Եվա Նանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Նանսեն
նորվ.՝ Eva Nansen
Eva Nansen 1897.jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1858(1858-12-17)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 9, 1907(1907-12-09)[1] (48 տարեկանում)
Մահվան վայրԼիսակեր, Բերում, Ակերսհուս, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտություներգչուհի և skier
ԱմուսինՖրիտյոֆ Նանսեն
Ծնողներհայր՝ Միքայել Սարս, մայր՝ Մարեն Սարս
ԵրեխաներՕդ Նանսեն և Irmelin Revold
Eva Nansen Վիքիպահեստում

Եվա Հելենե Նանսեն (ծնված Սարս, նորվ.՝ Eva Helene Sars Nansen, դեկտեմբերի 17, 1858(1858-12-17)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - դեկտեմբերի 9, 1907(1907-12-09)[1], Լիսակեր, Բերում, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի կամերային երգչուհի, մեցցո-սոպրանո, մարմնամարզուհի, կանանց դահուկային սպորտի առաջին տարածողներից մեկը: Նորվեգացի բևեռախույզ, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի կինն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան: Կարիերայի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Նանսենը ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 17-ին ն Քրիստիանիայում՝ ներկայից Օսլո մայրաքաղաքում: Հայրը հայտնի կենդանաբան և քահանա Միքայել Սարսն է (1805-1869 թվականներ): Մայրը Մարեն Քաթրին Վելհավենն է (1811-1898 թվականներ)՝ հայտնի նորվեգացի պոետ Յոհան Սեբաստիան Վելհաֆենի քույրը[2]: Եվայի մոր համար սա քսաներորդ հղիությունն էր: Արդյունքում Եվա Սարսը դարձավ տան կենդանի մնացած 14-րդ երեխան[3]:

Երգել Եվա Սարսը սկսել է՝ ոգեշնչվելով Մալլիից՝ իրենից ութ տարով մեծ քրոջից և վերջինիս ամուսին, հայտնի բարիտոն Թորվալդ Լամմերսից: Առաջին երաժշտական դասերը վերցրել է Իդա Լիից և քրոջ ամուսնուց՝ Թորվալդ Լամմերսից: Միաժամանակ նաև սկսել է հաճախել Էյլիֆ Պետերսենի գեղարվեստի դպրոցը: Սակայն հետագայում թողեց նկարելը[4]: Առաջին անգամ Եվա Նանսենը որպես օպերային երգչուհի բեմ է բարձրացել Քրիստիանիայում 1881 թվականին: 1886-ից 1887 թվականներին մեկնում է Բեռլին և Դեզիրե Արտոյի մոտ անցնում կատարելագործման վարպետության դասեր[5]: Բացի երաժշտությունից ու գեղանկարչությունից, Եվան նաև սպորտով էր հետաքրքրվում: 1893 թվականին նա նույնիսկ «Վերդենս Գանգ» թերթում հոդված հրատարակեց, որտեղ պաշտպանում էր կանաց իրավունքները հաճախելու դահուկային սպորտի, քանի որ այն համարում էր դաստիարակչական ու առողջական մեծ արժանիքներով սպորտ[6]:Դահուկային սպորտի սիրահար Եվան նախագծեց կանանց դահուկային կոստյումը, որը սաամների ազգային հագուստի նմանությունով էր կարված[7]:

1881 և 1899 թվականների միջև ընկած ժամանակահավածում Եվա Սարսը եվրոպական հասարակությունում հայտնի էր արդեն որպես օպերային երգչուհի, ով բազմաթիվ հյուրախաղերի է մեկնում և նույնիսկ թագավորական արքունիքում է երգում: Չնայած Եվան չուներ բարձր ձայն, բայցևայնպես նրա երգացանկի մասն էին կազմում Էլզայի պարտիաները Ռիխարդ Վագների «Լոենգրինա» ստեղծագործությունից, և Ռոբերտ Շումանի «Ֆաուստ» օպերայից Գյոթեի դերը: 1886 թվականի երկրորդ կեսից Եվան սկսում է կամերային երգեր կատարել՝ հատկապես ռոմանսներ: Կամպոզիտոր Էդվարդ Գրիգը հատուկ Եվա Նանսենի համար գրում է երգերի շարք «Փերին լեռներից» (նորվ.՝ Haugtussa), որի բառերի հեղինակը Առնե Հարբորգն է: Այս երգերի կատարմամբ 1899 թվականին Եվա Նանսենը դադարեցնում է իր արտիստական կարիերան[8]:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվան Նանսենը 1888 թվականի փետրվարին ծանոթանում է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի հետ դահուկային զբոսանքի ժամանակ: Նրա երկրորդ հանդիպումը Ֆրիտյոֆի հետ տեղի ունեցավ Քրիստինիայի երաժշտական սրճարանում՝ նախքան Գրենլանդիա գիտարշավի մեկնարկը:

