Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ
Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ | |
---|---|
Տեսակ | քաղաքական ինտերնացիոնալ և Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | մայիսի 21, 1923 |
Լուծարված | ապրիլի 3, 1940 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն, Ցյուրիխ, Շվեյցարիա և Բրյուսել, Բելգիա |
Սոցիալիստական Բանվորական Ինտերնացիոնալ (գերմ.՝ Sozialistische Arbeiter-Internationale), սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում, ստեղծվել է 1923 թվականին և կազմալուծվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1940 թվականին։ Հիմնադրվել է Բեռնի ինտերնացիոնալի և «Ինէոերնացիոնաչ 2¹/2»-ի միավորիչ կոնգրեսում։
Խումբը ստեղծվել է լոնդոնյան Վիեննայի ինտերնացիոնալի և նախկին Երկրորդ ինտերնացիոնալի միաձուլման միջոցով և հանդիսացել է Սոցիալիստական ինտերնացիոնալի իրավանախորդը։
Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի աջ լիդերներն իրենց պրակտիկ գործունեության մեջ զգալի չափով հանդես են եկել հակակոմունիզմի և հակասովետիզմի գաղափարախոսությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց և Նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Եվրոպայի մի շարք երկրների, այդ թվում՝ Բելգիայի (որտեղ Բրյուսելում 1935 թվից գտնվում էր սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի ղեկավար կենտրոնը) գրավումից հետո դադարեցրեց գործունեությունը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 34)։ |