Օտտո Սվերդրուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Սվերդրուփ
Sverdrup portrett hi 58.jpg
Ծնվել է հոկտեմբերի 31, 1854({{padleft:1854|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2]
Ծննդավայր Բինդալ, Նուռլան, Նուր-Նորգե, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել է նոյեմբերի 26, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:26|2|0}})[3][2] (76 տարեկանում)
Մահվան վայր Սանդվիկա, Բերում, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություն բևեռախույզ և ծովագնաց
Պարգևներ և
մրցանակներ
Otto Sverdrup Վիքիպահեստում

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփ (նորվ.՝ Otto Neumann Knoph Sverdrup, հոկտեմբերի 31, 1854({{padleft:1854|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2], Բինդալ, Նուռլան, Նուր-Նորգե, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն - նոյեմբերի 26, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:26|2|0}})[3][2], Սանդվիկա, Բերում, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա),  նորվեգացի բևեռախույզ, ծովագնաց և հետազոտող: Սուրբ Օլաֆի մեծ խաչի շքանշանակիր՝ Կանադական արկտիկական արշիպելագի ուսումնասիրության համար:

Սվերդրուփի պատվին են անվանակոչվել կղզի Կարայի ծովում, արշիպելագ Լինքոլնի ծովում, ինչպես նաև Աքսել-Հեյբերգ և Մին կղզիների միջև գտնվող նեղուցը:

2000 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Սվերդրուփի պատվին կոչեց նաև Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկը:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 31-ին Բինդալում՝ գյուղացու ընտանիքում: Տասը երեխաներից երկրորդն էր ընտանիքում: Առաջին ուսուցիչը հայրն է եղել: Տասը տարեկանից Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը սովորել է որսորդություն, իսկ առաջին արջին սպանել է արդեն 14 տարեկան հասակում:

17 տարեկանից Սվերդրուփը զբաղվում է ծովագնացությամբ և եղել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Կապիտանի դիպլոմ ստացել է 25 տարեկան հասակում Հյուսիսատլանտյան երկայնքով մշտական ծովագնացություն է իրականացրել Նորվեգիայից դեպի Միացյալ Նահանգներ. նա ազատ տիրապետում էր անգլերենին:

Ֆրիտյոֆ Նանսենի հետ առաջին անգամ Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ծանոթացել է նրա եղբար՝ դատավոր Ալեքսանդրի միջոցով, ում տունը գտնվում էր Սվերդրուփի ֆերմայի հարևանությամբ:

Երբ Օտտոն 34 տարեկան էր, Նանսենի հետ առաջին անգամ պատմության մեջ անցան Գրենլանդիա կղզին ծայրեծայր: Երբ Ֆրիտյոֆ Նանսենը «Ֆրամ» նավով կազմակերպեց բևեռային արշավախումբ դեպի Հյուսիսային բևեռ, Օտտոն նույնպես, սեփական դիմումի հիման վրա, մտավ անձնակազմի շարքերը որպես նավի հրամանատար: Դեռևս 1891 թվականին Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ամուսնանում է իր զարմուհի Անդրեա Գրեթե Էնգելսքյոնի հետ (1866—1937 թվականներ): Նրանց միակ դուստրը՝ Օրհիլդը (1893—1932) ամուսնացավ հայտնի լեզվաբան Կարլ Մարսթրանդերի հետ (1883—1965):

1895 թվականի մարտի 14-ից մինչև 1896 թվականի օգոստոսի 20-ը Նորվեգական բևեռային արշավախմբի գլխավոր պատասխանատուն է դառնում, քանի որ Նանսենը Յոհանսենի հետ մեկնել էր սահնակներով, որպեսզի նվաճի Հյուսիսային բևեռը: 1897 թվականի մեկ սեզոնով աշխատել է Շպիցբերգենի տուրիստական նավերից մեկում որպես հրամանատար:

Նորվեգական բևեռային արշավախումբ (1893-1896)[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը «Ֆրամի» առաջին գիտարշավի ժամանակ. 1893—1896 թվականներ: Լուսանկարիչ Ֆրիտյոֆ Նանսեն