1889 թվականի օգոստոսի 11-ին նրանք հայտարարեցին նշանադրության մասին: Նշանադրության համաձայնության պայմաններից մեկը Եվա Սարսի մասնակցությունն էր դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբի ժամանակ: Եվա Սարսի և Ֆրիտյոֆ Նանսենի հարսանեկան արարողությունը կատարվեց 1889 թվականի սեպտեմբերի 6-ին: Նանսենը չէր ցանկանում եկեղեցով ամուսնանալ, որի պատճառով այդ ժամանակ պաշտոնապես դուրս եկավ պետական լյութերական եկեղեցու շարքերից: Եվան քահանայի դուստր էր, որի պատճառով Նանսենը վերջին վայրկյանին զիջողությունների է գնում: Հարսանիքի հաջորդ օրը ամուսնական զույգը մեկնեց դեպի Միացյալ Թագավորության Նյուքասլ ափոն Թայն քաղաք, որտեղ կայանալու էր աշխարհագրական համագումար [9]: Այդ համագումարի ավարտից հետո նրանք ուղևորվեցին դեպի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որպեսզի Ֆրիտյոֆ Նանսենը պարգևատրվեր[9]: Հարսանեկան առաջին Ամանորը ամուսնական զույգը նշեց դահուկների վրա՝ Նորեֆյել լեռան վրա արշավի ժամանակ:

1890 թվականին Եվա Նանսենը հղիացավ, սակայն հղիության երրորդ ամսին վիժեց: 1891 թվականին Եվան ունեցավ երեխա, որը ծնվելուց ժամեր անց կնքեց իր մահկանացուն: Այդ պատճառով Ֆրիտյոֆ Նանսենը հեռանում է նախկին սիրելիի՝ Դագմար Էնգելհարթի մոտ: Այդ բաժանման համար լուրջ խնդիր էր նաև Եվայի կողմից Հյուսիսային բևեռ մեկնելու դասերին չհաճախելը: Երրորդ հղիության ժամանակ Եվա Նանսենը գտնվում էր Լոնդոնում և հաճախակի էր կարդում դասախոսություններ Թագավորական աշխարհագրական ընկերությունում: 1893 թվականի հունվարի 8-ին ծնվում է ամուսնական զույգի առաջին դուստրը՝ Լիվը՝ Կյանքը (նորվ.՝ Liv Nansen)[10]:

Եվա Նանսենը 1890-ական թվականներին բեմական հանդերձանքով

Ֆրիտյոֆ Նանսենի դեպի Հյուսիսային բևեռ մեկնելուց մի քանի շաբաթ անց Եվա Նանսենի մոտ ժամանեց անտրեպրենյոր Ֆոգթ Ֆիշերը խնդրանքով, որ Եվան մի քանի համերգներ կազմակերպի. վերջում Ֆիշերը հպարտացավ, որ Եվային կարողացավ համոզել[11]: Անձամբ Ֆրիտյոֆը նամակով մի քանի անգամ կնոջը համոզել էր, որ կրկին համերգային կարիերա սկսի ու գործունեություն ծավալի այդ ոլորտում: Նրանց դուստր Լիվի պատմելով, Եվա Նանսենի բեմ վերադառնալը հաղթական էր ու փառահեղ: 1895 թվականի նոյեմբերին Եվան ելույթներ ունեցավ Ստոկհոլմում, որին մասնակցում էին նաև թագավորական ընտանիքի անդամները[11]: Ամուսնական զույգը կրկին վերամիավորվեց Համերֆեսթում 1896 թվականի օգոստոսի 18-ին:

