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և ցավը, կարմրությունը և այտուցվածությունը ներարկման հատվածում։ Դա հանդիպում է 5-ից 1 անձի մոտ։ Որոշները նկարագրում են նաև ցավ մկաններում և հոգնածության զգացում։ 500 պատվաստվածներից 1-ի մոտ կարող է դիտվել նաև ամբողջ վերջույթի այտուց[9][20]։ Փայտացման դեմ պատվաստումերի դեպքում կարող է գրանցվել նաև բազկային նյարդի բորբոքում ամեն 100 000-ից 200 000 պատվաստվողներից մեկի մոտ[21][22]։

Փայտացման դեմ պատվաստումից հետո առաջացած թմբիկ

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատվաստման հետևանքով առաջացած իմունիտետը անվանում են արհեստական։ Այս իմունիտետը առաջանում է, երբ օրգանիզմ է ներմուծվում թուլացված կամ մահացած հակածինով վարակ։ Դա բերում է օրգանիզմի կողմից ի պատասխան հակամարմինների արտադրության։ Դա շատ օգտակար է քանզի, երբ հաջորդ անգամ օրգանիզմ թափանցի վարակը պատասխանը կլինի շատ արագ հակածինը ճանաչելու շնորհիվ օրգանիզմը կարտադրի հակամարմիններ արդյունավետ պայքարելով վարակի դեմ[23]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութը ստեղծվել է մի խումբ գերմանացի գիտնականների կողմից Էմիլ ֆոն Բերինգի գլխավորությամբ, 1890 թվականին։

Առաջին ինակտիվացված տարբերակը առաջարկվել է 1924 թվականին, իսկ ավելի լավ ներծծվողը և համապատասխանաբար ավելի արդյունավետը կիրառվել է առաջին անգամ բանակում 1938 թվականին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին[9]։ Համակցված պատվաստանյութերը՝ ԱԴՓ, ԱԿԴՓ, սկսվել են կիրառվել 1948 թվականից մինչ 1991 թվականը. այնուհետև փոխարինվել ավելի անվտանգ պատվաստանյութով, որտեղ կապույտ հազի հարուցիչը փոխարինվել էր ավելի քիչ ակտիվության ոչ բջջային ձևով[24]։ Մինչ փոխարինումը պատվաստվածների կեսը ունեցել էր արտահայտված կողմնակի ազդեցություններ, ինչն էլ պատճառ էր դարձել փոփոխության ձեռնարկման։

Երկու նոր պատվաստանյութերը գործածության մեջ են դրվել 1992 թվականին։ Այս փոփոխված վակցինաները արդեն կատարվում էին նաև դեռահասների և մեծահասակների շրջանում, մինչ նախորդ ավելի ակտիվ տարբերակը ցուցված էր միայն երեխաներին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Tetanus vaccines: WHO position paper – February 2017» (PDF). Weekly epidemiological record. 92 (6): 53/76. 2017 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին.
  2. Hamborsky, J (2015). «21». Pinkbook Tetanus Epidemiology of Vaccine Preventable Diseases (ամերիկյան անգլերեն) (13 ed.). CDC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Puncture wounds: First aid». Mayo Clinic. 2015 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Vaccines: VPD-VAC/Tetanus/main page». Centers for Disease Control. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  5. Macera, Caroline (2012). Introduction to Epidemiology: Distribution and Determinants of Disease. Nelson Education. էջ 251. ISBN 9781285687148. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Vaccine, Tetanus Toxoid». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 317. ISBN 9781284057560.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Centers for Disease Control and Preventi (2011). «Tetanus». Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (CDC, Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (pdf). Washington, D.C: Public Health Foundation. ISBN 0-01-706609-3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  10. «About Tetanus». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Updated Recommendations for Use of Tetanus Toxoid, Reduced Diphtheria Toxoid, and Acellular Pertussis Vaccine (Tdap) in Pregnant Women — Advisory Committee on Immunization Practices (ACIP), 2012». www.cdc.gov.
  12. Guidelines for Vaccinating Pregnant Women - section Tetanus, Diphtheria, and Pertussis (Tdap); & Tetanus and Diphtheria (Td).
  13. Updated Recommendations for Use of Tetanus Toxoid, Reduced Diphtheria Toxoid, and Acellular Pertussis Vaccine (Tdap) in Pregnant Women — Advisory Committee on Immunization Practices (ACIP), 2012 - section "Special Situations".
  14. 14,0 14,1 «Vaccines: VPD-VAC/Tetanus/main page». Centers for Disease Control. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  15. «2016 Binational Immunization Resource Tool for Children from Birth Through 18 Years» (PDF). Centers for Disease Control. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Licensure of a Diphtheria and Tetanus Toxoids and Acellular Pertussis Adsorbed, Inactivated Poliovirus, and Haemophilus b Conjugate Vaccine and Guidance for Use in Infants and Children». Centers for Disease Control. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. Baldo V, Bonanni P, Castro M, Gabutti G, Franco E, Marchetti F, Prato R, Vitale F (2014). «Combined hexavalent diphtheria-tetanus-acellular pertussis-hepatitis B-inactivated poliovirus-Haemophilus influenzae type B vaccine; Infanrix™ hexa: twelve years of experience in Italy». Hum Vaccin Immunother. 10 (1): 129–37. doi:10.4161/hv.26269. PMC 4181021. PMID 24004825.
  18. Talbot, Elizabeth A (2010). The Safety of Immunizing with Tetanus–diphtheria–acellular Pertussis Vaccine (Tdap) Less than 2 Years following Previous Tetanus Vaccination: Experience during a Mass Vaccination Campaign of Healthcare Personnel during a Respiratory Illness Outbreak. էջեր 8001–8007.
  19. Veronesi, R (1981). Tetanus: Important New Concepts. Amsterdam: Excerpta Medica.
  20. «Vaccine Information Statement | Tdap | Tetanus-Diphtheria-Pertussis | VIS | CDC». www.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. «Pinkbook - Tetanus - Epidemiology of Vaccine Preventable Diseases - CDC». www.cdc.gov. 2018 թ․ մայիսի 16.
  22. «Update: Vaccine Side Effects, Adverse Reactions, Contraindications, and Precautions Recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)». Centers for Disease Control and Prevention. 1996 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  23. «Vaccines & Immunizations». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  24. «Whooping Cough: Vaccine Combined with Tetanus, Diphtheria». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայտացման պատվաստանյութ» հոդվածին։