«ֆրամ» նավը բաց ծով դուրս ելավ 1893 թվականի հունիսիս 24-ին՝ Պիպերվիկի ծովածոցից, որը Նանսենի Լյուսակերի «Գոթհոբ» առանձնատան մոտակայքում էր գտնվում: Մինչև հուլիսի 15-ը նավը լողում էր ընդհուպ Նորվեգիայի ափերով՝ սննդամթերք բեռնելով: Լքելով Վարդյոն, «Ֆրամը» հասավ Բարենցի ծով լիակատար մառախուղի պայմաններում, որը շարունակվում էր չորս օր: Նույն թվականի հուլիսի 29-ին «Ֆրամը» վերջապես հասավ Յուգորսկի յար՝ նենեցական Խաբարովո գյուղ, որտեղ Է.Վ. Տոլլի պատվիրակը՝ կիսառուս-կիսանորվեգացի Տոբոլսկի քաղաքացի Ալեքսանդր Իվանովիչ Թրոնթհեյմը 34 սիբիրյան հասկիներ բերեց: Նանսենի համար տհաճ անակնկալ էր սպասվում, քանի որ պարզվեց, որ բոլոր շները (բացառությամբ չորսի) ամորձատված որձ շներ էին: իսկ բուծման համար միակ էգ շունը Նանսենին անձնական շունն էր՝ Քվիքը, որը նյուֆաունդլենդի և գրենլանդական լայկայի խառնուրդ էր:

Բոլոր ընտրված անձինք անցան մանրազնին բժշկական հետազոտություններ, որի արդյունքում երեք տարվա ընթացքում անձնակազմի ոչ մի անդամ լուրջ կերխպով չհիվանդացավ (չհաշված Նանսենի ռևմատիզմն ու Սվերդրուփի գաստրիտը):

Նանսենյան գիտարշավի մասնակիցներն էին.

  1. Ֆրիտյոֆ Նանսեն (նորվ.՝ Fridtjof Nansen) — կենդանաբանության դոկտոր, գիտարշավի ղեկավար, կենդանաբան, ջրաբան և օվկիոնոսաբան:
  2. Օտտո Նեյման Սվերդրուփ (նորվ.՝ Otto Neumann Sverdrup) — «Ֆրամի» հրամանատար, ով այդ պաշտոնն իրականացրել է 1895 թվականի մարտի 14-ից:
  3. Սիգուրդ Սքոթ-Հանսեն (նորվ.՝ Sigurd Scott Hansen) — հրամանատարի օգնական, Նորվեգիայի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ: Գիտարշավի ժամանակ գլխավոր օդերևութաբանն էր, աստղագետը և մագնիսական ու գրավիտացիոն հետազոտությունների մասնագետը: Արշավախմբին մասնակցելու համար դիմում տվել է 1890 թվականի Սուրբծծնդյան տոների երրոդ օրը և միանգամից ընդունվել անձնակազմի մեջ:
  4. Հենրիկ Գրևե Բլեսինգ (նորվ.՝ Henrik Greve Blessing), բժշկագիտության թեկնածու, բժիշկ, անասնաբույժ և արշավախմբի կենսաբան: Ավարտել է Քրիստիանիայի համալսարանը «Ֆրամ» նավով արշավախումբ մեկնելուց մի քանի շաբաթ առաջ՝ 1893 թվականին:
  5. Թեոդոր Կլաուդիուս Յակոբսեն (նորվ.՝ Theodor Claudius Jacobsen) — «Ֆրամի» ղեկապետ: Նորվեգիայի և Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի ղեկապետ:
  6. Անտոն Ամունդսեն (նորվ.՝ Anton Amundsen) — «Ֆրամ» նավի գլխավոր մեքենավար: Նորվեգիայի ռազմածովային ուժերի մեքենավար, ով ծառայել է քառորդ դար: Արշավախմբի ամենաավագ մասանկիցը (ծնվել է 1853 թվականին): Իր դիմումի մեջ միտումնավոր պակասեցրել էր տարիքը, որպեսզի մասնակցության շանսերն ավելի մեծանան: 1893 թվականին Նորվեգիայի ռազմածովային ուժերի կողմից քառամյա արձակուրդ է ստանում՝ վարձատրման պահպանմամբ, որպեսզի կարողանա մասնակցել գիտարշավին:81:
  7. Ադոլֆ Յուել (նորվ.՝ Adolf Juell) — արշավախմբի կոկ և գլխավոր պահեստապետ: 1879 թվականից ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում:
  8. Լարս Պետերսեն (նորվ.՝ Lars Pettersen) — արշավախմբի երկրորդ մեքենավար: Ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում: 1895 թվականից իրականացրել է նաև կոկի և օդերևութաբանի պարտականությունները: Արդեն «Ֆրամ» նավի տախտակամածին պարզ դարձավ, որ ազգությամբ շվեդ է (իսկ իրական ազգանունը Պետերսոն է): Իրեն որպես նորվեգացի էր ներկայացրել, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու գիտարշավին: Նանսենի գրքում ներկայացված է, որ Լարսի ծնողները նորվեգացիներ են, ովքեր ապրում են Շվեդիայում: Չնայած որ նրանք էլ էին շվեդացիներ