Ֆիտյոֆ և Եվա Նանսենների մեծ դստեր՝ Եվայի վկայությամբ, Նանսենը մեծ դժվարությամբ էր հարմարվում ընտանեկան կյանքին՝ «Ֆրամ» նավով գիտարշավ մեկնելուց հետո: Նա դարձել էր ջղագրգիռ և վարվեցողությամբ՝ անհաշտ[12]: Եվա Նանսենը 1896 թվականի վերջին հյուրախաղերի է մեկնում՝ Ֆրիտյոֆին միայնակ թողնելով շուրջ երեք ամիս: Նրա բացակայությունը կրկին լրացրեց Դագմար Էնգելհարթը: Ընդ որում, այդ մասին Եվային հայտնեց պրոֆեսոր Բրյոգերը[13]: Բայցևայնպես, արտասահմանյան ուղևորություններում և պաշտոնական ընդունելություններում՝ 1897 թվականին, Եվային միշտ ամուսինը՝ Նանսենն էր ուղեկցում[14]:

1897 թվականի սեպտեմբերի 16-ին ծնվում է նրան երկրորդ երեխան՝ Կորեն (նորվ.՝ Kåre Nansen). սա նրանց առաջին տղա երեխան էր: Դրանից հետո անմիջապես Նանսենն ուղևորվում է Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու: Այդ դասախոսություններից ստացված եկամուտով Նանսենը նպատակադրվել էր կառուցել առանձնատուն իր ընտանիքի համար և ծախսել դեպի Հարավային բևեռ գիտարշավի համար[14][15]: Նասենը Սուրբ Ծնունդին չհասցրեց վերադառնալ տուն, իսկ ամուսինների նամակագրությունից պարզ է դառնում, որ նրանք ծայրահեղ լարված են միմյանց հետ:

Նանսենի առանձնատան շրջակայքում, Լյուսակերում 1896-ից 1899 թվականների ընթացքում հիմնավորվեցին բարձրաշխարհիկ ընտանիքները: Այդ թվում և Էրիկ Վերենշելդը, Է. Պետերսենը, Գ. Մունտեն, գիտնական եղբայրներ Է. և Օ. Սարսերը (Եվա Նանսենի հարազատները), օպերային երգիչ Տ. Լամմերսը, պրոֆեսոր Մ. Մոն, գրող Հ. Քինգը, հրատարակիչ Օ. Թոմմեսենը և այլ անձինք[2]: Չնայած 1899 թվականին Եվա Նանսենը վերջնական դադարեց համերգային գործունեությունը[3], բայցևայնպես, հաճախակի Պուլհյոգդայում համերգային երեկույթներ էր կազմակերպում[16]: Նանսենի առանձնատան շրջակայքում, Լյուսակերում 1896-ից 1899 թվականների ընթացքում հիմնավորվեցին բարձրաշխարհիկ ընտանիքները: Այդ թվում և Էրիկ Վերենշելդը, Է. Պետերսենը, Գ. Մունտեն, գիտնական եղբայրներ Է. և Օ. Սարսերը (Եվա Նանսենի հարազատները), օպերային երգիչ Տ. Լամմերսը, պրոֆեսոր Մ. Մոն, գրող Հ. Քինգը, հրատարակիչ Օ. Թոմմեսենը և այլ անձինք[17]: Չնայած 1899 թվականին Եվա Նանսենը վերջնական դադարեց համերգային գործունեությունը[8], բայցևայնպես, հաճախակի Պուլհյոգդայում համերգային երեկույթներ էր կազմակերպում: Քանի որ Նանսենների ընտանիքում մեծանում էին երեք երեխաներ, ուստի վերջինս հողատարածք գնեց 1901 թվականին Ֆորնեբյուի անտառային հատվածում: Տարածքի զբաղեցրած մակերեսը կազմում էր շուջ 55 մոլ (5½ հա): Նանսենը որոշեց, որ այստեղ կառուցելու է մեծ առանձնատուն, որտեղ կտեղավորվեն ոչ միայն ընտանիքի անդամները, այլև կկարողանա գիտական աշխատանքով զբաղվել և կատարել ազնվակիրթ հասարակության ընդունելություն[18]: Լիվ Նանսենը «Գիրք հորս մասին» գրքում գրում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ երբ ընդունեց հայրը նոր տուն կառուցելու որոշումը[19]:Տունը կառուցվեց ճարտարապետ Յալմար Վեհավենի կողմից, ով, ի դեպ, Եվա Նանսենի զարմիկն էր: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 1901 թվականին: Առանձնատունը կառուցվեց նորվեգական ամրոցներին բնորոշ տեսքով: Նորամուտը Նանսենների ընտանիքը նշեց 1902 թվականի ապրիլի 4-ին[18]: Լիվ Նանսենը հպարտությամբ գրել է, թե տանը կար լոգասենյակ, որը հարևան ոչ մի տներում չկար[20]:

