Էդվին Հենրի Լանդսիր
Էդվին Հենրի Լանդսիր անգլ.՝ Edwin Henry Landseer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1873[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ազգություն | բրիտանացիներ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ժանր | բնանկար և Անիմալիստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Monarch of the Glen?, Մարդկային հասարակության արժանի անդամը և Laying Down the Law? |
Պարգևներ | Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | John Landseer? |
Edwin Landseer Վիքիպահեստում |
Էդվին Հենրի Լանդսիր (անգլ.՝ Edwin Henry Landseer, մարտի 7, 1802[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 1, 1873[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ռոմանտիզմի ժամանակաշրջանի անգլիացի նկարիչ և քանդակագործ:
Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվին Լանդսիրը առավել հայտնի է կենդանիների կյանքին և Շոտլանդիայի բնապատկերներին նվիրված նկարաշարերով: Նրա ամենահայտնի քանդակները առյուծներն են, որոնք տեղադրված են Տրաֆալգարյան հրապարակի Նելսոնի սյան տակ:
Նկարիչը պղնձի փորագրիչ Ջոն Լանդսիրի կրտսեր որդին է: Նկարել սկսել է սովորել հոր մոտ, ինչպես նաև դասեր է վերցրել հայտնի նկարիչ Բենջամին Ռոբերտ Հեյդոնից: 1814 թվականին Լանդսին առաջին անգամ իր նկարներն է ցուցադրել Թագավորական ակադեմիայի Ամառային ցուցահանդեսին: Իսկ արդեն 1815 թվականին ընդունվում է Թագավորական ակադեմիային կից արվեստի դպրոցը: 1824 թվականին Հենրին առաջին անգամ այցելեց լեռնային Շոտլանդիա: Գեղեցիկ բնապատկերները տպավորեցին նկարչին և այն դարձավ մշտական այցելությունների վայր, որտեղ արել է բազմաթիվ էտյուդներ: Շոտլանդական մոտիվներով նկարիչը վրձնել է բազմաթիվ կտավներ, որոնց մեծամասնությունը ցուցադրված են Մեծ Բրիտանիայի բազմաթիվ թանգարաններում (օրինակ, Էդինբուրգի Շոտլանդական թանգարանում):
1826 թվականին Լանդսիրը դարձավ Արվեստի թագավորական ակադեմիայի թղթակից-անդամը: Իսկ 1831 թվականից նույն ակադեմիայի լիիրիավ անդամը: Հետագայում նա դարձավ Վիկտորիա թագուհու և նրա ամուսնու՝ Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու պալատական նկարիչը:
1850 թվականին թագուհին Էդվին Լանդսիրին շնորհեց ասպետի կոչում: 1866 թվականին նկարիչն ընտրվեց Արվեստի թագավորական ակադեմիայի պրեզիդենտ, սակայն, հրաժարվեց այդ պաշտոնից:
1840 թվականին նկարիչը տարավ ծանր նյարդային հիվանդություն: Դրա հետևանքով հետո տարավ բազմաթիվ դեպրեսիաներ, որը բարեբախտաբար չխաթարեց նկարելու ունակությունը:
Նկարիչը վրձնել է կենդանիների և բնապատկերների շարք: Նրա կտավները տարածվեցին նաև գրաֆիկական և գծանկարչական եղանակներով: Նկարիչը մեծ համբավ ձեռք բերեց ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Էդվինը վաստակում էր նաև հարուստ անգլիացիների շների դիմանկարները պատկերելավ: Լանդսիր անունը նրան տրվեց ի պատիվ շան ցեղատեսակի (նյուֆաունդլենդի պտավոր տարատեսակ):
Էդվին Լանդսիրը քանդակել է կենդանիների՝ մասնավորապես եղջերուների, առյուծների:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edwin Henry Landseer
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edwin Henry Landseer — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.tate.org.uk/art/artists/edward-wadsworth-2113
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդվին Հենրի Լանդսիր կատեգորիայում։ |
|