Ենս Սթոլթենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենս Սթոլթենբերգ
բուկմոլ՝ Jens Stoltenberg
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1959(1959-03-16)[1][2][3][…] (64 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[3]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մայրենի լեզունորվեգերեն
ԿրթությունDepartment of Economics? (1987), Oslo Waldorf School?, Oslo Cathedral School? և Օսլոյի համալսարան
Գիտական աստիճանCand.oecon.?[4] (1987)
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, պետական գործիչ և international forum participant
ԱշխատավայրՆԱՏՕ
ԱմուսինԻնգրիդ Շուլերուդ[5]
Ծնողներհայր՝ Թորվալդ Սթոլթենբերգ[3], մայր՝ Կարին Սթոլթենբերգ[3]
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի ֆինանսների նախարար, Նորվեգիայի վարչապետ, Նորվեգիայի վարչապետ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նավթի և էներգետիկայի նախարար, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, State Secretary? և կուսակցության առաջնորդ
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNorwegian Civil Service Union?[11]
ԵրեխաներCatharina Stoltenberg?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Jens Stoltenberg Վիքիպահեստում

Ենս Սթոլթենբերգ (նորվ.՝ Jens Stoltenberg, մարտի 16, 1959(1959-03-16)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի պետական քաղաքական գործիչ, 2000-2001 և 2005-2013 թվականներին Նորվեգիայի վարչապետ, 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է Նորվեգիայում հայտնի քաղաքական ընտանիքից։ Նրա հայրը` Թուրվալդ Ստոլտենբերգը զբաղեցրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վաղ մանկության տարիներին (1960—1963) ապրել է Հարավսլավիայում, որտեղ նրա հայրը դեսպան էր։ Ավագ քույր Կամիլլայի ազդեցությամբ, որն այն ժամանակ «Կարմիր երիտասարդության» (Մարքս-Լենինի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպություններից) ակտիվիստներից էր, մասնակցել է ԱՄՆՎիետնամի հետ պատերազմելու դեմ ուղղված ցույցերին։ Սովորել է Օսլոյի Վալդորֆյան (Rudolf-Steiner-Schule) դպրոցում և եկեղեցական դպրոցում (Katedralskole)[12]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է որպես լրագրող ժամանակի ազդեցիկ թերթում` «Arbeiderbladet», որը հանդիսանում էր նորվեգական ձախերի պաշտոնական խոսափողը։ 1985-1989 թվականներին գլխավորել է Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական թևը։ 1993-1196 թվականներին Գրու Հարլեմ Բրունթլանի ղեկավարության կազմում զբաղեցրել է Էներգետիակայի և առևտրի նախարարի պաշտոնը։

2000 թվականի մարտին ղեկավարել է երկրի կառավարությունը։ 2001 թվականի սեպտեմբերի 10-ին հերթական պառլամենտական ընտրություններում Նորվեգական բանվորական կուսակցությունը իր ամբողջ պատմության մեջ ստացել է ամենավատ արդյունքը` հավաքելով ընտրողների ձայների միայն 24 տոկոսը։

Ներքին կուսակցական ճգնաժամի պայմաններում փոխարինել է Տուրբյորն Յագլանդին կուսակցության ներկայացուցչի պաշտոնում և 2002 թվականին ղեկավարել Նորվեգիայի բանվորական կուսակցությունը։ Կարողացել է պառլամենտական ընտրություններում կուսակցության համար հաղթանակ ապահովել։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ի պառլամենտական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը կարողացավ կոալիցիա ձևավորել կենտրոնամետների և Սոցիալիստական ձախ կուսակցության հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 17-ին կառավարությունը Ենս Սթոլթենբերգի ղեկավարությամբ անցավ աշխատանքի։

2009 թվականի սեպտեմբերի 13-ի պառլամենտական ընտրությունների արդյունքով Նորվեգիայի բանվորական կուսակցությունը իր հետ կոալիցիա կազմած համախոհների հետ կարողացավ պառլամենտում նշանակալի տեղ ապահովել, որը Ենս Սթոլթենբերգին հնարավորություն տվեց կրկին լինել վարչապետ[13]։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Ենս Սթոլթենբերգը ներկայացրեց երկրի նախարարների նոր կազմը։ Նոր կառավարության գլխավոր տարբերությունը նախկինից գենդերային հավասարության ապահովումն էր. նախարարների կազմում էին 10 տղամարդ և 10 կին[14]։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների ղեկավարությունների հանդիպմանը` նվիրված նոր հազարամյակի սկզբին, Նյու Յորք, 2000