Նանսենների ընտանիքը Պուլհյոգդա առանձնատան գլխավոր մուտքի դիմաց, 1902 թվական

Ընտանեկան գժտություններ. ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի սկզբին Նասենը սիրային կապի մեջ մտավ Սիգրուն Մունտեի հետ (ծնված Սանդբերգ ազգանունով, 1869-1957 թվականներ): Վերջինս անվանի գիտնական Գերհարդ Մունտեի կինն ու աշակերտուհին էր: Լյուսակերում Մունտերն ու Նանսենները հարևաններ էին: Սիգրունը հայտնի էր հիննորվեգական ոճի գոբելեններ պատրաստելով, որոնք մեծ գնահատականի էր արժանացնում նաև արքայազն Եվգենի Շվեդացին: Ունենալով բացառիկ գեղեցկություն, Սիգրունը բազմաթիվ նկարիչների մոդելն էր դարձել: Հատկանշական է, որ 1905 թվականի հունիսի 9-ին, Նորվեգիայի ազգային դրոշի բարձրացման արարողության ժամանակ Նանսենը Սիգրունի հետ էր, ոչ թե կնոջ՝ Եվայի[21]: Այս կապի մասին տեղյակ էր Եվան, որի պատճառով խիստ կերպով սառնություն իջավ մեկմեկու հարաբերությունների միջև:

1906 թվականի հոկտեմբերին Եվա Նանսենը այցելեց Ֆրիտյոֆին, ով գտնվում էր Լոնդոնում, որը պայմանավորված էր նորվեգական թագավորական ընտանիքի այցելությամբ: Նանսենները նրանց հետ ապրեցին Վինձորում և Սուրբ Ծննդին վերադարձան հայրենիք[21]: Երկրորդ անգամ Եվան ամուսնուն Լոնդոնում այցելեց 1907 թվականի ապրիլին և հունիսին հետ եկավ Նորվեգիա: 1907 թվականին Նանսենը ելույթ ունեցավ Թագավորական աշխարհագրական ընկերությունում ապագայում Հարավային բևեռը նվաճելու հարցերով: Սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերի սկզբին Նանսենին այցելեց Ռուալ Ամունդսենը, որպեսզի իր «Ֆրամ» նավը վերցնի, քանի որ միտք ուներ Բերինգի նեղուցով դրեյֆելով հասներ Հյուսիսային բևեռ: Լիվ Նանսենը հետագայում հիշատակել է, որ Ռուալ Ամունդսենի այցելությունը էլ ավելի խորացրեց տան գերլարված մթնոլորտը, քանի որ Նանսենի պլանները լրիվ փոխվում էին[22]. Նանսենը Հարավային բևեռի նվաճումը համարում էր իր կարիերայի վերջին ակորդը[23]:

Եվա Նանսենի վերջին նկարներից մեկը

Ըստ Լիվ Նանսենի, ով այդ ժամանակ 14 տարեկան էր, Եվան այդ առիթով արտասանել է ընդամենը մի արտահայտություն. «Ես գիտեմ, թե այս ամենը ինչով կավարտվի»: Դրանից հետո Նանսենը իջնում է հյուրասենյակում իրեն սպասող Ամունդսենի մոտ և կարճ արտահայտվում. «Դուք կստանաք «Ֆրամը»»[24]:

