Նյուֆաունդլենդ (շան ցեղատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նյուֆաունդլենդ
Newfoundland dog Smoky.jpg
Տեսակ շան ցեղատեսակ
Բնաշխարհ Կանադա Կանադա
Առանձնահատկություններ
Զանգված արու 68 կգ[1]
Զանգված էգ 54 կգ[1]
Հասակ արու 71 սմ[1]
Մորթի հաստ և ուղիղ
Գույն սև, սպիտակ՝ սև պուտիկներով (լանդսիր)
շագանակագույն (ոչ կանադական ստանդարտ)
մոխրագույն (միայն ԱՄՆ-ում)
Կյանքի տևողություն 8-10 տարի [1]
Կյանքի տևողություն 8-10 տարի [2]
Դասակարգում և տեսականմուշ
FCI Բաժին 50 # 2
NZKC 3 համանմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland), շան ցեղատեսակ, որոնց սկզբնական շրջանում Կանադայում օգտագործել են որպես աշխատանքային շներ: Սրանք մեծ շներ են՝ երկար և խիտ, սև կամ շագանակագույն մորթիով և խիտ աղվամազով: Երբեմն թաթերին և կրծքին կան սպիտակ պուտիկներ: Նյուֆաունդլենդի մատերի արանքում կա ձևավորված մաշկ:

Ցեղատեսակի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շների հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզին:

Մասնագետների շրջանում դեռևս հստակ կարծիք չկա ցեղատեսակի ձևավորման մասին: Կանադական շների տեղեկատուն այս շնատեսակի ծագման վերաբերյալ նշում է երեք փաստ[2].

  • այժմ անհետացած սև գայլի և ասիական մաստիֆի խաչասերում
  • վիկինգների շների և տեղական գայլերի խաչասերում
  • մաստիֆի, հովվաշան և ջրային շների խաչասերում, որոնք ներմուծվել են եվրոպացիների կողմից 15-17-րդ դարերում:

Ամերիկյան շնաբույծների ակումբը նյուֆաունլենդի առաջացման տարբերակներից մեկն է համարում պիրենեյական մեծ շների և գայլերի խաչասերումը: Ի դեպ պիրենեյան մեծ շները Կանադա են հասել բասկ ձկնորսների շնորհիվ[3]:

Խորհրդային գիտնական կենսաբան Իգոր Իվանովիչ Ակիմուշկինը նույնպես մի շարք վարկածներ է առաջ քաշել[4].

  • նյուֆաունդլենդը վիկինգների շների և տեղական այլ շների խառնուրդ չէ, այլ ուղղակի վայրենացած տարատեսակ
  • նյուֆաունդլենդի նախնիները համարվում են տեղական լայկաները:

Նյուֆաունդլենդը չափազանց բարի և հավատարիմ շուն է, ով մշտապես պատրաստ է հասնել օգնության:

Ցեղատեսակի ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ FCI № 50[5][6][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում՝ չկա ստույգ տեղեկություն:

Պատրոնատ՝ FCI:

Օգտագործում՝ լծկան շուն ծանր ապրանքների տեղափոխման համար: Ջրային շուն:

Դասակարգում FCI՝ 2-րդ խումբ (պինչեր, , շնաուցեր և շվեյցարական զենենհունդեր: Սեկցիա՝ 2.2 մոլոսներ, լեռնային շներ): Չստուգված աշխատանքային որակներ:

Արտաքին տեսք՝ նյուֆաունդլենդը մեծածավալ, ծանրաքաշ շուն է, մկանուտ է, վարժ շարժուձևով:

Համաչափություն՝ իրանի երկարությունը վզակոթից մինչև պոչի հիմքը հավասար է վզկաոթից մինչև գետին հեռավորությանը: Իրանը կոմպակտ է: Էգի իրանը առավել երկարաձիգ է և սակավ քաշով, քան որձինը: Վզակոթից մինչև կրծքի ներքևի մասը ավելի մեծ է, քան կրքի ներքևի մասից մինչև գետին:

