Նորվեգիայի սահմանադրության օր
Նորվեգիայի սահմանադրության օր (նորվ.՝ Grunnlovsdag), Նորվեգիայի գլխավոր ազգային տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին։ Համընկնում է երկրի անկախության տոնի հետ և համարվում է ոչ աշխատանքային օր[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայի սահմանադրությունը ստորագրվել է Էյդսվոլում 1814 թվականի մայիսի 17-ին։ Սահմանադրությամբ Նորվեգիան հռչակվել է անկախ թագավորություն։
Ստորտինգի կողմից կազմակերպված Սահմանադրության օրվա առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1836 թվականի մայիսի 17-ին։ 1870 թվականին տոնակատարության առթիվ կազմակերպվել է առաջին մանկական շքերթը, 1906 թվականին՝ Օսլոյում թագավորական պալատի պատշգամբում հավաքվել է թագավորական ընտանիքը՝ ողջունելու տոնակատարության մասնակիցներին։
Տոնակատարության ավանդույթը պահպանվել է մինչև այսօր։ Ամեն տարի մայիսի 17-ին նորվեգացի աշակերտները՝ ավանդական հագուստով և դրոշներով անցնում են հանրային երթով։ Շքերթները հաճախ կատարվում են դպրոցական նվագախմբի ուղեկցությամբ։ Երեխաներից հետո երթին են միանում մեծահասակները, այդ թվում՝ քաղաքական, սպորտային, կրոնական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տոնակատարության պաշտոնական մասի ավարտից հետո տոնը շարունակվում է կամ ընտանեկան շրջանակներում, կամ զանգվածային տոնակատարություններում մինչև ուշ գիշեր[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Norway's national day - Official travel guide to Norway - visitnorway.com»։ www.visitnorway.com (անգլերեն)։ Վերցված է 2016-11-14
- ↑ «17 мая — национальный праздник Норвегии»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2016-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորվեգիայի սահմանադրության օր կատեգորիայում։ |
|