1907 թվականի նոյեմբերին Նանսենի ավագ որդին՝ Կորեն հիվանդացավ թոքերի բորբոքումով. այդ ժամանակ հայրը գտնվում էր Լոնդոնում: Երեխային խնամելով, Եվան խիստ կերպով հիվանդանում է: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտնում են Ֆրիտյոֆին: Դեկտեմբերի 17-ին, ծննդյան 49-ամյակին, Եվայի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Դրանից հետո Լոնդոն հեռագիր ե ուղարկում Նանսենին, որպեսզի վերադառնա: Դեկտեմբերի 8-ին նա ուղևորվում է Նորվեգիա: Դեկտեմբերի 9-ին Համբուրգում ստանում է կնոջ մահվան գույժը[25]: Ըստ բուժող բժշկի հիվանդությունը հանելուկային էր և անհասկանալի[26]:

Եվա Նանսենի կտակի համաձայն իրեն մահվանից հետո պիտի չհուղարկավորեին, այլ այրեին մարմինը: Այդ ժամանակ Նորվեգիայում չկար ոչ մի դիակիզարան: Ֆրիտյոֆ Նանսենը բժիշկ Ենսենի հետ մարմինը տեղափոխեցին Գյոտեբորգ, որդեղ ենթարկեցին դիակիզման: Թե մարմնամոխիրը որտեղ են շաղ տվել, այսօր էլ մնում է անհայտ: Համաձային ընտանեկան լեգենդի, «Պուլհյոգդա» առանձնատան այգում շաղ տված Եվա Նանսենի (վերջինս մահկանացուն կնքեց 1907 թվականի դեկտեմբերի 9-ին) մոխիրը պարարտացրել է վարդերի թփերից մեկը[26]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Իզա Կատարինա Գերիկեն և Քրիսթիան Իլե Զադլանդը թողարկեցին երաժշտական ալբոմ, որը կոչվում է «Եվա» (նորվ.՝ Til Eva): Տեսահոլովակները նկարահանվել են «Պուլհյոգդա»-յում, որտեղ Եվան հաճախակի էր համերգներ տալիս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  2. Будур, 2011, էջ 122
  3. Нансен-Хейер, 1973, էջ 32
  4. Нансен-Хейер, 1973, էջ 33
  5. Нансен-Хейер, 1973, էջ 82—83
  6. Нансен-Хейер, 1973, էջ 88
  7. Будур, 2011, էջ 124
  8. 8,0 8,1 Нансен-Хейер, 1973, էջ 152
  9. 9,0 9,1 Будур, 2011, էջ 127
  10. Нансен-Хейер, 1973, էջ 93
  11. 11,0 11,1 Нансен-Хейер, 1973, էջ 125
  12. Нансен-Хейер, 1973, էջ 136
  13. Будур, 2011, էջ 196—197
  14. 14,0 14,1 Будур, 2011, էջ 197
  15. Нансен-Хейер, 1973, էջ 137
  16. Carsten Svarstad. Oscar II’s medalje «til belønning» // Nordisk Numismatisk Unions Medlemsblad. — 1950. — Nr. 10, desember. — S. 190—193.
  17. Нансен-Хейер, 1973, էջ 160—162
  18. 18,0 18,1 Будур, 2011, էջ 201
  19. Нансен-Хейер, 1973, էջ 145
  20. Нансен-Хейер, 1973, էջ 151
  21. 21,0 21,1 Будур, 2011, էջ 230—231
  22. Нансен-Хейер, 1973, էջ 216—217
  23. Буманн-Ларсен, 2005, էջ 209
  24. Нансен-Хейер, 1973, էջ 217
  25. Huntford, 2001, էջ 552—554
  26. 26,0 26,1 Будур, 2011, էջ 242

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Будур Н. Нансен. Человек и миф. — М.: Игра слов, 2011.
  • Буманн-Ларсен Т. Амундсен (ЖЗЛ). — М.: Молодая гвардия, 2005.
  • Нансен-Хейер Л. Книга об отце. — Կաղապար:Л: Гидрометеоиздат, 1973.
  • Huntford R. Nansen. — London: Abacus, 2001.