Վարք և խառնվածք՝ նյոֆաունդլենդը բարի է և մեղմ բնավորություն ունի: Ուրախ է, հետաքրքրասեր: Հայտնի է իր հեզությամբ և հանգստությամբ:

Գլուխ՝ մեծածավալ է: Էգի գլուխը համեմատաբար արուի, մի փոքր զիջում է չափերով:

Երես՝ քթածայր՝ մեծ, լավ արտահայտված պիգմենտացիայով: Գույնը սև՝ սև-սպիտակ շների մոտ և շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ: Մռութը՝ արտահայտիչ քառակուսի, խորը և կարճ: Մազածակույթը մռութի վրա փափուկ է և կարճ: Այտերը փափուկ են: Ատամնանստվածքը մկրատաձև է կամ ուղիղ: Աչքերը՝ համեմատաբար փոքր, խորը ներս ընկած, իրարից հեռու տեղադիրք ունեցող: Կոպերը կախ ընկած չեն: Աչքերի երանգավորումը՝ թունդ շագանակագույն սև ու սև-սպիտակ շների մոտ, բաց շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ: Ականջները՝ համեմատաբար փոքր, եռանկյունաձւ տեսքով, կլորաձև վերջավորությունով:

Վիզ՝ ուժեղ է, մկանուտ: Լավ հենված է ուսերին: Բավականաչափ երկար է:

Մեջք՝ լայն:

Գոտկատեղ՝ ուժեղ և չափազանց մկանուտ:

Պոչ՝ գործում է որպես ղեկ, երբ նյուֆաունդլենդը լողում է: Ուժեղ է, մկանուտ, հիմքում՝ լայն:

Հասակ և քաշ՝ միջին բոյը արուների մոտ հասնում է 71 սմ (28 դյույմ), մեծ էգերի մոտ՝ 66 սմ (26 դյույմ): Միջին քաշը 68 կգ է որձերի մոտ, 54 կգ՝ էգերի մոտ:

Նյուֆաունդլենդը տարբեր ոլորտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Newfoundlanddogstamp.jpg

Առաջին նամականիշը, որտեղ պատկերված է նյուֆաունդլենդը մարվել է 1887 թվականին: Դրանք էին՝ վարդագույն՝ (1887 թիվ), սև՝ (1894 թիվ), և նարնջագույն՝ (1896 թիվ) ½ ցենտ արժողությամբ[7]: Նյուֆաունդլենդի նկարով նամականիշներ թողարկել են Կանադան, Մոնակոն, Անգոլան, Պարագվայը, Անտիգուա և Բարբուդան, Ավստրալիան, Սեն Պիեռ և Միքելոնը, Սոմալիլենդը:

2006 թվականին Նոր Զելանդիայի դրամահատարանը թողարկեց մետաղադրամների շարք՝ շների նկարներով: Դրանց շարքում կար արծաթե մետաղադրամ՝ նյուֆաունդլենդի նկարով: Մետաղադրամի քաշը 31,1 դրամ է: Նկարը պատկերված է գունավոր ջնարակի վրա: Գումարը 3000 ռիել է, նախատեսված էր Կամբոջայի Թագավորության համար: Հատվել է 5000 օրինակով[8]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Հենրի Լանդսիրի կողմից վրձնած կտավը՝ «Փրկվածը»

Ի պատիվ անգլիացի նկարիչ Էդվին Հենրի Լանդսիրի նյուֆաունդլենդի տարատեսակներից սև-սպիտակ, պուտիկավոր տեսակը կոչվեց Լանդսիր: Նկարիչը բազմաթիվ կտավներ է վրձնել նյուֆաունդլենդի պատկերով:

Բացի սև, շագանակագույն, սև-սպիտակ տարատեսակներից, ամերիկյան շների ակումբում թույլատրված է նաև մոխրագույն տեսակը, որը, սակայն, ընդունված չէ համաշխարհային կինոլոգների ասոցիացիայի կողմից (АКС, 28.06.1990)[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Newfoundland հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)