Հուլե (կոմունա)
Հուլե նորվ.՝ Hole | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Կոմունա | ||||
| Մտնում է | |||||
| Վարչկենտրոն | Վիկ գյուղ | ||||
| Փեր Բերգեր | |||||
| Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
| Բնակչություն (2007) | 5622 (187 տեղ) | ||||
| Խտություն | 39 | ||||
| Տարածք | 197.64 (329 տեղ) | ||||
| Հիմնադրված է | հունվարի 1, 1977[1] թ. | ||||
| Սահմանակցում է | Ռինգերիկե, Բերում, Լիեր և Մուդում | ||||
| ISO 3166-2 կոդ | 0612 | ||||
| 60°02′52″N 10°17′28″E / 60.047777777778°N 10.291111111111°E | |||||
| hole.kommune.no | |||||


Հուլե (նորվ.՝ Hole), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վիկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 197.64 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։
Հուլեի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլե կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի majisi 24-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ուղղահայաց կերպով վերից վար պատկերված են չորս ոսկեգույն թագեր։ Կոմունայի զինանշանի վրայի 4 թագերը խորհրդանշում են այն, որ 9-ից 11-րդ դարերում Հուլեում են ապրել Նորվեգիայի չորս թագավորներ[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլե կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից առավե հայտնիներն են Բոնսնեսի, Հոլեի, Քարի եկեղեցիները, որոնցից վերջինս գտնվում է ավերակ վիճակում։ Քարե եկեղեցին կառուցվել է 1100 թվականին, իսկ 1500-ական թվականներից այն դադարել է գործել որպես եկեղեցի։ Բոնսնեսի եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում և հետագա դարերում բազմաթիվ անգամ վերանորոգվել է։ Հոլեի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում նորվեգական ավանդական ոճով։ Ներկայումս բոլոր երեք եկեղեցիները հանդիսանում են զբոսաշրջային տեսարժան վայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուլե կոմունայում բնակվում է 5622 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճել է[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon.(նորվ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- 1 2 3 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-10-01 Wayback Machine(նորվ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլե (կոմունա)» հոդվածին։ |
| ||||||||||