2014 թվականի մարտի 28-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը Սթոլթենբերգին նշանակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, որտեղ նա փոխարինեց Անդերս Ռասմուսենին (պաշտոնը ստանձնելու էր 2014 թվականի հոկտեմբերի 1-ից)[15]։ Սթոլթենբերգը առաջին նորվեգացին էր այդ պաշտոնում։ Նրա առաջխաղացման նախաձեռնությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն էր։ Թեկնածու դնելուց առաջ Մերկելը ստացել էր ԱՄՆ-ի և Անգլիայի հովանավորությունը, այնուհետև նաև ալյանսի այլ անդամների[16]։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին նա սկսեց աշխատանքը[17]։

Ռուսաստանի հանդեպ դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանների կարծիքով, Սթոլթենբերգի այդ պաշտոնում աշխատանքի կարևոր ուղղությունը ՆԱՏՕ-ի քաղաքական հարաբերություններն էին Ռուսաստանի հետ նախագահ Պուտինի օրոք[18]։

Սթոլթենբերգը խիստ քննադատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դեռևս մինչև պաշտոնի ստանձնումը։ Այսպես, 2014 թվականի մարտի 25-ին Նորվեգիայի բանվորական կուսակցության համագումարում իր խոսքում նա հայտարարեց, որ Ռուսաստանը խանգարում է Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը[19]։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո Սթոլթենբերգը ընդգծեց ալյանսի զինվորական ուժի ամրապնդման անհրաժեշտությունը, ներառելով միջուկային զենք, Ռուսաստանի կողմից միջազգային օրենքների խախտման և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերություններում սպառնալիքի կասեցման համար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=JES&tab=Biography
  4. https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representant/?perid=JES
  5. ANDERSEN M. A., SKARVØY L. J. Stoltenberg vil ikke vurdere om forloveren må gåVG, 2012.
  6. https://peergynt.no/gallery/arets-peer-gynt/
  7. http://www.europeiskungdom.no/omoss/arets-europeer/
  8. https://krogerup.dk/om-krogerup/hal-koch-prisen/
  9. http://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=133159
  10. https://www.nrk.no/nyheter/jens-stoltenberg-far-sonstebyprisen-1.16217002
  11. https://www.vg.no/nyheter/innenriks/i/0GzKdA/jens-stoltenberg-vil-fortsatt-vaere-lo-medlem
  12. «„Stoltenberg beste Wahl, die ich mir vorstellen kann“ -...»։ bundeswehr-journal (de-DE)։ 2014-04-01։ Վերցված է 2016-11-07 
  13. Mitte-Links-Regierung bleibt wohl im Amt(գերմ.)
  14. Норвежский король утвердил новое правительство
  15. «Appointment of Secretary General designate»։ North Atlantic Treaty Organization։ մարտի 28, 2014։ Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին։ Վերցված է մարտի 28, 2014 
  16. «Stoltenberg skal lære seg fransk» [Stoltenberg will learn French]։ Aftenposten (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին։ Վերցված է 2016-11-22 
  17. «Генсеком НАТО назначен бывший премьер Норвегии Йенс Столтенберг»։ ИТАР-ТАСС։ Վերցված է 28 марта, 2014 
  18. James Kanter (մարտի 28, 2014)։ «Norwegian to Lead NATO as It Is Poised for Bigger Role»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է 2016-11-22 
  19. Lars Molteberg Glomnes (մարտի 25, 2014)։ «Stoltenberg med hard Russland-kritikk» [Stoltenberg was met with fierce criticism from Russia]։ Aftenposten (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին։ Վերցված է 2016-11-22 
  20. Tron Strand, Anders Haga, Kjersti Kvile, Lars Kvamme (մարտի 28, 2014)։ «Stoltenberg frykter russiske raketter» [Stoltenberg fears of Russian missiles]։ Bergens Tidende (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2014-03-31-ին։ Վերցված է 2016-11-22