Jump to content

Նելսոնի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոնի սյուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն
ՔանդակագործEdward Hodges Baily?
ՃարտարապետWilliam Railton?
Ստեղծում1840
Բարձրություն51,66 մետր[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրՄիդլեքս
ԲնակավայրՎեստմինստեր
Գտնվելու վայրStatue of Admiral Lord Nelson?
ՓողոցԹրաֆալգարյան հրապարակ
51°30′27.9″N 0°7′40.6″W / 51.507750°N 0.127944°W / 51.507750; -0.127944
 Nelson's Column Վիքիպահեստում

Նելսոնի սյուն (անգլ.՝ Nelson's Column), Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակի կենտրոնում գտնվող հուշարձան։

Տեղադրում և դիզայն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունը կառուցվել է 1840–1843 թվականներին՝ ի պատիվ ծովակալ Հորացիո Նելսոնի, ով զոհվել էր 1805 թվականին կայացած Տրաֆալգարյան ճակատամարտում։ 5,5 մ բարձրություն ունեցող սյունը կանգնեցված է 46 մ բարձրությամբ գրանիտե պատվանդանին։ Արձանի հայացքն ուղղված է հարավ՝ Պորտսմութի կողմը, ուր գտնվել է հրամանատարի նավը՝ «HMS Victorу» անունով։

Հունական ոճով կառուցված սյունը զարդարված է անգլիական արկերից ձուլված բրոնզե զարդաքանդակներով՝ տերևի տեսք ունեցող։ Խորանարդաձև պատվանդանը զարդարված է բրոնզե չորս սյուներով, որոնք խորհրդանշում են ծովակալ Նելսոնի նշանավոր չորս հաղթանակները։ Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Ուիլյամ Ռեյլտոնը 1838 թվականին։ Կառուցվել է Peto & Grissell ընկերության կողմից։ Հուշարձանի՝ 1:22 մասշտաբով փոքրացված տարբերակը ցուցադրված է Լոնդոնի Գրինվիչի ծովային թանգարանում։ Ընդհանուր առմամբ հուշարձանն արժեցել է £47 500, որը ներկայումս կազմում է մոտ £3,5 միլիոն։ Սյան հիմքի մոտ գտնվող չորս առյուծները, որոնց հեղինակն է Էդվին Լանդսիրը, ավելացվել են ավելի ուշ՝ 1867 թվականին։

Նելսոնի արձանը վերանորոգման ժամանակ
  • 20–րդ դարում պատմվել է ավանդություն, որի համաձայն՝ 1925 թվականին շոտլանդացի խաբեբա Արթուր Ֆերգյուսոնը սյունը վաճառել է միամիտ ամերիկացիների[2]։
  • Նելսոնի սյունը խորհրդանշական իմաստ է ունեցել Ադոլֆ Հիտլերի համար․ Մեծ Բրիտանիա հաջող ներխուժման դեպքում նա որոշել էր սյունը տեղափոխել Բեռլին[3]։

BBC հեռուստաընկերության մանկական հաղորդաշարի հաղորդավար Ջոն Նուկսը 1970 թվականին մագլցել է սյան գլուխը։ 1989 թվականին նույնն արել է հաղորդավար Հերի Վիլմոտը։

Վերանորոգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնի սյունը վերանորոգվել է 2006 թվականին։ Աշխատանքներն իրականացրել է David Ball Restoration Ltd. of South London ընկերությունը։ Մինչև վերանորոգումը լազերային ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ սյան բարձրությունը ավելի ցածր է՝ 51,5 մ, քան նախկինում կարծում էին (56 մ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]