Անտոնիու Գուտեռեշ
| Անտոնիու Գուտեռեշ պորտ.՝ António Guterres և պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres | |
| Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն[1][2] |
|---|---|
| Կրթություն՝ | Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ (1971)[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
| Ծննդյան օր | ապրիլի 30, 1949[3][4][5][…] (77 տարեկան) |
| Ծննդավայր | Լիսաբոն, Estado Novo[1][6][7][…] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres[8][9] |
| Հայր | Virgílio Dias Guterres? |
| Մայր | Ilda Cândida de Oliveira? |
| Ամուսին | Catarina Vaz Pinto? |
| Կայք՝ | antonioguterres.gov.pt |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ (պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres, ապրիլի 30, 1949[3][4][5][…], Լիսաբոն, Estado Novo[1][6][7][…]), պորտուգալացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտեռեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար[15]։
Անտոնիու Գուտեռեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն է[16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիու Գուտեռեշը ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ[17]։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը[18]։
2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։
Տիրապետում է պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Գուտեռեշն ամուսնացել է Լուիզա Ամելիա Գիմարայեշ ի Մելոյի հետ, որը մահացել է քաղցկեղից 1998 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են 2 երեխա։ 2001 թվականին ամուսնացել է Կատարինե Մարկեշ դե Ալմեյդա Վաշ Պինտուի հետ (ծնվ. 1960)[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Who is Antonio Guterres? Meet the UN's next secretary general — 2016.
- ↑ https://www.workwithdata.com/person/antonio-guterres-1949
- 1 2 Guterres, António — CdM.
- 1 2 Who is Antonio Guterres, the next Secretary-General of the United Nations? — The Daily Telegraph, 2016.
- 1 2 http://www.upi.com/topic/Antonio_Guterres/
- 1 2 Biography — Government of Portugal.
- 1 2 http://www.unhcr.org.tr/uploads/root/f&f_issue_03-eng(1).pdf
- ↑ https://unric.org/pt/biografia/
- ↑ https://www.parlamento.pt/DeputadoGP/Paginas/Biografia.aspx?BID=628
- ↑ Real Decreto 534/2002, de 14 de junio, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica al señor António Manuel de Oliveira Guterres, ex Primer Ministro de la República Portuguesa (իսպ.) // Boletín Oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 143. — P. 21949. — ISSN 0212-033X; 2951-7915; 1138-4018; 1138-7432
- 1 2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ https://www.karlspreis.de/en/news/charlemagne-prize-2019
- ↑ http://www.president.kg/ru/news/10550_prezident_almazbek_atambaev_vstretilsya_s_generalnyim_sekretarem_oon_antoniu_guterreshem/
- ↑ https://ayk.gov.tr/s6-haberler/c36-duyurular/2025-yili-ataturk-uluslararasi-baris-odulu-birlesmis-milletler-genel-sekreteri-antonio-guterrese-takdim-edilecek/
- ↑ David Santiago (5 октября 2016). «António Guterres é o novo secretário-geral da ONU» (պորտուգալերեն). Negócios. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի. նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է». 168.am. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «António Guterres» (պորտուգալերեն). infopedia.pt. 10 июня 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- 1 2 3 «Новый генсек ООН: кто такой Антониу Гутерриш?» (ռուսերեն). BBC. 5 октября 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ
- ՄԱԿ-ի պաշտոնակատարներ
- Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության անդամներ
- Պորտուգալիայի վարչապետներ
- Պորտուգալիայի քաղաքական գործիչներ