:81:

  1. Ֆրեդերիկ Յալմար Յոհանսեն (նորվ.՝ Fredrik Hjalmar Johansen) — օդերևութաբան և հնոցապան: Նորվեգական բանակի պահեստային լեյտենանտ: Համաձայնվել է որպես հնոցապան աշխատել, քանի որ այլ աշխատանք նավում այլևս չկար:
  2. Պեդեր Լեոնար Հենդրիքսեն (նորվ.՝ Peder Hendriksen) — նավաստի և հարպունահար: Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավապետ: Ավելի ուշ մասնակցեց նաև Օտտո Նեյման Սվերդրուփի գիտարշավին՝ 1898-ից 1902 թվականներին:
  3. Բերնար Նուրդալ (նորվ.՝ Bernhard Nordahl) — հնոցապան և նավաստի: Կատարել է նաև օդերևութաբանի պարտականություններ: նորվեգիայի ռազմածովային ուժերի ունտեր-սպա:
  4. Իվար Օտտո Իրգենս Մուգսթա (նորվ.՝ Ivar Otto Irgens Mogstad) — նավաստի, շնասահնակների մասնագետ և ժամապահ: Մինչև գիտարշավին անդամակցելը շատ մասնագիտություններ է փոխել, այդ թվում և սղոցարանի աշխատակից ու հոգեբուժական հիվանդանոցի վերակացու:
  5. Բերնթ Բենսթեն (նորվ.՝ Bernt Bentzen) — նավաստի: 1890 թվականից ծառայել է Նորվեգիայի արկտիկական ռազմածովային ուժերում: Անձնակազմի մեջ է ներառվել Թրոմսյոյից նավի մեկնելուց մեկուկես ժամ առաջ: Սկզբում նրան ընդունեցին ժամանակավոր կերպով, որպեսզի հասներ մինչև Յուգորսկի շար, սակայն հետո մնաց մինչև գիտարշավի ավարտը:84—85:

Օգոստոսի 13-ին, ժամը 03:15, անցնելով 180 ծովային մղոն հեռավորություն, քսանութ օրերի ընթացքում «Ֆրամն» ավարտեց իր հազարքառասունմեկերորդ օրվա դրեյֆումը: Այն արդեն գտնվում էր Շպիցբերգենի հյուսիսում:

1896 թվականի օգոստոսի 14-ին «Ֆրամը» հասավ նորվեգիային պատկանող Դանիական կղզու ափերին:

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Սվերդրուփը տեղափոխվում է Կուբա, որտեղ գնեց մի պլանտացիա: Սակայն ժամանակ չունենալու պատճառով կրկին վերադառնում է Նորվեգիա:

1914 թվականին Ռուսական կայսրությունը նրան հրավիրում է մի բևեռային հատուկ օպերացիայի, որպեսզի գտնեն 1914 թվականին կորած արշավականներին՝ Գեորգի Սեդովին, Վլադիմիր Ռուսանովին և Գերոգի Բրուսիլովին, որքնք մեկը մյուսի հետևից կորան 1913 թվականին՝ բևեռայի հետազոտություններ իրականացնելու ժամանակ: Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը նշանակվեց «Էկլիպես» շոգենավի կապիտան և նույն թվականին էլ մեկնեց Արկտիկա: 1914—1915 թվականների ձմռանը մնաց Թայմիր թերակղզու ափերից հյուսիս-արևմուտք, քանի որ նավը սեղմվել էր սառույցների մեջ: Հետո ազատվելով սառցե գերությունից, ուղևորվեց դեպի Մեկուսացման կղզի, որտեղ 1915 թվականին բարձրացրեց ռուսական դրոշը:

Կյանքի մնացած տարիները անցկացնում է հայրենիքում:

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը իր մահկանացուն կնքում է 1930 թվականի նոյեմբերի 26-ին Սանդվիկում՝ Օսլոյի մոտակայքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]